Քվինսի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Քվինսի (անգլ.՝ Quincy. /ˈkwɪnzi/ KWIN-zee), նավահանգստային քաղաք ԱՄՆ-ում՝ Մասաչուսեթս նահանգի Նորֆոլկի շրջանում, Ատլանտյան օվկիանոսի Քվինսի ծովածոցի ափին։ Նահանգի մայրաքաղաքի՝ Բոստոնի հարավային արվարձանն է։ Զբաղեցնում է 69,69 քառակուսի կիլոմետր տարածք[2], որի 38.41%-ը՝ ջրային։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 101.636. այդ ցուցանիշով Քվինսին առաջին տեղն է զբաղեցնում Նորֆոլկի շրջանում և յոթերորդ տեղը՝ Մասաչուսեթս նահանգում[3]։ Քվինսին հայտնի է «Նախագահների քաղաք» և «Ամերիկյան երազանքի հայրենիք» մականուններով[4] (բանն այն է, որ այստեղ են ծնվել ԱՄՆ-ի նախագահներից երկուսը՝ Ջոն Ադամսը և նրա որդին՝ Ջոն Քվինսի Ադամսը)։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Քվինսի | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Նորֆոլկ շրջան | ||
Հիմնադրված է | 1625 թ. | ||
Մակերես | 69,683664 կմ², 69,686892 կմ² | ||
ԲԾՄ | 9±1 մետր | ||
Բնակչություն | ▲101 636 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | EDT? | ||
Հեռախոսային կոդ | 413 | ||
Փոստային դասիչ | 02169–02171, 2169 և 2170 | ||
Պաշտոնական կայք | quincyma.gov(անգլ.) | ||
| |||
Հիմնադրվել է 1625 թվականին, կարճ ժամանակով Դորչեսթերի, ապա՝ Բրեյնթրիի մաս կազմել։ 1792 թվականին առանձնացվել է և որպես մի նոր բնակավայր՝ կոչվել գնդապետ Ջոն Քվինսիի անունով (վերջինս հետագայում ԱՄՆ-ի նախագահ ընտրված Ջոն Քվինսի Ադամսի մոր՝ Էբիգեյլ Ադամսի պապն էր և հենց նրա պատվին էին Ջոն Քվինսի անունը տվել թոռին)[5]։ 1888 թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել։
Մեկ դարից ավելի քաղաքը համբավվել է որպես գրանիտի արտադրության կենտրոն և ամերիկյան առաջին առևտրային երկաթուղու՝ «Գրանիտային երկաթգծի» բնօրրան։ Քվինսիի տնտեսության կարևոր ճյուղերից է եղել և շարունակում է մնալ նավաշինությունը։ 20-րդ դարում այստեղ հիմնադրվել և իրենց գործունեությունն են ծավալել հյուրանոցային Howard Johnson's և հրուշակեղենի արտադրության Dunkin' Donuts ընկերությունները։
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|---|---|
1800 | 1081 | — |
1810 | 1281 | +18.5% |
1820 | 1628 | +27.1% |
1830 | 2201 | +35.2% |
1840 | 3486 | +58.4% |
1850 | 5017 | +43.9% |
1860 | 6778 | +35.1% |
1870 | 7442 | +9.8% |
1880 | 10 570 | +42.0% |
1890 | 16 723 | +58.2% |
1900 | 23 899 | +42.9% |
1910 | 32 642 | +36.6% |
1920 | 47 876 | +46.7% |
1930 | 71 983 | +50.4% |
1940 | 75 810 | +5.3% |
1950 | 83 835 | +10.6% |
1960 | 87 409 | +4.3% |
1970 | 87 966 | +0.6% |
1980 | 84 743 | −3.7% |
1990 | 84 985 | +0.3% |
2000 | 88 025 | +3.6% |
2010 | 92 271 | +4.8% |
2020 | 101 636 | +10.1% |
* = population estimate. Կաղապար:Historical populations/Massachusetts municipalities references[6] Աղբյուր՝ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.