![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f7/Princess%252C_asleep.jpg/640px-Princess%252C_asleep.jpg&w=640&q=50)
Քուն
From Wikipedia, the free encyclopedia
Քուն, բնականոն ֆիզիոլոգիական գործընթաց, որը բնորոշվում է արտաքին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ և որոշ փուլերում նաև՝ ուղեղի գործունեության նվազագույն աստիճանով [1]։ Քունը բնորոշ է բոլոր կաթնասուններին, թռչուններին, ձկներին, միջատներին և այլ կենդանատեսակներին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f7/Princess%2C_asleep.jpg/640px-Princess%2C_asleep.jpg)
Ֆիզիոլոգիական քունը տարբերվում է նմանատիպ այլ վիճակներից՝ անաբիոզից (ձմեռային քուն), հիպնոսից, կոմայից, ուշաթափությունից և լեթարգիական քնից։
Քնի ընթացքում ուժեղանում են անաբոլիզմի և թուլանում կատաբոլիզմի գործընթացները[2][3]։ Այդ պատճառով նորածինները օրվա մեծ մասն անցկացնում են քնած վիճակում[4]։
Քնի և արթունության վիճակները հերթագայում են իրար և ընթանում բոլորաշրջաններով՝ ցիրկադիանային ռիթմերով, որոնց տևողությունը մոտավորապես 24 ժամ է։ Բացի սովորոկան հանդիպող գիշերային քնից, որոշ ժողովուրդներին հատուկ է նաև ավանդական ցերեկային քունը (սիեստա)[5][6]։ Քունը նպաստում է ստացված տեղեկատվության մշակմանն ու պահպանմանը, T-լիմֆոցիտների ակտիվացման միջոցով՝ իմունիտետի վերականգնմանը։
Քնի ժամանակ ստեղծվում են օրգանիզմի (հատկապես՝ կենտրոնական նյարդային համակարգի) աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները։
Մարտի յուրաքանչյուր երկրորդ ամբողջական շաբաթվա ուրբաթ օրը Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի կողմից նշվում է քնի համաշխարհային օրը։