From Wikipedia, the free encyclopedia
Քորթնի Միշել Լավ (անգլ.՝ Courtney Michelle Love կամ Courtney Michelle Harrison, հուլիսի 9, 1964[4][5][6][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա[7]), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ, երաժիշտ, նկարիչ և մոդել։ Նա առաջին անգամ ներկայացել է 1990-ական թվականներից իր խմբի՝ Hole-ի հետ։
Քորթնի Լավ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Courtney Michelle Harrison |
Ի ծնե անուն | Courtney Michelle Harrison |
Նաև հայտնի է որպես | Courtney Love |
Ծնվել է | 1964 թվականի հուլիսի 9[1][2][3] Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, ալտերնատիվ ռոք, գրանջ, փանկ-ռոք և Փոսթ-գրանջ |
Մասնագիտություն | ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ, երաժիշտ, նկարիչ և մոդել |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | Վոկալ, կիթառ, բաս, ստեղնաշար |
Գործունեություն | 1982- մինչ մեր օրեր |
Լեյբլ | Sympathy for the Record Industry? |
Կրթություն | Փորթլենդի պետական համալսարան, Թրինիթի քոլեջ, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ և Դրոգեդայի քերականության դպրոց |
Անդամակցություն | Hole? |
Ամուսին | James Moreland? և Կուրտ Քոբեյն |
Կայք | courtneylove.com |
Հայտնի գործիքներ | |
Ստորագրություն | |
Courtney Love Վիքիպահեստում |
Նա հոգեթերապևտ Լինդա Քերոլի և քարոզիչ Հենք Հարիսոնի դուստրն է։ Լավի մանկությունն անցել է Փորթլենդում, Օրեգոնի շրջանում, որտեղ նա հանդես է եկել մի շարք ոչ այնքան նշանավոր խմբերի հետ։ Faith No More-ում վոկալիստի աշխատանքից հետո Լավը նկարահանվում է բրիտանացի ռեժիսոր Ալեքս Կոքսի ֆիլմում՝ 1980-ական թվականների վերջերին՝ մինչև Hole խմբի կազմավորումը։
1995 թվականին Լավը վերադառնում է դերասանական կարիերային՝ ստանալով Ոսկե Գլոբուս մրցանակը «Հասարակությունն ընդդեմ Լարրի Ֆլինտի» (1996) ֆիլմում Միլոշ Ֆորմանի դերը խաղալու համար։ Դրանից հետո Hole-ի երրորդ թողարկման (1998 թվականին) շնորհիվ Լավը վաստակեց դրական կարծիք և մի քանի անգամ ներկայացվեց Գրեմիի։
Հետագայում Hole-ի աշխատանքները ընթանում էին հանգիստ պայմաններում։ 1999 թվականի դրությամբ Լավը շարունակում էր աշխատել որպես դերասանուհի, հայտնվեց բյուջետային նկարներում, ինչպիսիք են «Մարդը լուսնի վրա»` 1999 թվականին և «Թակարդում»` 2002 թվականին։
2004 թվականին թողարկեց իր առաջին սոլո ալբոմը` «Ամերիկայի սիրելին» անվամբ։
Լավը ծնվել է հոգեթերապևտ Լինդա Քերոլի և քարոզիչ Հենք Հարիսոնի ընտանիքում։ Հայրը՝ Հենքը «Grateful Dead» ամսագրի քարոզիչ էր[8][9][10]։ Նրա մայրը գրող Պաուլա Ֆոքսի և ըստ որոշ տեղեկությունների Մարլոն Բրանդոյի ընտանիքից էր[11][12]։
Քորթնին կուբայական, ուելսական, իռլանդական, գերմանական և անգլիական ծագում ունի[13]։
Նրա ծնողներն ամուսնալուծվել են 1969 թվականին։ Լավի խնամակալությունը հանձնվեց նրա հորը, այն բանից հետո, երբ մայրը հայտարարեց, որ չի կարող պահել երեխային[14]։ Մայրը 1970 թվականին տեղափոխվեց գյուղական համայնք, Օրեգոնի շրջան, որտեղ նրանք ապրում էին կողք կողքի[15]։ Լավը իրավաբանորեն խորթ հոր ընդունեց Ֆրենկ Ռոդրիգեսին, որի հետ Լավի մայրը երկու աղջիկների և մեկ որդեգրված որդու հետ էր ապրում։
Նրանց եղբայրներից մեկը մահացավ սրտի արատից, երբ Լավն ընդամենը 10 տարեկան էր[16][17]։ Լավն ընդունվեց Յուջինսի տարրական դպրոց, որտեղ նա պայքարում էր սովորելու համար, իսկ ընկերների հետ ուներ խնդիրներ, չնայած նրան, որ գրանցված էր որպես բավարար վարք ունեցող երեխա։ 9 տարեկանում նրա մոտ ախտորոշվել էր մահացու աուտիզմ[18][19]։ 1972 թվականին մայրը բաժանվեց ամուսնուց և երեխաների հետ տեղափոխվեց Նոր Զելանդիա, որտեղ Լավը հաճախում էր հատուկ դպրոց աղջիկների համար[20], բայց ի վերջո Լավին ուղարկեցին հետ՝ խորթ հոր և ընկերների մոտ։
Նա 12 տարեկանում հաճախեց Միկի Մաուսի ակումբ, միայն այն բանի համար, որ մերժվել էր հանդիսատեսի կողմից բանաստեղծություն արտասանելիս, ինչպես նաև մասնակցեց Գաս Վան Սենտի տնօրինությամբ նկարահանվող ֆիլմի նկարահանումներին[21]։ 14 տարեկանում Լավը ձերբակալվեց խանութում կատարված գողության համար և ուղարկվեց Hillcrest քրեակատարողական հաստատություն[22]։ Սրանից հետո նա կյանքի մի քանի տարիներն անցկացրեց մանկատանը, մինչ իրավականորեն կազատվեր խնամակալությունից։ Լավը գումար էր վաստակում աշխատելով որպես մերկապարուհի Փորթլանդում գործող Մերի ակումբում[23][24]։ Աշխատում էր նաև որպես դիջեյ։ Կատարել է նաև այլ աշխատանքներ, հավաքելով մրգեր ֆիրմայում[25][26]։ Նա պարբերաբար դասեր էր վերցնում տեղի պետական համալսարանում, ուսումնասիրում էր անգլերեն և փիլիսոփայություն[27][28][29][30]։ Լավը մի անգամ նշել է, որ նա երբեք չի ունեցել սոցիալական շատ հմտություններ, դրանք սովորել է ակումբում[31]։
1981 թվականին Լավին հատկացվեց մի փոքր գումար, որը նա օգտագործեց աստվածաբանությունն ուսումնասիրելու համար[32]։ Մեծ Բրիտանիայում` Լիվերպուլում նա ծանոթացավ երաժիշտ Ջուլիան Կոուպի հետ և ժամանակավորապես ապրեց նրա տանը՝ մինչ ԱՄՆ վերադառնալը[33][34]։ Այնուհետև նա աշխատեց որպես մերկապարուհի Ճապոնիայում[35]։
1980 թվականներից Լավը սկսեց իր երաժշտական փոքր ծրագրերի իրականացումը, սկզբում Sugar Babydoll in Portland ծրագիրը՝ Ուրսուլա Ուեհրի և Ռոբին Բարբուռի հետ։ 1982 թվականին, Սան Ֆրանցիսկոյում, ներկա գտնվեց «Faith No More» խմբի համերգին և «ապացուցեց» խմբի անդամներին, որ նրան ընդունեն խումբ[36][37]։
Խումբը ձայնագրվեց Լավի հետ, որպես վոկալիստ, բայց Ռոդի Բոտումի խոսքերով նա «ցանկանում է տղամարդու էներգիա» և Լավին հեռացրեցին խմբից։ Սրանից հետո Լավը և տղաները մնացին ընկերներ։ 1984 թվականին Լավը ծանոթացել էր Քեյթ Բյելանդի հետ, ում մասին Լավն արտահայտվել է այսպես. «Իմ ճանապարհին հանդիպած ամենալավ բանը Քեյթն էր»։ Լավը Բյելանդին խնդրեց իր հետ ստեղծել խումբ, որպես կիթառիստ։ Նրանք ժամանեցին Սան Ֆրանցիսկո, որտեղ հանդիպեցին Ջենիֆեր Ֆինչին (բասիստ) և Յանիս Թանաքին (հարվածային գործիքներ)[38]։ Բյելանդի կարծիքով Լավը հարմար թեկնածու չէր ստեղնաշարի համար, նրան հատուկ էր կիթառը։ Խումբը համերգներ ունեցավ տան ներսում՝ ընկերների շրջապատում[39][40]։ Սրանից հետո Լավը որոշ ժամանակով ժամանեց Մինեապոլիս, որտեղ աշխատեց «Babes in Toyland» խմբի հետ։ Լավն այնուհետև ընդունվեց Սան Ֆրանցիսկոյի գեղանկարչական բաժինը[41]։
Այստեղ նա սովորեց Ջորջ Կուչարի հետ և նկարահանվեց նրա «Վատիկանի ակումբը» խորագրով կարճամետրաժ ֆիլմում[42][43][44][45]։ 1985 թվականին նա ներկայացրել է Նենսիի ձայնը «Սիդ և Նենսի» ֆիլմում, և Ալեքս Կոքսի կողմից ունեցել է ևս մեկ դեր[46][47][48]։ Այնուհետև Լավը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ աշխատեց Times Square-ում։ Սրանից հետո Կոքսը նրան առաջարկեց գլխավոր դեր իր հաջորդ ֆիլմում («Ուղիղ դեպի դժոխք», 1987)[49], որը գրավեց նկարիչ Էնդի Ուորհոլի ուշադրությունը։ Սրանից հետո Լավը հայտնվեց Էնդիի «15 րոպե» ֆիլմի "C'est La Vie" դրվագում[50][51]։ 1988 թվականին նա ներկայացավ Ramone-ի երաժշտական «I Wanna Be Sedated» տեսահոլովակում, որտեղ հայտնվում է որպես հարսնացու[52][53][54]։ 1989 թվականին Լավը թողեղ իր դերասանական կարիերան և գնաց Նյու Յորք, որպեսզի տեղափոխվի Ալյասկա։ Այս առումով նա ասել է. «Ես պետք է գնամ Ալյասկա, որպեսզի թողնեմ այս կեղտը և սովորեմ աշխատել»։
1989 թվականին Լավը սովերց կիթառ նվագել և ժամանեց Արևմտյան Հոլիվուդ, որտեղ տեղի հայտնի ամսագրերից մեկում հայտարարություն տվեց. «Ես ցանկանում եմ ստեղծել խումբ։ Իմ խոսքը վերաբերվում է Big Black, Sonic Youth և Fleetwood Mac խմբերին»[55]։ Լավը աշխատեց Էրիկ Էրլանդոնի, Լիզա Ռոբերտսի և հարվածային գործիքների մասնագետ Կարոլինա Ռուի հետ։ Լավը խումբն սկզբում անվանեց Hole, իսկ հետո Euripides' Medea[56]: 1989 թվականին երեք ամիս շարունակ տևած փորձերից հետո Hole խումբը ներկայացավ իր առաջին համերգով։ 1990 թվականի ապրիլին ձայնագրվեց խմբի առաջին սինգլը «Retard Girl» վերնագրով։ Հաջորդ տարի խումբը թողարկեց իր երկրորդ սինգլը «Dicknail» վերնագրով։
Չնայած նրան, որ Քորթնիի մոտ բացակայում էր այն էներգիան, որը պահանջվում էր բեմի մարդուց[57], նրանց առաջին ալբոմը ընդունվեց մարդկանց կողմից, այն բանից հետո, երբ «Q magazine» ամսագիրը ալբոմի մասին գրեց. «Սա բավական անկաշկանդ և հակառակվող ալբոմ է»[58]։ Ալբոմը թողարկվեց 1991 թվականին՝ Caroline Records-ում՝ Kim Gordon of Sonic Youth-ի և Gumball's Don Fleming-ի հովանավորությամբ։ Լավը ավելի ուշ ասել է. «Ալբոմը կազմված ՝ոչ մեղեդային երգերից»[59]։ Ալբոմը ստացվել էր ինդի և փանկ ռոք ժանրերի խառնուրդից և «Magazine» ամսագրում տեղ է գտել «20 լավագույն ալբոմներ» ցանկում[60]։ Այն նաև տեղ է գտել Մեծ Բրիտանիայի երաժշտական 59 լավագույն ալբոմների ցանկում։ Ինչպես նաև այս ալբոմի «Teenage Whore» սինգլը գրավել է ինդի ռոքի ցանկում առաջին տեղը։ Ալբոմի անունը սխալմամբ հայտնվում է շատ այլ պիտակների երեսին, որի արդյունքում այն հայտնվում է «riot grrl» շարժման մեջ[61], որի հետ Լավը կապ չուներ[62][63]։ Ալբոմից եկած եկամտի շնորհիվ խումբը շրջագայել է Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լավը, ի սկզբանե, ծրագրվածով միայնակ համերգներ էր տալիս՝ մեծացնելով իր երկրպագուների թիվը։ Pretty-ի համերգից հետո Քորթնի Լավը սկսում է հանդիպել Կուրտ Քոբեյնի հետ և շուտով Լավը հղիանում է՝ որոշ ժամանակով ընդհատելով երաժշտական համերգները։ Հղիության ժամանակ Wipers ձայնասկավառակի համար Լավը կատարում է «Over the Edge» երգի քավր տարբերակը[64]։ Լավը ձայնագրեց նաև իր 4-րդ երգը՝ «Beautiful Son»-ը, որը թողարկվեց 1993 թվականի ապրիլին։ 1993 թվականի սեպտեմբերի 8-ին Կալիֆորնիայում, Հոլիվուդ, Rock Against Rape-ի համար Լավը և Կուրտը միասին կատարեցին երկու դուետ և ակուստիկ տարբերակով «Pennyroyal Tea» և «Where Did You Sleep Last Night» երգերը[65]։ Լավը այս ընթացքում մասնակցել է Hole խմբի «Doll Parts» և «Miss World» երգերի ձայնագրմանը, որոնք ձայնագրվում էին հատուկ՝ 2-րդ ձայնասկավառակի համար։
1993 թվականի հոկտեմբերի Hole խումբը ձայնագրեց իր 2-րդ ձայնասկավառակը՝ Live Through This-ը։ Այն ձայնագրվեց Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Ձայնասկավառակը ցույց տվեց նոր որակ բասիստ Քրիստեն Պֆաֆի և հարվածային գործիքների երաժիշտ Պետի Շեմելի հետ։ Hole խումբը այս ձայնասկավառակը թողարկեց 1994 թվականի ապրիլին։ Սրանից չորս օր անց Կուրտին՝ Լավի ամուսնուն գտան իրենց՝ Սիեթլյան տանը մահացած։ Երկու ամիս անց՝ 1994 թվականի հունիսին, բասիստ Քրիստեն Պֆաֆը մահացավ հերոինի մեծ քանակի ընդունման պատճառով։ Այս մի քանի ամիսների ընթացքում Լավը շատ հազվադեպ էր երևում հանդիսատեսին։ Նա իր ժամանակը հիմնականում անց էր կացնում Սիեթլի իր տանը կամ Նյու Յորքի Նամգյալ բուդդայական վանքում։
Սա ձայնասկավառակի համար մեծ հաջողություն էր[66][67][68], 1995 թվականին խմբի եկամուտը զարմանալիորեն աճեց։ Կուրտ Քոբեյնի ինքնասպանությունը վատ ազդեցություն ունեցավ Լավի վրա։ Սրանից հետո Լավը, 1995 թվականին, հայտնվեց Բարբարա Ուոլթերսի՝ 10 ամենազարմանալի մարդկանց ցանկում։ Այնուհետև Լավը հայտնվեց էկրաններին իր «կոտրված», հոգնած դեմքով ու վիրավոր ձեռքերով[69][70]։
Ջոն Փիլը գրել է The Guardian-ում, որ Լավի գզգզված արտաքինը «կարժանանար սուլոցների, քանի որ նա նման էր հոգեկան հիվանդի», և որ «նրա ելույթը ամեն դեպքում հերոսական էր... Լավն այնպես արեց, որ մարդ չգիտեր ափսոսար խմբի, թե Լավի համար... խումբը գտնվում էր քաոսի եզրին՝ ստեղծելով լարվածություն, որը ես չեմ կարողանում հիշել՝ զգալով ինձ բոլոր դիրքերից»[71]։
Խումբը տվեց հիանալի համերգ, բայց Լավը հաճախ «գժվում էր», ցատկոտում բեմի վրա և կռվում հանդիսատեսի հետ[72]։
1995 թվականի փետրվարին MTV Unplugged հեռուստաեթերով Բուրկլինյան երգի ակադեմիայում տալիս է հիանալի համերգ[73] և սկսեց փորձերը մեկ տարի անց, դրա հետ մեկտեղ 1995 թվականին մեկնելով MTV Video Music Awards-ին, որտեղ նրանք կատարեցին «Violet» երգը։
Շրջագայություններից հետո՝ 1996 թվականին, Hole-ը կնքեց պայմանագիր, իսկ Լավը վերադարձավ իր դերասանական կյանքին։ Առաջին ոչ մեծ դերերը «Բասկիա» (Basquiat) և «Զգալով Մինեսոտան» (Feeling Minnesota) (1996) ֆիլմերում էր։ Իսկ գլխավոր դերում հանդես եկավ 1996 թվականի «Հասարակությունն ընդդեմ Լարրի Ֆլինտի» ֆիլմում՝ կատարելով Միլոշ Ֆորմանի դերը։ Չնայած նրան, որ Columbia Pictures ընկերությունը չէր ցանկանում էկրան բարձրացնել այս ֆիլմը (Լավի ոչ այնքան հայտնի լինելու և «կեղտոտ» անցյալի համար[74]), հանդիսատեսը ֆիլմը շատ հավանեց։ Այն էկրան բարձրացվեց 1996 թվականի դեկտեմբերին։ Լավն արժանացավ Ոսկե գլոբուս մրցանակին լավագույն կին դերասանուհի անվանակարգում, իսկ Նյու Յորքում կինոքննադատների կողմից արժանացավ Circle Award մրցանակին[75] լավագույն կանացի դերը մարմնավորելու համար։ Ռոջեր Էբերտը Լավի աշխատաքի մասին արտահայտվել է. «Ամբողջությամբ կատարված է։ Լավն ապացուցեց, որ նա ռոք աստղ չէ, ով ձևացնում է բեմում, նա իսկապես դերասանուհի է»[76]։ Լավը ստացավ նաև այլ մրցանակներ տարբեր ընկերությունների կողմից[77]։ Լավը փոխեց իր արտաքին տեսքը, այս ժամանակներում Լավը դարձավ մոդել և Versace-ի գովազդների դեմքը[78][79][80]։
1997 թվականի վերջին Hole խումբը թողարկեց ալբոմների ժողովածու (My Body, the Hand Grenade, The First Session)։ The First Session-ը բաղկացած էր Hole խմբի տարբեր ժամանակներում ձայնագրված երգերից։ 1998 թվականի սեպտեմբերին Hole-ը թողարկեց իր 3-րդ ձայնասկավառակը։ Լավը նշել է իր ձգտումների մասին. «արվեստը հանդիպում է էլեկտրոնային առևտրին ... չկան փոխզիջումներ, այստեղ իշխում է առևտուրը, և այն հպվում է մեր բուն նպատակին»[81]։ Լավը հավաստիացնում է, որ նրանք ձայնագրումից առաջ եղել են Նիլ Յանգի, Fleetwood Mac-ի և My Bloody Valentine-ի ազդեցության տակ[82]։
Celebrity Skin-ը մեծ խանդավառությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից. Rolling Stone-ը ձայնասկավառակն անվանեց. «մատչելի, տաքարյուն, հաճախ նաև մտերմիկ ... կիթառը արձանագրում է ինչ-որ բան, բայց այն հիմնական տեղում է»[83]։ Սա համարվեց Village Voice-ի և շատ այլ անվանակարգերի լավագույն ձայնասկավառակը[84]։ Խումբը Modern Rock Tracks -ում ստացավ լավագույն ալբոմը իր «Celebrity Skin» երգով։ Hole-ը 1999 թվականին հյուրընկալվեց Մերլին Մենսոնի մոտ Beautiful Monsters Tour - ում, սակայն նրանց համար շրջագայությունը շուտ ավարտվեց, և խումբը վերադարձավ իր հիմնական վայրը, քանի որ Լավը վիճել էր Մենսոնի հետ[85][86]։ Երբ ավարտվեցին «Celebrity Skin»-ի աշխատանքները Auf Der Maur-ը հեռացավ խմբից, որպեսզի սկսի շրջագայություններ The Smashing Pumpkins-ի հետ։ Hole-ի հարվածային գործիքների մասնագետը՝ Սամանտա Մելոնին շուտով նույնպես հեռացավ։ Լավը և Էրլանդսոնը թողարկեցին «Be Man» երգը, որը դարձավ Օլիվեր Սթոունի «Ամեն կիրակի» (1999) ֆիլմի սաունդթրեքը[87][88]։ Խումբը հայտնվեց վատ իրադրության մեջ, իսկ Լավը նկարահանվեց մի քանի ֆիլմերում, որոնցից մեկի համար Լոս Անջելեսում մրցանակ ստացավ։ 2002 թվականի մայիսին Hole-ը հայտարարեց, որ խումբն այլևս ելույթներ չի ունենա[89][90][91]։
Hole խմբի այս խառը ժամանակներում Լավը սկսեց իր փանկ ռոք սուպերխմբի ստեղծման աշխատանքները, որի անվանումն էր Bastard, միտքն առաջացավ 2001 թվականի աշնանը։ Լավն առաջարկություն էր ստացել Շեմելից և բասիստ Ջինա Քրոսլիից։ Չնայած նրան, որ ամեն բան պատրաստ էր, խումբն այդպես էլ չներկայացավ[92]։
2002 թվականին Լավը սկսեց ձայնագրել Լինդա Փերի հետ նոր ալբոմ՝ America's Sweetheart վերնագրով, ինչպես նաև համատեղ աշխատանք սկսես Փետի Շեմելի հետ։ Լավը պայմանագիր կնքեց «Virgin Records»-ի հետ, որպեսզի գնար Ֆրանսիա, սակայն նրան պետք էր աշխատել ամբողջ 2003 թվականի ամառը[93]։
America's Sweetheart ալբոմը թողարկվեց 2004 թվականի փետրվարին և դարձավ քննարկման առարկա։ Սպինն այն անվանեց «հոյակապ գեղարվեստական աշխատանք լի կրակով` 1994 թվականից հետո» և նրան 10 աստղից գնահատեց 8 աստղ[94], իսկ Rolling Stone խումբը նշել էր, որ սա հոյակապ գործ է նրանց համար, ովքեր սիրում են տեսնել աստղային խմբերի կործանումը։ Ալբոմը առաջին երեք ամիսներում վաճառվեց 86,000 օրինակով, որտեղ «Mono» և «Hold on to Me» երգերը ձայնագրվել են մի քանի անգամ։ Լավն այս առիթով այն անվանել է «զզվելի ձայնագրություն» (a crap record) և նշել, որ թմրանյութերի ազդեցությունն այստեղ մեծ է եղել[95]։ Ձայնագրությունից հետո Քուրտ Լոդերն ասել է. «Ես չեմ կարող լինել ուժեղ արտիստ։ Սա ուղղակի ծիծաղելի է»[96]։
2006 թվականին Լավը թողարկեց հուշեր «Dirty Blonde» վերնագրով[97], որտեղ նշեց իր հաջորդ ձայնասկավառակի անունը՝ «How Dirty Girls Get Clean»: 2005 թվականին իր բուժման ժամանակ Լավը գրեց թմրանյութերի վտանգավորության մասին երգ՝ «Loser Dust» վերնագրով[98]։
Լավը «Billboard»-ի հարցազրույցի ժամանակ ասել է. «Իմ տեսողությունն այնքան էր վատացել (թմրանյութերի օգտագործումից հետո), որ ես չէի տարբերում ակորդները։ Դա նման էր իմ մատների սառեցմանը։ Ինձ թույլ չէին տալիս, որպեսզի ես աղմկեմ (բուժումների ժամանակ)։ Ես երբեք չէի մտածի, որ նորից կվերադառնամ աշխատանքիս»[99]։ Ալբոմից որոշ երգեր 2008 թվականի փոխարեն 2006 թվականին արդեն համացանցում էին։ Այս ժամանակ նկարահանվեց ֆիլմ «Քորթնի Լավը վերադարձը» (The Return of Courtney Love) վերնագրով։ «Never Go Hungry Again» երգի կոպիտ, ակուստիկ տարբերակը, որը ձայնագրվել էր նոյեմբերին Times-ի հարցազրույցում նույնպես շուտ թողարկվեց։ «Samantha» երգի անավարտ տեսահոլովակի տարբերակը 2007 թվականին մնացածի նման շուտ թողարկվեց[100]։
2009 թվականի հունիսի 17-ին NME-ն հայտարարեց, որ Hole խումբը կրկին կվերամիավորվի։ Նախկին կիթառիստ Էրլանդսոնը հայտարարել էր, որ առանց իր մասնկացության չի կարող Hole խումբը վերամիավորվել, դրա համար էլ «Nobody's Daughter»-ը կմնա ոչ թե Hole-ի ալբոմը, այլ Լավի, դրան ի պատասխան Լավն իր թվիթերայն էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Նա (Էրլանդսոնը) իմ մտքում չէ, Hole-ն իմ խումբն է, իմ անունը և իմ գործը»[101]։
«Nobody's Daughter» ալբոմը թողարկվեց որպես Hole խմբի ալբոմ 2010 թվականի ապրիլի 27-ին, իսկ խմբի նոր անդամներն էին Միկո Լարկին, Շոն Դեյլին (բաս կիթառիստ) և Ստյու Ֆիշերը (հարվածային գործիք)։ «Nobody's Daughter» ալբոմի առաջին երգը «Skinny Little Bitch» էր, որը 2010 թվականի մարտ ամսին դարձավ հիթռոք-ռադիոյում[102]։ Ալբոմը արժանացավ տարբեր կարծիքների։ Rollin Stone-ի կողմից ալբոմն ստացավ 3 միավոր՝ 5 աստղից, ինչպես նաև Rollin Stone-ը նշեց.[103]:
Այս ալբոմը ստեղծված է ոչ թե թմրամոլների խառը աշխատանքի արդյունքում, այլ մեծ ջանքով, ինչպիսին էր «America's Sweetheart» ալբոմը 2004 թվականին |
2010 թվականից 2012 թվականը Լավը և Hole-ը տվեցին բազմաթիվ համերգներ, որից հետո Hole կրկին «քայքայվեց», իսկ Լավը վերադարձավ իր սոլո կարիերային[104][105]։
2012 թվականի մայիսին Նյու Յորքում ներկայացվեց Լավի գեղարվեստական հավաքածուն, որի համար նա համագործակցել էր Ֆրեդ Տորեսի հետ։ Ցուցահանդեսը վերնագրված էր «Իսկ նա այդքան էլ նուրբ չէ» (And She's Not Even Pretty), որտեղ առկա էին ավելի քան 40 նկար, որոնք արված էին թանաքով, գունավոր մատիտներով, յուղամատիտներով և ջրաներկերով[106][107]։ Այնուհետև նա համագործակցեց Մայքլ Ստիպի հետ «Rio Grande» ճանապարհին՝ Ջոնի Դեպի « Son of Rogues Gallery» -ի համար[108]։ Սրա հետ մեկտեղ նա գրեց «Fall Out Boy» ալբոմի «Save Rock and Roll» երգը[109]։ Երաժշտական տեսահոլովակը խմբի հետ թողարկվեց 2014 թվականին։
2012 թվականի դեկտեմբերի և 2013 թվականի հունվարի սոլո համերգներից հետո Լավը հայտնվեց «Yves Saint Laurent» գովազդում Կիմ Գորդոնի և Արիել Փինկի հետ[110][111][112]։
2013 թվականի ամռանը Լավը կատարեց երաժշտական ճանապարհորդություն Հյուսիսային Ամերիկայով[113][114][115], որը նախ և առաջ կատարվեց Լավի նոր ալբոմի համար (սկզբում այդ ճանապարհորդությունը կոչվում էր «greatest hits»[116])։ Այս ժամանակ Լավը Բիլբոարդում նշել է, որ ինքն արդեն ութ երգ է ձայնագրել[117]։ Լավն այս առիթով նշել է. «Այս երգերը իմ ոճի մեջ չեն։ Սրանց մեջ չկան Fleetwood Mac: Այս երգերը կարծես կախարդանքի ազդեցությամբ են ստեղծվել»։ 2014 թվականի ապրիլի 22ին Լավը առաջին անգամ կատարեց իր «You Know My Name» երգը BBC Radi 6 ում, որպեսզի սկսի իր նոր ճանապարհորդությունը դեպի Մեծ Բրիտանիա[118]։
2014 թվականի ապրիլին ունեցած հարցազրույցից պարզ դարձավ, որ Լավը, նախկին կիթառահար Էրիկ Հոլ Էրլանդսոնը, բասիստ Աուֆ դեր Մաուրի և հարվածային գործիքների նախկին «վարպետը» պատրաստվում են միասին նոր երգ թողարկելուն։ Չնայած այս ամենին նրանք չէին ընդունում իրենց միասնությունը[119]։ 2014 թվականի մայիսի 1-ին տված հարցազրույցում Լավը նշել է, որ չի բացառվում Hole խմբի վերադարձը բեմ[120][121]։ 2014 թվականի հուլիսին Լավը երկրորդական դերով հանդես եկավ «FX series Sons of Anarchy» հեռուստասերիալում, որը եթեր էր բարձրացել նույն թվականի ամռանը[122]։
2014 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Լավը Լանա Դել Ռեյի հետ հանդես կգա երգչուհու ճանպարհորդություններից մեկում 2015 թվականին[123]։
1991 թվականի Լավի երաժշտության մեջ առկա էին ավելի ծանր ակորդներ և ռոքին մոտ երաժշտություն, սակայն 1998 թվականին Լավը հայտարարեց, որ Hole խումբը միշտ էլ եղել է փոփ ոճի մեջ։
Լավի վոկալը այնքան էլ աչքի չի ընկել, իսկ Լավը նշել է. «Այն հում է և տարբերվող»։ Այնուհետև Լավն իրեն համարել է Hole խմբի կիթառիստը, իսկ այս առումով նա նշել է. «Ես կարողանում եմ երգեր ստեղծել, բայց ես խնդիրներ ունեմ այն կատարելու հետ»։ Լավն ասել է, որ նա երբեք էլ չի ցանկացել լինել երգչուհի, այլ ցանկացել է դառնալ հմուտ կիթառահար։ «Ես միակն եմ եղել, ով երգել է բարկացած և նյարդային, իսկ հիմա դրա շնորհիվ եմ ես այստեղ»։ Նա միշտ քննադատների հիմնական թեման է եղել իր «գոռացող ձայնով» և այդ «ունակություններով»։ Rolling Stone-ը նշել է. «Նրա ձայնը խելագար է և շատ նյարդային»[124][125]։
Լավը անկեղծ էր իր տարատեսակ երաժշտական ազդեցություններով, որոնցից առաջիններից էր Փեթի Սմիթը և the Pretenders-ը, որոնց նա բացահայտել է մինչ եղել է դեռահասների գաղութում։ Դեռահաս ժամանակ նա անվանում է Flipper, Kate Bush, Soft Cell, Lou Reed, և Dead Kennedys իր ամենասիրելի արտիստները, ինչպես նաև այլ նոր և փոստ փանկ խմբեր, ինչպիսիք են Echo-ն և the Bunnymen-ը, The Smiths-ը, The Teardrop Explodes-ը, Bauhaus-ը ևJoy Division-ը[126][127][128]։ Այն ժամանակ երբ Լավը եղել է Իռլանդիայում 15 տարեկան հասակում նա տեսել է The Virgin Prunes խմբին և ասել է. «Շրջափակեք դա (երաժշտական կարիերան)»[129]։ Լավի ազդեցություններից են նաև հետևյալ խմբերը. Sonic Youth-ը, Swans-ը[130], Big Black-ը, Diamanda Galás-ը[131], The Germs և The Stooges-ը[132]։
Լավն իր ամբողջ կարիերայի ընթացքում նվագել է Fender կիթառով, ինչպես նաև հին Jazzmaster-ով, որոնք ցուցադրվել են Նյու Յորքում։ «Miss World»-ի համար նկարահանված տեսահոլովակում Լավն երևում է իր Jazzmaster-ի հետ։ 2010 թվականից սկսած Լավը նվագում է Rickenbacker 360-ով։
Լավն իր կյանքի ընթացքում տարբեր կրոնների է դավանել, մասնավորապես կաթոլիկությանը, սակայն նշել է, որ իրեն ճիշտ ճանապարհ ցույց տվողը բուդդիզմն է[133][134][135]։ Նա սովորել և ուսումնասիրել է տիբեթական բուդդիզմը, իսկ 1989 թվականին նա համարվում է Սոկա Գակայի բուդդայական խմբի անդամ[136]։ Լավը դեմոկրատ էր[137]։ Լավն իր կրծքի, ձախ կոճի և ամբողջ կրծքավանդակի մոտ ունի դաջվածքներ, որոնցից յուրաքանչյուրը այն մարդու համար է, ում Լավն իսկապես սիրում է[138][139]։
1993 թվականին Լավը և իր ամուսինը՝ Կուրտ Քոբեյնը կատարեցին բարեգործություն Rock Against Rape-ի հետ հօգուտ Լոս Անջելեսի։ Լավը անվճար համերգներ տվեց AIDS-ին օգնելու համար։ 2009 թվականին կրկին AIDS-ի համար Լավը բարեգործական համերգ տվեց Լորի Անդերսոնի, Ռուֆուս Ուեյնվրայթի և Սքարլեթ Յոհանսոնի հետ։
2011 թվականի մայիսին նա մասնակցել է Mariska Hargitay's Joyful Heart Foundation-ի միջոցառմանը, նվիրված երեխաների չարաշահման, բռնաբարության և ընտանեկան բռնության զոհերին։
Hole
Քորթնի Լավ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.