Քլոյի Ալեքսանդրա Քարդաշյան (հայերեն մամուլում շատ հաճախ օգտագործվում է սխալ՝ Քլոե տարբերակը[5], անգլ.՝ Khloé Alexandra Kardashian, հունիսի 27, 1984(1984-06-27)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ հեռուստատեսային դեմք և մոդել։ 2007 թվականի հոկտեմբերից իր ընտանիքի անդամների հետ հանդես է գալիս «Քարդաշյանների ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուում[6], որի հաջողությունից հետո նաև ստեղծվում են «Kourtney and Khloé Take Miami» և «Khloé & Lamar» ռեալիթի շոուները[7][8]։ Նա իր քույրերի՝ Քիմի և Քորթնիի հետ, ունի իր սեփական նորաձևության բրենդները, ինչպես նաև հրատարակել է գրքեր[9]։ 2012 թվականին ամերիկացի հաղորդավար-դերասան Մարիո Լոպեսի հետ վարել է «Իքս Ֆակտոր» նախագծի ամերիկյան տարբերակի երկրորդ եթերաշրջանը։
Արագ փաստեր Քլոյի Քարդաշյան, Ծնվել է ...
Քլոյի Քարդաշյան
|
---|
|
Ծնվել է | հունիսի 27, 1984(1984-06-27)[1][2][3] (40 տարեկան) |
---|
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Ազգություն | ամերիկահայ, հոլանդա-ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, իռլանդական ծագումով ամերիկացի և շոտլանդական ծագումով ամերիկացի |
---|
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
---|
Կրոն | քրիստոնեություն |
---|
Կրթություն | Marymount High School?, Pacific Hills School? և Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական դպրոց |
---|
Երկեր | Քարդաշյանների ընտանիքը, Khloé & Lamar?, Kourtney and Khloé Take The Hamptons?, Revenge Body with Khloé Kardashian?, The Kardashians? և Kourtney and Kim Take Miami? |
---|
Մասնագիտություն | դերասանուհի, վիպասան, ձեռնարկատեր, բարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել, ռադիոհաղորդավար, պրոդյուսեր, գրող, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, նորաձևության դիզայներ և անվանի անձ |
---|
Ամուսին | Լամար Օդոմ[4] |
---|
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Քարդաշյան, մայր՝ Քրիս Ջեններ |
---|
Հարազատներ | Քորթնի Քարդաշյան (քույր) Քիմ Քարդաշյան (քույր) Ռոբ Քարդաշյան (եղբայր) Քենդալ Ջեններ (խորթ քույր) Քայլի Ջեններ (խորթ քույր) Բրոդի Ջեններ (խորթ եղբայր) Բրենդոն Ջեններ (խորթ եղբայր) |
---|
Երեխաներ | True Thompson? |
---|
Khloe Kardashian Վիքիպահեստում |
Փակել
2009 թվականին ամուսնացել է ամերիկացի բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ, սակայն նրանք ամուսնալուծվել են 2013 թվականին։ 2015 թվականի ապրիլին Քլոյին իր քրոջ՝ Քիմի և նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ այցելել է Հայաստան։