From Wikipedia, the free encyclopedia
Լամար Ջոզեֆ Օդոմ[1] (անգլ.՝ Lamar Joseph Odom, նոյեմբերի 6, 1979[2][3], Ջամեյկա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող, NBA-ի երկակի չեմպիոն (2009, 2010)։
Լամար Օդոմ Lamar Odom | |||||
Դիրքը | Հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Ի ծնե տրված անունը | Լամար Ջոզեֆ Օդոմ Lamar Joseph Odom | ||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 6, 1979 (44 տարեկան) | ||||
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 2,08 մ | ||||
Քաշ | 104 կգ | ||||
Դպրոց | Արքա Քրիստոս տարածքային դպրոց «Ռեդեմշըն» քրիստոնեական դպրոց Սենթ Թոմաս | ||||
համալսարան | Ռոդ Այլենդ (1998–1999) | ||||
Դրաֆթի տարի | 1999 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 4-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Կլիպերս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Լոս Անջելես Կլիպերս (1999-2003) Մայամի Հիթ (2003–2004) Լոս Անջելես Լեյքերս (2004–2011) Դալաս Մավերիքս (2011–2012) Լոս Անջելես Կլիպերս (2012–2013) Կախա Լաբորալ (2014) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Մասնագիտական կարիերան սկսել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերսում», սակայն առավել նշմարելի հաջողությունների հասել է Լոս Անջելեսը ներկայացնող մեկ այլ՝ «Լեյքերս» ակումբի կազմում՝ 2009 և 2010 թվականներին դառնալով NBA չեմպիոն, իսկ 2011 թվականին հաղթելով տարվա պահեստայինի մրցանակը։
Համալսարանային առաջնություններում ներկայացրել է Ռոդ Այլենդի համալսարանի «Ռեմս» կոչվող ակումբը։ Ընտրվել է NBA-ի 1999 թվականին անցկացված դրաֆթի առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ, «Կլիպերսի» կողմից։
Ամուսնացած է եղել Քլոյի Քարդաշյանի հետ[5]։
2015 թվականի հոկտեմբերի 13-ին Օդոմին անգիտակից վիճակում հայտնաբերել են Նևադայի «Cherry Patch Ranch» հասարակաց տանը[6][7]։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ուղեղի վնասվածք ստանալու պատճառով։ Լրատվական կայքերը հաղորդում էին, որ Օդոմը գտնվել կոկայինի գերդոզավորման տակ[8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.