![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Chemiosmotic_hypothesis.svg/langhy-640px-Chemiosmotic_hypothesis.svg.png&w=640&q=50)
Քիմիօսմոս
From Wikipedia, the free encyclopedia
Քիմիօսմոսը (անգլերեն՝ chemiosmosis) քիմիական ընթացք է, որը բացատրում է բջիջների էներգիա ստանալու ձևը։ Ըստ քիմիօսմոսի, էներգիան բջիջներում պահեստավորվում է դրական լիցքավորված ջրածնային իոնները, կամ պրոտոնները, ընտրողաբար թափանցելի թաղանթից մի կողմ մղելու միջոցով, որը էլեկտրաքիմիական գրադիենտ է առաջացնում։ Առիթի դեպքում (այսինքն՝ ԱՏՖ սինթազ ֆերմենտի լինելու պարագային), պրոտոնները հետ են հոսելու թաղանթի միջից, ազատելով էներգիա, որը կարելի է լծվել ԱՏՖ մոլեկուլներ ստեղծելու համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Chemiosmotic_hypothesis.svg/320px-Chemiosmotic_hypothesis.svg.png)
Պիտեր Միչելը առաջին անգամ առաջարկեց, որ ԱՏՖ-ն առաջանում է թաղանթի երկայնքով էլեկտրաքիմիական խտության գրադիենտի լծելով։ Նախկան Միչել, տարածված հասկացությունն այն էր, որ ԱՏՖ-ն առաջանում էր սնունդի էներգիայից քիմիական ընթացքների շնորհիվ, և ոչ էլեկտրաքիմիական[1]։ Պիտեր Միչելը քիմիօսմոսական տեսությունը առաջարկել է 1961 թվականին[2], իսկ քիմիայի Նոբելյան մրցանակին արժանացել 1978 թվականին այդ տեսության շնորհիվ։