From Wikipedia, the free encyclopedia
Քիմիայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i kemi), ամենամյա մրցանակ, որը շնորհում է գիտությունների Շվեդական թագավորական ակադեմիան՝ իր ընտրած 5 անդամներից բաղկացած քիմիայի Նոբելյան հանձնաժողովի առաջարկով՝ քիմիայի տարբեր ասպարեզների գիտնականներին։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է (ֆիզիկայի, խաղաղության, բժշկության կամ ֆիզիոլոգիայի և գրականության մրցանակների հետ միասին), որոնք հիմնել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար Ալֆրեդ Նոբելը 1895 թվականին։ Մրցանակը կառավարում է Նոբելյան հիմնադրամիը։ Մրցանակը տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա արարողության ժամանակ։ Առաջին մրցանակը տրվել է 1901 թվականի նիդեռլանդացի քիմիկոս Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆին «լուծույթներում օսմոսային ճնշման և քիմիական դինամիկայի օրենքների հայտնագործման համար»։
Քիմիայի Նոբելյան մրցանակ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Շվեդիա | ||
Տեսակ | քիմիայի մրցանակ և գիտական մրցանակ | ||
Պարգևատրող | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա | ||
Կարգավիճակ | Գործող | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | 1901 | ||
Հերթականություն | |||
Կայք | nobelprize.org | ||
Nobel Prize in Chemistry Վիքիպահեստում |
Ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի՝ իր կարողությունը պետք օգտագործվեր մրցանակների շարք ստեղծելու համար, որոնք պետք է տրվեն ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ֆիզիոլոգիայի և խաղաղարարության բնագավառներում «մարդկությանը ամենամեծ օգուտ» տվածների[1][2]։ Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, սակայն վերջինը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ և ստորագրել 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում՝ Շվեդ-նորվեգական ակումբում[3][4]։ Նոբելն իր ակտիվների 94 տոկոսը՝ 31 միլիոն շվեդական կրոնա, հատկացրել է Նոբելյան մրցանակին[5] Կտակի հանդեպ թերհավատության պատճառով, այն հաստատվել է 1897 թվականի ապրիլի 26-ին՝ Ստորտինգի կողմից[6][7]։
Երկիր | Դափնեկիր[A] |
---|---|
ԱՄՆ | 79 |
Գերմանիա | 34 |
Միացյալ Թագավորություն | |
Ֆրանսիա | 11 |
Ճապոնիա | 8 |
Շվեյցարիա | 7 |
Իսրայել | 6 |
Կանադա | 5 |
Շվեդիա | |
Նիդերլանդներ | 4 |
Հունգարիա | 3 |
Ավստրիա | 2 |
Դանիա | |
Նոր Զելանդիա | |
Նորվեգիա | |
Լեհաստան | |
Արգենտինա | 1 |
Ավստրալիա | |
Բելգիա | |
Չեխիա | |
Եգիպտոս | |
Ֆինլանդիա | |
Հնդկաստան | |
Իտալիա | |
Մեքսիկա | |
Ռումինիա | |
Ռուսաստան | |
Թուրքիա | |
Թայվան | |
Թունիս | |
Բոսնիա և Հերցեգովինա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.