![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/H%2527Mong_babygirl_-_m%25C5%25A9_m%25C3%25A8o_nh%25E1%25BB%258F.jpg/640px-H%2527Mong_babygirl_-_m%25C5%25A9_m%25C3%25A8o_nh%25E1%25BB%258F.jpg&w=640&q=50)
Քթաբորբ
From Wikipedia, the free encyclopedia
Ռինիտ, քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում[2]։ Հաճախակի ակտանիշներն են՝ քթահոսություն, քթի լցվածություն, փռշտոց[3]։
Քթաբորբ | |
---|---|
![]() | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | Քթի փակվածություն, գլխացավ[1], քթահոսություն, փռշտոց և nasal irritation? |
Բժշկական մասնագիտություն | rhinology? և Ալերգիաբանություն |
ՀՄԴ-9 | 472.0 և 477 |
ՀՄԴ-10 | J00, J30 և J31.0 |
![]() |
Բորբոքման պատճառը վիրուսներն են, բակտերիաները կամ ալերգենները։ Ռինիտի ամենատարածված տեսակը ալերգիկ ռինիտն է[4], որը հրահրվում է օդային ալերգեններով, փոշով[5]։ Ալերգիկ ռինիտը կարող է դրսևորվել նաև փռշտոցով, քորով, հազով, հոգնածությոմբ, գլխացավով[6], ճանաչողական խանգարումներով[7][8]։ Ալերգենները կարող են ախտահարել նաև աչքերը, առաջացնելով արցունքահոսություն, կարմրություն, քոր[6]։ Բորբոքումը նպաստում է լորձի գերարտադրության։ Բորբոքման պատճառը պլազմատիկ բջիջների ապահատիկավորումն է։ Պլազմատիկ բջիջներն արտազատում են հիստամին և այլ միջնորդանյութեր[9]՝ նպաստելով բորբոքման զարգացմանն ու արտաքթային դրսևորումների առաջացմանը, ինչպիսիք են՝ հոգնածությունն ու անհանգստությունը[10]:Ինֆեկցիոն ռինիտը երբեմն կարող է հանգեցնել վիրուսային կամ բակտերիալ թոքաբորբի առաջացման։
Ռինիտն հաճախ հանդիպող հիվանդություն է։ Ալերգիկ ռինիտը որոշ երկրներում ավելի հաճախ է հանդիպում։ ԱՄՆ-ում տարեկան ռինիտով հիվանդանում է մեծահասակների 10-30%-ը[11]։ Խառը ռինիտը վերաբերում է ոչ ալերգիկ և ալերգիկ ռինիտով հիվանդներին։ Խառը ռինիտը ռինիտի հատուկ ենթատեսակ է։ Ընդգրկում է ալերգիկ ռինիտով հիվանդների 50-70%-ին։ Այնուամենայնիվ, խառը ռինիտի իրական տարածվածությունը դեռ հաստատված չէ[12]։