Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քթի փակվածություն, քթի հատվածների խցանման հետևանքով առաջացած վիճակ։ Ընդհանուր պատճառը արյան անոթների բորբոքման պատճառով քթի խոռոչը ծածկող թաղանթների այտուցվածությունն է[1]։
Քթի փակվածություն | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ականջաքթակոկորդաբանություն |
ՀՄԴ-9 | 478.19 |
Nasal congestion Վիքիպահեստում |
Կարող է ուղեկցվել հարբուխով։ Այն դեպքում, երբ ավելորդ լորձը հոսում է կոկորդի հետևի պատի երկայնքով (դա, այսպես կոչված, հետքթային կաթիլի համախտանիշ է), կարող է առաջանալ հազ կամ կոկորդի ցավ[1]։
Քթի փակվածությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով։ Վիճակը կարող է տատանվել մեղմ անհանգստությունից մինչև կյանքին սպառնացող իրավիճակով։ Նորածին երեխան նախընտրում է շնչել քթի միջոցով[2]։ Երեխայի քթի փակվածությունը կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում կարող է խանգարել կրծքով կերակրմանը և կյանքին սպառնացող շնչառական հյուծում առաջացնել։ Ավելի մեծ երեխաների և դեռահասների մոտ այն սովորաբար պարզապես գրգռում կամ անհանգստություն է առաջացնում, բայց կարող է հանգեցնել նաև այլ դժվարությունների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.