From Wikipedia, the free encyclopedia
Քեյփ Քորալ (անգլ.՝ Cape Coral), պլանային քաղաք Լի շրջանում, Ֆլորիդա, ԱՄՆ։ Ամենամեծ քաղաքը ոչ միայն Լի, այլև նաև Տամպայից մինչև Մայամին։ Քեյփ Կորալը հայտնի է «Waterfront Wonderland»[2] մականունով, քանի որ իր տարածքում ունի ավելի քան 640 կիլոմետր նավարկելի ջրանցքներ, ավելի շատ, քան աշխարհի մեկ այլ քաղաքում[3][4]։
Բնակավայր | ||
---|---|---|
Քեյփ Քորալ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Լի շրջան | |
Հիմնադրված է | 1957 թ. | |
Մակերես | 308,554848 կմ², 312,40707 կմ² | |
ԲԾՄ | 2 մետր | |
Բնակչություն | ▲194 016 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | UTC-5 | |
Հեռախոսային կոդ | 239 | |
Փոստային դասիչ | 33900–33999, 33900, 33904, 33907, 33910, 33913, 33915, 33917, 33920, 33923, 33925, 33930, 33932, 33935, 33936, 33938, 33939, 33941, 33943, 33945, 33948, 33952, 33953, 33957, 33960, 33962, 33963, 33968, 33969, 33972, 33974, 33977, 33982, 33984, 33987, 33989, 33993 և 33997 | |
Պաշտոնական կայք | capecoral.net(անգլ.) | |
| ||
Քեյփ Քորալը տեղակայված է Շառլոտա Կովայի ափերին գտնվող շրջանի արևմտյան մասում, որն էլ իր հերթին Մեքսիկական ծոցի մի մասն է համարվում։ Քաղաքի տարածքը կազմում է 310.8 կմ2, որից 25.7կմ2 (8.3%) զբաղեցնում է բաց ջրային տարածքը։ Հարավից և արևելքից Քեյփ Քորալի ափերն է ողողում Կալուսահատչի գետը։ Արևելքից՝գետի վրայով, քաղաքը սահմանակից է Ֆորտ Մայերս քաղաքին, արևմուտքից՝ նեղ օվկիանոսային նեղուցով, Մատլակի վիճակագրորեն առանձնացված տեղանքով։
Տեղանքը, որտեղ գտնվում է Քեյփ Քորալը, ունի արևադարձային կլիմա՝ չոր ձմեռներով և անձրևոտ ամառներով։ Տարեկան 355 օր արև է լինում, ցերեկային ժամերի առնվազն մի մասը, իսկ տարվա ընթացքում 145 օր տեղումներ են լինում. միջին տարվա համար տեղումների քանակը հասնում է 1423 մմ-ի։ Ամենաանձրևոտ ամիսը օգոստոսն է (258 մմ), ամենաչորը՝ դեկտեմբեր (43մմ), առավել անձրևոտ օրեր ունեցող ամիսները հուլիսը և օգոստոսն են (յուրաքանչյուրը ամսում 22 օր տեղումներ), իսկ ամենաքիր տեղումներով ամիսը՝ ապրիլը (6 օր)։ Քեյփ Քորալը ենթարկվում է ամենամյա փոթորիկների , որը պաշտոնապես հայտարարվում է հունիսի 1-ից նոյեմբեր։ Քաղաքում գրանցված օդի առավելագույն ջերմաստիճանը՝ 39°С է, նվազագույնը՝ -4°С[5]:
Քեյփ Քորալը հիմնադրվել է 1957 թվականին։ Ռիելթորներ՝ Լեոնարդը և ՋԵկ Ռոզենան գնեցին մակերեսով հողատարածք՝ 267 կմ2 678 հազար դոլարով (2015 թվականի գներով մոտ 5.712 միլիոն դոլար)[6], դա անապատային տարածք էր՝ անասնապահական տնտեսություններով և թրաշուշանների դաշտերով, 1958 թվականին սկսվեց ապագա քաղաքի պլանավորված շինությունը. ջրանցքների փորում, փողոցների ասֆալտապատում, շենքերի կառուցում։ Նոր քաղաքի առաջին շենքը Ռոզենովի շտաբն էր, իսկ առաջին մշտական բնակիչը Քենի Շվարցն էր՝ ռիելթոր եղբայրներից ավագ ադմինիստրատորը։ Նոր բնակավայրում տները գովազդելու նպատակով ներգրավվել էին հայտնի մարդկանց(Բոբ Հոփը, Անիտա Բրայանտը, Հյու Դաունսը) և դա անում էր «Gulf America Corporation»-ը, որն իր հինգ Cessna 172 ինքնաթիռներով 108.000 պոտենցիալ անշարժ գույքի գնորներին առաջին տարվա ընթացքում ցույց տվեց տարածքը օդից։
1960-ական թվականներին կառուցապատումը ակտիվորեն շարունակվել էր. 1960 թվականներին այնտեղ բնակվում էր 300-ից պակաս մարդ[7], իսկ 1963 թվականին քաղաքի բնակչությունն արդեն գնահատվեց 2850 մարդ, կառուցվել կամ կառուցման ընթացքում է գտնվել շուրջ 1300 շենք, կառուցվել է շուրջ 130 կիլոմետր ճանապարհ և փորվել է շուրջ 260 կիլոմետր ջրանցք, արդեն գործում էր զբոսանավերի խումբ, գոլֆի խաղադաշտ, բժշկական կլինիկա և առևտրի կենտրոն։ 1964 թվականի մարտին, Կալուսահատչի գետի վրայով բացվեց համանուն կամուրջը, որը Քեյփ Քորալը կապեց Ֆորտ Մայերսի հետ. այժմ ճանապարհը մեկ վայրից մյուսը 32 անգամ ավելի կարճ է։
1970 թվականի օգոստոսին բնակավայրը ներառվել է «քաղաք» (city) կարգավիճակով, բնակչությունը շարունակել է ինտենսիվ աճել։ 1970-ականներին քաղաքում բացվեց առաջին ավագ դպրոցը և 2009 թվականի դրությամբ Քեյփ Քորալում աշխատել են 8 տարրական, 6 միջնակարգ և 5 ավագ դպրոցներ։
Գնահատականների համաձայն 1990-ականների կեսերին բնակչության մոտ 20%-ը Քեյփ Քորալի կազմում սեզոնային աշխատողներ էին։
1997 թվականին Քեյփ Քորալը և Ֆորտ Մայերը կապեցին ևս մեկ կամուրջով՝ ավելի քան 2 կիլոմետր երկարությամբ։
Քաղաքի հյուսիս-արևելյան հատվածով անցնում է US 41 ավտոմայրուղին[8], մի փոքր ավելի հյուսիս-արևելք անցնում է I-75 խճուղին[9]։ Քաղաքում գործում են 6 ավտոբուսային երթուղիներ (օրական աշխատում են, բացի կիրակի օրից՝ 5:00-ից մինչև 21:45), փոխադրումներն իրականացնում են «LeeTran» ընկերությունը[10]։ Քաղաքը սպասարկում են հարավ-արևմտյան Ֆլորիդայի միջազգային օդանավակայանը (Քեյփ Քորալի կենտրոնից 23 կիլոմետր հարավ-արևելք), Փեյջ Ֆիլդը (13 կիլոմետր արևելք) և Պունտա Գորդան (հյուսիսից 16 կիլոմետր հեռավորության վրա)։
Քեյփ Քորալը մի քանի ֆիլմերի և սերիալների նկարահանման վայր էր[11]։ Դրանցից առավել հայտնի են.
Իր գոյության ողջ ընթացքում քաղաքի բնակչությունը անշեղորեն աճել է հսկայական տեմպերով։ 100 000 մարդու սահմանագիծը հաղթահարել է 1990-ականների վերջին։
Ըստ 2010 թվականի մարդահամարի՝ Քեյփ Քորալում բնակվում էր 154,305 մարդ. 48,8% արական սեռ և 51,2% իգական սեռ, դա եղել է Ֆլորիդայի 11-րդ քաղաքը ըստ բնակիչների թվի։ Ռասայական կազմ. սպիտակամորթներ՝ 88.16%, սևամորթներ և աֆրոամերիկացիներ՝ 4.27%, բնիկ ամերիկացիներ՝ 0.31%, ասիացիներ՝ 1.52%, Խաղաղ օվկիանոսյան կղզիների բնիկներ՝ 0.05%, այլ ցեղեր՝ 3.35%, խառը ցեղերը՝ 2.35%, լատինաամերիկացիներ (ցանկացած ռասա)՝ 19.45%:
Քաղաքի բնակչության ավելի քան 60 տոկոսը եղել է 15-ից մինչև 64 տարեկան, իսկ 25 տարեկանից ցածր բնակիչների թիվը գերազանցել է 65-ից բարձր բնակիչների թիվը։
Քեյփ Քորալն ուներ 78,948 տնտեսություններ։ Ընտանիքի անդամների միջին քանակը 2.92 մարդ է։ Քաղաքի բնակչության 24.8%-ը 20 տարեկանից փոքր է, 21.5%-ը 20-39 տարեկան, 29.4%-ը 40-59 տարեկան և 23.9%-ը՝ 60 և բարձր տարիքի։ Քաղաքացիների միջին տարիքը 42 տարեկանն է։
Բնակչության 11,9%-ը ապրում է աղքատության մեջ։
Տնտեսության միջին եկամուտը տարեկան կազմել է 48.619 դոլար, իսկ նահանգում՝ միջինը 45.040 դոլար, մեկ շնչին ընկնող եկամուտը տարեկան կազմում է 22․657 դոլար։
2013 թվականի գնահատմամբ Քեյփ Քորալում ապրում էր 165,831 մարդ, որից 49․4 % արական սեռ և 50․6 % իգական սեռ։ Քաղաքացիների միջին տարիքը կազմել է 41.9 տարի, պետության միջինը՝ 41 տարի։ Իրենց նախնիների ծագման մասին քաղաքացիները հայտնել են հետևյալը. գերմանացիներ՝ 15.4%, Իռլանդացիներ՝ 12.4%, Անգլիացիները՝ 7.5%, իտալացիներ՝ 7.1%, լեհեր՝ 3.8%: Բնակիչների հարցումը 15 տարեկանից բարձր տարիքային շրջանում ցույց է տվել, որ Քեյփ Քորալի բնակիչների 22.7%-ը ամուսնացած չէ և երբեք չի եղել, 53.4%-ը ամուսնացած են և ապրում են միասին, 2,3%-ը ամուսնացած է, բայց ապրում է առանձին, 6․3%-ը այրի է և 15,2%-ը ամուսնալուծված է։ Քաղաքի բնակիչները 14,1%-ը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, միջին հաշվով 19.4 %:
2014 թվականի հունիսի դրությամբ քաղաքում գործազրկությունը կազմել է 5.9%, նահանգում միջին հաշվով՝ 6.3%:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.