Քեթի Փերրի
From Wikipedia, the free encyclopedia
Քեթի Փերրի (անգլ.՝ Katy Perry, իսկական անունը՝ Քեթրին Էլիզաբեթ Հադսըն, անգլ.՝ Katheryn Elizabeth Hudson, հոկտեմբերի 25, 1984(1984-10-25)[1][2][3], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի, երգահան։
Քեթի Փերրի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Katy Perry |
Ի ծնե անուն | Քետրին Էլիզաբետ Հադսըն Katheryn Elizabeth Hudson |
Նաև հայտնի է որպես | Katy Perry |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1984(1984-10-25)[1][2][3] (39 տարեկան) Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան, պարուհի |
Գործիքներ | Վոկալ Կիթառ |
Գործունեություն | 2001 - ներկա |
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ |
Լեյբլ | Red Hill (2001) Island (2003–2004) Columbia (2004–2006) Capitol (2007–ներկա) |
Կրթություն | Dos Pueblos High School? և Santa Barbara City College? |
Ամուսին | Ռասել Բրենդ[5] |
Պարգևներ | |
Կայք | katyperry.com |
Ստորագրություն | |
Katy Perry Վիքիպահեստում |
2007 թվականի ապրիլին Փերրին պայմանագիր կնքեց Capitol Records ձայնագրման ընկերության հետ։ Նա 2008 թվականին աշխարհում հայտնի դարձավ «I Kissed a Girl» սինգլի և One of the Boys ձայնասկավառակի շնորհիվ։ Հետագա սինգլները՝ «Hot n Cold» և «Waking Up in Vegas», ևս միջազգային մեծ ճանաչում էին ստացել։ Փերրիի երրորդ Teenage Dream ձայնասկավառակը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերին։ Այդ սկավառակից թողարկվեցին 6 սինգլներ, որոնցից 5-ը բարձրագույն հորիզոնականներ գրավեցին ԱՄՆ-ում․ «California Gurls», «Teenage Dream», «Firework», «E.T.», «Last Friday Night (T.G.I.F.)»: Teenage Dream ձայնասկավառակը համարվում է առաջին ձայնասկավառկը երգչուհիների շրջանում, որտեղ հինգ սինգլ հասել են Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի առաջին հորիզոնական և երկրորդ ձայնասկավառակը Մայքլ Ջեքսոնի Bad ձայնասկավառակից հետո։ 2012 թվականի մարտին Փերրին վերաթողարկեց Teenage Dream երգը Teenage Dream: The Complete Confection անվամբ։ Առաջին «Part of Me» սինգլը առաջին տեղը գրավեց Billboard Hot 100-ում։ Այն գլխավորեց նաև Բրիտանիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի չարթերը։ Նրա չորրորդ Prism ձայնասկավառակը թողարկվեց 2013 թվականի հոկտեմբերին։ Նա գլխավորեց Billboard 200 ազգային չարթը վաճառքի առաջին շաբաթում, իսկ առաջին «Roar» սինգլ առաջին համաշխարհային հիթն էր, որ գլխավորել է 17 չարթ։
Փերրին բազում մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ նա երեսուն անգամ առաջադրվել է «Գրեմի» մրցանակին։ 2012 թվականին Billboard երաժշտական հրատարկչությունը անվանեց նրան տարվա կին։ Նա շարունակում է մնալ միակ երգչուհին, ում հաջողվել է 69 շաբաթ շարունակ մնալ Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի լավագույն տասնյակում[7][8]։ Փերրին նաև անվանել է թվային դարաշրջանի երրորդ լավագույն արտիստը՝ համաձայն RIAA-ի վիճակագրության[9]։ Նա նաև թողարկել է օծանելիքի սեփական հավաքածուն՝ Purr, Meow, Killer Queen: 2011 թվականի հուլիսի վերջին Փերրին միացավ «Սմուրֆիկներ» նախագծին՝ հնչյունավորելով գլխավոր հերոսուհուն՝ Սմուրֆետտային։ Billboard-ը Փերրիին դասել է 14-րդ հորիզոնականում 2011 թվականի ամենաշատ վճարվող երգչուհիների ցանկում։ 2012 թվականի հուլիսի սկզբում նա թողարկել է ինքնակենսագրական փաստագրական ֆիլմ՝ «Քեթի Փերրի․ Մի կտոր ինձնից» անվամբ, որտեղ նա պատմում է իր վերջին համերգային շրջագայության՝ The California Dreams Tour-ի մասին։ 2013 թվականի նոյեմբերին Փերրին վաճառել է 12 միլիոն ձայնասկավառակ և 81 միլիոն սինգլ ողջ աշխարհում[10][11]։