Ռասել Բրենդ
From Wikipedia, the free encyclopedia
Ռասել էդվարդ Բրենդ[4] (անգլ.՝ Russell Edward Brand, հունիսի 4, 1975(1975-06-04)[1][2][3], Grays, Thurrock, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, հրապարակախոս, գրող, սթնդափ-կոմիկ և հումորիստ, հեռուստա- և ռադիոհաղորդավար։
Ռասել Բրենդ անգլ.՝ Russell Brand | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1975(1975-06-04)[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Grays, Thurrock, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Թատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա և Լոնդոնի Դրամա Սենթր |
Մասնագիտություն | դերասան, սյունակագիր, կատակերգու, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, ռադիոհաղորդավար, երգիչ, վիպասան, բանաստեղծ, դրամատուրգ, բլոգեր, ինքնակենսագիր, յություբեր, լրագրող, սցենարիստ, ստենդ ափ երգիծաբան, կինոդերասան, կիթառահար, հեռուստատեսային դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող |
Ամուսին | Laura Gallacher? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | russellbrand.com |
Russell Brand Վիքիպահեստում |
Մեծ Բրիտանիայում Ռասել Բրենդը հայտնի է դարձել 2000-ական թվականներին՝ որպես BBC հեռուստաալիքով թողարկվող Big Brother's Big Mouth թոք-շոուի հաղորդավար և BBC Radio 2 ռադիոկայանում «Ռասել Բրենդի շոուի» համահաղորդավար։ Բրենդը խաղացել է մի շարք բրիտանական սիթքոմներում և մի քանի անգամ հանդես է եկել մրցանակների հանձնման արարողություններում՝ որպես հաղորդավար (օրինակ՝ MTV Video Music Awards 2008 և 2009 թվականներին)։ Խաղացել է «Թռիչքի մեջ» (Forgetting Sarah Marshall), «Համադասարանցիներ» (St Trinian's), Պենելոպա (Penelope), «Գիշերային հեքիաթներ» (Bedtime Stories), «Փախուստ Վեգասից» (Get Him to the Greek), «Արթուր. Կատարյալ միլիոնատեր» (Arthur) և «Դարի ռոք» (Rock of Ages) ֆիմերում։ YouTube-ում վարում է իր սեփական Trews ալիքը (True news-ից՝ իրական կամ ճշմարիտ նորություններ), որտեղ մեկնաբանում է արդիական նորությունները։
2000-ական թվականներին Բրենդը հայտնվել է մի շարք աղմկահարույց սկանդալների մեջ։ 2001 թվականին նրան հեռացրել են MTV-ից այն բանի համար, որ նա 2001 թվականի սեպտեմբերի 12-ին (ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններից մեկ օր անց) աշխատանքի է եկել Ուսամա բեն Լադենի հագուստով։ 2008 թվականի հոկտեմբերին Բրենդն ստիպված է եղել հեռանալ BBC Radio 2-ից՝ ռադիոեթերում նրա արած կարճամետրաժ հեռախոսային զանգի արդյունքում առաջացած սկանդալից պատճառով։
14 տարեկանից բուսակեր է։ Կիրառում է Յոգա և մեդիտացիա, հետաքրքրված է հինդուիզմով։ Զբաղվում է տրանսցենդենտալ մեդիտացիայի հանրահռչակմամբ, այցելում է կրիշնաիտյան տաճարներ և իր հոգևոր դաստիարակն է համարում Գուրու Ռադհանաթհ Սվամին[5][6][7][8]։
2010-2012 թվականներին ամուսնացած է եղել ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի հետ[7]։