From Wikipedia, the free encyclopedia
«Hot n Cold», ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի երգը։ Գրվել է Dr. Luke-ի, Մաքս Մարտինի ու Քեթի Փերրի կողմից վերջինիս One of the Boys երկրորդ ալբոմի համար։ Թողարկվել է որպես ալբոմի երրորդ սինգլ։ Կրկներգում հնչում է երկակի հականիշների շարք (տաք/սառը, ճիշտ/ոչ ճիշտ, սև/սպիտակ), որպեսզի ընդգծվի հերոսների հարաբերությունների փոփոխական բնույթը։ Սինգլը հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի երրորդ հորիզոնականին՝ դառնալով Փերրի երեք լավագույն սինգլներից երկրորդը նրա նախորդ՝ «I Kissed a Girl» համաշխարհային հիթից հետո։ Սինգլը նաև եղել է երկրորդը, որ ընդգրկվել է լավագույն հնգյակում աշխարհի բազմաթիվ երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իռլանդիան և Նոր Զելանդիան, ինչպես նաև գլխավորել հիթ-շքերթներն ավելի քան 25 երկրներում (ներառյալ Թուրքիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Կանադան, Նորվեգիան, Իսպանիան, Դանիան և այլն)։
«Hot n Cold» | ||||
---|---|---|---|---|
Քեթի Փերրիի սինգլը | ||||
«One of the Boys» ալբոմից | ||||
Թողարկված | 9 սեպտեմբերի, 2008 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2007 թվականի դեկտեմբեր Dr. Luke's Studios, Legacy Recording Studio (Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) Conway Recording Studio (Հոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ) | |||
Ժանր | փոփ, դանս փոփ | |||
Երգահան | Քեյթի Փերրի, Dr. Luke և Մաքս Մարտին | |||
Տևողություն | 3:40 | |||
Լեյբլ | Capitol | |||
Պրոդյուսեր | Dr. Luke, Բեննի Բլանկո | |||
Քեթի Փերրիի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Blender» ամսագիրը երգը կոչել է «կրքոտ, զուսպ թափանց համբույր»[1]։ Երգն սկսել է հնչել հյուսիսամերիկյան ռադիոկայաններում սեպտեմբերի 9-ից՝ այդ շաբաթվա ընթացքում ներկայացվելով ռեկորդային թվով։ Քեթի Փերրին առաջին անգամ հեռուստատեսությամբ երգը կատարել է NBC’s Today շոուում օգոստոսի 29-ին։ Radio 1-ին տված հարցազրույցում Քեթի Փերրին ասել է, որ «Hot n Cold» երգը կդառնա հաջորդ սինգլը «I Kissed a Girl» հիթից հետո Մեծ Բրիտանիայում և Ավստարալիայում։ Գոյություն ունեն երեք ռադիոտարբերակներ՝ որոնցում փոփոխված կամ հանված են բառեր։ Փերրին երգը կենդանի կատարմամբ ներկայացրել է MTV EMA-ի ընթացքում Լիվերպուլում 2008 թվականի նոյեմբերի 6-ին։ Երգի ռեմիքսներն օգտագործվել են iPhone OS game Tap Tap Revenge խաղում։ Երգը նաև բացել է YouTube Live առաջին ամենամյա համերգը 2008 թվականի նոյեմբերի 22-ին[2]։
Սինգլը ներկայացվել է Գրեմմի 52 մրցանակաբաշխությանը «Կնոջ լավագույն վոկալային փոփ կատարում» անվանակարգում։
Երգն օգտագործվել է որպես սաունդթրեք «Just Dance» տեսախաղում։
«Hot N Cold» երգն ԱՄՆ Billboard Hot 100 հիթ-շքերթում ընդգրկվել է 2008 թվականի հունիսի 17-ին։ Ամերիկյան Hot 100 հիթ-շքերթում այն իր նորամուտը կատարել է 88-րդ հորիզոնականում և դուրս մնացել հաջորդ շաբաթում։ Երգը հիթ-շքերթում կրկին ընդգրկվել է օգոստոսի 5-ին՝ կրկին զբաղեցնելով 88-րդ հորիզոնականը։ Ամենաբարձր՝ երրորդ հորիզոնականին երգը հասել է նոյեմբերի 11-ին, և «Hot N Cold» երհը դարձել է երեք լավագույն հիթերից երկրորդը։ Այդ ժամանակ նա լավագույն տասնյակում մնացել է 18 շաբաթ («I Kissed A Girl» երգն այդ հիթ-շքերթում մնացել է 14 շաբաթ)։ «Hot n Cold» երգն ստացել է եռակի պլատինե կարգավիճակ RIAA-ից։ Կանադայում այն իր նորամուտը կատարել է 73-րդ հորիզոնականում և հասել հիթ-շքերթի առաջին հորիզոնականին 2008 թվականի նոյեմբերի 20-ին։ Երգն ավելի մեծ հաջողություն է ունեցել, քան «I Kissed a Girl»-ը և դարձել հիթ U.S. Mainstream Top 40 և Adult Top 40 ռադիո հիթ-շքերթներում։
UK Singles Chart հիթ-շքերթում երգը հասել է չորրորդ հորիզոնականին դեկտեմբերի 7-ին։ Դեկտեմբերի 21-ին այն դուրս է մնացել լավագույն տասնյակից՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը, սակայն հաջորդ շաբաթում զբաղեցրել է իններորդ հորիզոնականը ու շարունակել բարձրանալ՝ 2009 թվականի հունվարի 4-ին հասնելով յոթերորդ հորիզոնականին։ Իռլանդիայում երգը հասել է երրորդ հորիզոնականին։ «Hot N Cold» երգը գերմանական German Singles Chart հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է երկրորդ հորիզոնականում համացանցով էլեկտրոնային տարբերակների վաճառքի բարձր ցուցանիշների շնորհիվ։ Երկրորդ շաբաթում այն բարձրացել է մեկ հորիզոնական Գերմանիայում և այն պահպանել ութ շաբաթ անընդմեջ։ Ավստրալիայում սինգլն ընդգրկվել է լավագույն հիսուն երգերի ցանկում, ապա բարձրացել լավագույն տասնյակ։ Հետո երգն աստիճանաբար հասել է ամենաբարձր՝ չորրորդ հորիզոնականին բացառապես ներբեռնումների հաշվին։ Այն գլխավորել է նաև Australian Airplay Chart հիթ-շքերթը։ Ռուսաստանում «Hot n Cold» երգը հասել է առաջին հորիզոնականին։ Երգը the Russian Airplay Chart հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 127-րդ հորիզոնականում և ութ շաբաթ անց՝ դեկտեմբերի 15-ին հասել առաջին հորիզոնականին։ Հունաստանում երգի զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականը եղել է երրորդը[3]։
Գերմանիա, CD-սինգլ[4] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Hot n Cold» (ալբոմային տարբերակ) | 3:40 | |||||||
2. | «Hot N Cold (Innerpartysystem remix)» | 4:37 | |||||||
3. | «Hot n Cold (Manhattan Clique remix radio edit)» | 3:54 |
Մեծ Բրիտանիա, CD-սինգլ[5] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Hot N Cold» (ալբոմային տարբերակ) | 3:40 | |||||||
2. | «Hot n Cold (Innerpartysystem remix)» | 4:38 |
Գերմանիա, թվային ներբեռնում[6] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Hot n Cold» (ալբոմային տարբերակ) | 3:43 | |||||||
2. | «Hot N Cold (Bimbo Jones remix)» | 8:02 | |||||||
3. | «Hot n Cold (Manhattan Clique remix)» | 6:47 |
США Digital Remix EP | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Hot n Cold (Innerpartysystem remix)» | 4:37 | |||||||
2. | «Hot N Cold (Bimbo Jones remix radio edit)» | 3:52 | |||||||
3. | «Hot N Cold (Manhattan Clique remix)(Long Edit)» | 6:47 | |||||||
4. | «Hot N Cold (Yelle remix)» | 4:07 |
Rhapsody թվային սինգլ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Hot N Cold (Rock Mix)» | 3:41 |
CD պրոմո | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Hot N Cold» (ալբմային տարբերակ) | 3:40 | |||||||
2. | «Hot N Cold» (Promo Only clean edit) | 3:40 | |||||||
3. | «Hot N Cold» (rock mix) | 3:41 |
Rocket Digital Download Single | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Hot N Cold (Bugzz Remix)» | 3:30 |
|number=7|salesamount=5,700,000|salesref=[77] }}
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[78] | 5× Platinum | 350 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[79] | Platinum | 30,000x |
Բելգիա (BEA)[80] | Gold | 15,000* |
Բրազիլիա (ABPD)[81] | Platinum | 80,000* |
Կանադա (Music Canada)[82] | 6× Platinum | 240,000^ |
Դանիա (IFPI Denmark)[83] | 2× Platinum | 60,000^ |
France (SNEP) | 150,000[84] | |
Գերմանիա (BVMI)[85] | 3× Gold | 450 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[86] | Platinum | 15,000* |
Իսպանիա (PROMUSICAE)[87] | Gold | 20,000^ |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[88] | Platinum | 30 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[89] | Platinum | 680,494[90] |
ԱՄՆ (RIAA)[91] | Platinum | 1 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.