From Wikipedia, the free encyclopedia
Քարդաշյանների ընտանիք (անգլ.՝ /kɑːrˈdæʃiən/ kar-DASH-ee-ən/kɑːrˈdæʃiən/ kar-DASH-ee-ən),որը նաև կոչվում է Քարդաշյան-Ջեններ ընտանիք[1], ամերիկյան ընտանիք է, որը հայտնի է իրավունքի բնագավառում (Ռոբերտ Քարդաշյանի միջոցով), զվարճանքի, ռեալիթի հեռուստատեսության, նորաձևության դիզայնի և բիզնեսի։ Տարբեր ձեռնարկումների միջոցով ընտանիքի մի քանի անդամներ ունեն ավելի քան 1 միլիարդ դոլլարի ունեցվածք։ Քիմ Քարդաշյանը հայտնի դարձավ 2007 թվականին, նախկին ընկերոջ՝ երգիչ Ռեյ Ջեյի մասնակցությամբ մեծահասակների համար ֆիլմում նկարահանվելուց հետո, որը ընտանիքին հնարավորություն տվեց հայտնի դառնալ։ Նրանք միասին հայտնվեցին Keeping Up with the Kardashians ռեալիթի հեռուստաշոուում։ Շոուի 14-ամյա թողարկումը հնարավորություն տվեց և պահպանեց լրատվամիջոցների ազդեցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի նկատմամբ՝ ինչը թույլ տվեց նրանց սկսել և կառուցել իրենց անհատական կարիերան բազմաթիվ բիզնեսներում` իրենց առանձին ապրանքանիշերի ներքո։
Ընտանիքը, որը սկսել են Քրիս Ջենները և Ռոբերտ Քարդաշյանը, ներառում են նրանց երեխաները՝ Քորթնին, Քիմը, Քլոյին և Ռոբ Քարդաշյանը, ինչպես նաև նրանց թոռները։ 1991 թվականին Ռոբերտի և Քրիսի ամուսնալուծությունից հետո նա նորից ամուսնացավ տասնամարտի օլիմպիական չեմպիոն Քեյթլին Ջենների հետ։ Նրանք ունեին երկու դուստր՝ Քենդալ և Քայլի Ջեններ։ Ռոբերտ Քարդաշյան ավագը մահացել է կերակրափողի քաղցկեղից 2003 թվականին։
Նշանավոր ազգականների թվում են Քենդալի և Քայլիի խորթ եղբայրները (Քեյթլինի և երգահան Լինդա Թոմփսոնի հետ նրանց ամուսնությունից), Բրենդոնը և Բրոդի Ջենները[1][2]։
Քորթնին նախկինում հանդիպել է ամերիկացի ձեռնարկատեր Սքոթ Դիսիկի հետ, նրանք երեք երեխա ունեն։ Քիմը նախկինում ամուսնացած է եղել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ, և նրանք միասին չորս երեխա ունեն։ Քլոյեն նախկինում հանդիպել է կանադացի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ, ում հետ նա երկու երեխա ունի։ Ռոբը նախկինում հանդիպել է ամերիկացի ռեփեր և մոդել Բլակ Չայնայի հետ և նրանք ունեն մեկ երեխա։ Քայլին նախկինում հանդիպել է ամերիկացի ռեփեր և երգիչ Թրևիս Սքոթի հետ, նրանք երկու երեխա ունեն։
Ռոբերտն ի սկզբանե ուշադրության արժանացավ Օ․Ջ․ Սիմփսոն փաստաբաններից մեկը լինելով, վերջինիս սպանության գործով, Քիմի ընտանիքը 2003 թվականին մեծահասակների համար ֆիլմը՝ «Քիմ Քարդաշյանը՝ սուպերսթար», վերածեց ռեալիթի հեռուստատեսության և բիզնեսի[3]։ Նրանք այդ ժամանակվանից անվանվել են որպես «Ամերիկայի ամենահայտնի ընտանիքը» Գլամուրի կողմից[4], «աշխարհի ամենաազդեցիկ ընտանեկան «դինաստիաներից» մեկը «Insider»-ի կողմից[5], և 2010-ականների ամենամեծ ազդեցիկները Վոգ-ում[6]։ Նրանք անվանվում են Քարդաշյան դինաստիա։ Ամերիկայի թագավորական ընտանիքի հակասական վերելքը Յան Հալպերինի գրքի ուշադրության կենտրոնում էր[7]։
Ընտանիքն առավել հայտնի է իր ամենաերկարատև ռեալիթի հեռուստաշոուով՝ Keeping Up with the Kardashians (2007–2021 թվականներին)։ Սփինօֆֆները (Հեռուստատեսության մեջ սպինօֆֆը նոր սերիա է, որը պարունակում է կերպարներ կամ կարգավորումներ, որոնք առաջացել են նախորդ սերիալից, բայց տարբեր շեշտադրումներով, տոնով կամ թեմայով) ներառում էին՝ Քորթնին և Քիմ Թեյք Մայամիում (2009–2013 թվականին); Քորթնին և Խլոեն Մայամիում (2009–2013 թվականին); Քորթնին և Քիմը Նյու Յորքում (2011–2012 թվականին); Քլոյե և Լամսր (2013 թվականին); Քորթնին և Քիմը Մայամիում (2014–2015 թվականին); Քորթնին և Քլոեն Հեմփթոնում (2014–2015 թվականին); Դեշ Տիկնիկները (2015 թվականին) և Քայլիի կյամքը (2017 թվականին)։ 2022 թվականին ընտանիքը ներկայացրեց իր նոր ռեալիթի հեռուստասերիալը՝ Քարդաշյանները։
Ռոբերտ Քարդաշյան Ավագը՝ Հելեն և Արթուր Քարդաշյանների որդին է։ Նրա չորս տատիկներն ու պապիկները հայ էին, ովքեր 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունից ՝ ժամանակակից Թուրքիայի Քարաքալե և Արդահան քաղաքներից գաղթել էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ընտանիքը լքել է Օսմանյան կայսրությունը մինչև Հայոց ցեղասպանության սկսվելը՝ 1915 թվականը[8]։
Ընտանիքն ու լրատվամիջոցները Քիմին դրամային գումար շնորհեցին իր կարիերան սկսելու համար։ Ընտանիքը քննադատվել է հայտնի լինելու համար[6][9]։ 2020 թվականին մայիսի վերջին Forbes-ը հետաքննություն է սկսել Քայլիի ֆինանսների վերաբերյալ՝ պնդելով, որ նա խեղաթյուրել է իր՝ միլիարդատիրոջ կարգավիճակը։ Գրողներ Չեյզ Պետերսոն-Ուիթորնը և Մադլին Բերգը հայտարարել են։ «․․․սպիտակ ստեր, բացթողումներ և բացահայտ կեղծիքներ կարելի է ակնկալել այն ընտանիքից, որը կատարելագործվել է—այնուհետև հարստացել— «հայտնի լինելով հայտնի» ( անգլ.՝ famous for being famous) հասկացությունից»»[10]։ Նույնիսկ ընտանիքի հիմնական շոուի «Keeping up with the Kardashians»-ի հետ, ոմանք ասում են, որ ընտանիքը «իրական հմտություններ չունի, բացի «հայտնի լինելուց» հայտնի լինելով»»[11] - ասաց Vogue-ը, Քարդաշյանները»։ Ապացուցել են, որ թեև 2000-ականներին «հայտնի էին հայտնի լինելու համար», սակայն, 2010-ական թվականներին նրանք դարձան մշակութային ուժ, որի հետ պետք է հաշվի նստել»։ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին նրանց տվեցին Բևերլի Հիլզի բանալիները, որոնք միտումնավոր կազմակերպել էին 90210 տարածքի փոստային ինդեքսին համապատասխանելցնելու համար[12]։ Ընտանիքը հաճախ քննադատվում է խաբեության և աֆրոամերիկյան մշակույթի յուրացման համար[13][14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.