Քանթհո
From Wikipedia, the free encyclopedia
Քանթհո (Cần Thơ, գործածվում են նաև Can Tho կամ Cantho անվանաձևերը. ստանդարտ վիետնամերեն՝ kən˨˩ tʰəː˧˧||, հարավային վիետնամերեն՝ kʌŋ˨˩ tʰəː||), քաղաք Վիետնամում՝ Մեկոնգ գետի վտակ Հաուի (Բասսակի) հարավային ափին, Հոշիմինից մոտավորապես 170 կիլոմետր հեռավորության վրա։ Բնակչության թվաքանակի ցուցանիշով չորրորդ տեղն է գրավում այդ երկրում և առաջին տեղը՝ Մեկոնգի դելտայի վիետնամական տարածաշրջանում[4][5]։ 2018 թվականի տվյալներով այդ ցուցանիշը եղել է շուջ 1.282.300[6]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Քանթհո | |||
վիետ․՝ Cần Thơ | |||
| |||
Երկիր | Վիետնամ | ||
Ներքին բաժանում | Bình Thủy?, Cái Răng?, Cờ Đỏ?, Ninh Kiều?, Ô Môn?, Phong Điền?, Thới Lai?, Thốt Nốt? և Vĩnh Thạnh? | ||
Հիմնադրված է | 1789 թ. | ||
Մակերես | 1440,4 կմ² | ||
ԲԾՄ | 0 մետր | ||
Բնակչություն | ▲1 252 350 մարդ (2022)[1] | ||
Ժամային գոտի | Հնդկաչինի ժամանակ | ||
Հեռախոսային կոդ | 292 | ||
Փոստային դասիչ | 94000–94999[2][3] | ||
Պաշտոնական կայք | cantho.gov.vn(վիետ.) | ||
| |||
Քաղաքն ստացել է «Արևմտյան մայրաքաղաք» (վիետնամերեն՝ Tây Đô) մականունը, համբավվել է լողացող շուկաներով, բրնձի ծղոտից ստացված թղթից պատրաստված շինություններով, գեղատեսիլ ջրանցքներով[5]։ 2011 թվականից այստեղ սկսել է գործել միջազգային օդանավակայանը[7]։ 2007 թվականին շուրջ 50 մարդ է զոհվել Քանթհոյի նորակառույց կամրջի փլուզման հետևանքով (դա Վիետնամում տեղի ունեցած խոշորագույն ինժեներական աղետներից մեկն է համարվում)[8]։