![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Crowds_in_front_of_Kabul_International_Airport.jpg/640px-Crowds_in_front_of_Kabul_International_Airport.jpg&w=640&q=50)
Քաբուլի անկում (2021)
From Wikipedia, the free encyclopedia
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը գրավվել է 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբների հարձակման արդյունքում։ Գրավումը տեղի է ունեցել նախագահ Աշրաֆ Հանիի ՝ երկրից փախչելուց և նախագահական պալատից հեռանալուց ժամեր անց։ Աֆղանստանի տարածաշրջանային մայրաքաղաքների մեծ մասը հայտնվել է թալիբների վերահսկողության տակ, երբ ԱՄՆ-ն սկսել է իր զորքերը դուրս բերել, ինչը պետք է ավարտվեր մինչև 2021 թվականի սեպտեմբերի կեսերը։
![]() | |
Թվական | օգոստոսի 15, 2021 |
Մասն է | Աֆղանստանի պատերազմ (2015) |
Վայր | Քաբուլ |
Արդյունք | Թալիբանի հաղթանակ
|
Հակառակորդներ | |
![]()
| ![]() Ոչ ռազմական օգնություն ![]() ![]() |
Հրամանատարներ | |
Հայբաթուլա Ախունդզադա Աբդուլ Գանի Բարադար[5] Սուահիլ Շահին[6] | Աշրաֆ Հանի (արտաքսված)[7] |
Կողմերի ուժեր | |
անհայտ | Աֆղանստանի Իսլամական Հանրապետության զինված ուժեր |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Լարված բանակցությունները շարունակվում են թալիբների պատվիրակության և աֆղան պաշտոնյաների միջև, թեև դժվար թե դրանք այլ արդյունքի հանգեցնեն, քան կառավարության անվերապահ հանձնումը[9][10][11]։ Թալիբները պահանջել են իշխանության խաղաղ փոխանցում[11], իսկ Աֆղանստանի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ենթարկվել դրան[12]։ Այնուամենայնիվ, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պահանջել է իշխանությունը փոխանցել անցումային կառավարությանը, մինչդեռ թալիբները ցանկանում են իշխանության ամբողջական փոխանցում[13]։ ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են իրենց ներկայությունը Քաբուլում[14]։