From Wikipedia, the free encyclopedia
Փոքր բազիլիկ (լատին․՝ Basilica minor, Basilicæ minores in plural), կոչվում են որոշ հռոմեական կաթոլիկ եկեղեցական շինություններ։ Կանոնի համաձայն, որևէ եկեղեցական կառույց չի կարող արժանանալ բազիլիկ կոչմանը, եթե այն ուխտավոր և պատմական նշանակության չէ[1]։ Այս կոչումը շնորհվում է Պապի կողմից։
Եկեղեցիների ճարտարապետության մասին գրողներն օգտագործում են «բազիլիկա» տերմինը, նկարագրելով որոշակի ոճը, որով կառուցվում է եկեղեցին։ Վաղ քրիստոնեական ժամանակներից եկեղեցիները կառուցել են հենց այս ոճով։
18-րդ դարում տերմինը ստանձնեց կրոնական իմաստ, չնայած նրան, որ այն ոչ մի կապ չունի ճարտարապետական ոճի հետ։ Բազիլիկները կրոնական իմաստով այն բաժանվում են խոշոր («մեծ») և փոքր բազիլիկների։ Այսօր Հռոմում միայն չորս եկեղեցի կա, որ դասվում են հիմնական բազիլիկների շարքին։
2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ գոյություն ունեն 1,748 փոքր բազիլիկներ (2006 թվականի մարտի 26-ի դրությամբ, աճը՝ 1476-ից), որոնցից մեծամասնությունը գտնվում է Եվրոպայում (570-ը միայն Իտալիայում, ընդ որում՝ բոլորը բարձր կարգավիճակ ունեցող) 171-ը Ֆրանսիայում, 144-ը Լեհաստանում, 120-ը Իսպանիայում, 76-ը Գերմանիայում, 32-ը Ավստրիայում, 29-ը Բելգիայում, 26-ը Նիդերլանդներում, 16-ը Հունգարիայում, 15-ը Չեխիայում, 13-ը Սլովակիայում, 12-ը Շվեյցարիայում և Պորտուգալիայում, 9-ը Մալթայում, 8-ը Խորվաթիայում, 7-ը Սլովենիայում և Լիտվայում), ավելի շատ եմ Ամերիկայում՝ (82-ը ԱՄՆ-ում, 66-ը Բրազիլիայում, 47-ը, Արգենտինայում, 35-ը Կոլումբիայում, 30-ը, Մեքսիկայում, 25-ը Կանադայում, 15-ը Վենեսուելայում, 13-ը Պերուում, 9-ը Չիլիում, 8-ը Բոլիվիայում, 5-ը, Ուրուգվայում, 4-ը Սալվադորում), Ասիայում (22-ը Հնդկաստանում, 13-ը Ֆիլիպիններում, 9-ը (Իսրայել / Պաղեստին)ում, այլ վայրերում ավելի փոքր թվով, Աֆրիկա (ընդհանուր՝ 21, 4-ը Գանայում և) և Ավստրալիայում (5-ը Ավստրալիա, 1-ը (Գուամ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.