Փորոքային ֆիբրիլյացիա
From Wikipedia, the free encyclopedia
Փորոքային ֆիբրիլյացիա (ՓՖ), երբ սիրտը նորմալ արտամղելու փոխարեն քաոտիկ կծկվում է՝ փորոքներում էլեկտրական ակտիվության խանգարման հետևանքով[1]։ Դա սրտի ռիթմի խանգարման տարատեսակ է[1]։ Փորոքային ֆիբրիլյացիան հանգեցնում է սրտի կանգի, որն ուղեկցվում է գիտակցության կորստով և պուլսի բացակայությամբ[2]։ Բուժման բացակայության դեպքում բերում է մահվան[1]։ ՓՖ-ն հանդիպում է սրտի կանգով հիվանդների 10 %-ի մոտ[2]։
Փորոքային ֆիբրիլյացիա | |
---|---|
Տեսակ | հիվանդություն, կրծքավանդակի հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | սրտամկանի ինֆարկտ, կարդիոմիոպաթիա, Բրուգադա համախտանիշ և Երկար QT համախտանիշ |
Հիվանդության ախտանշաններ | Գլխապտույտ և Ուշագնացություն |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 427.41 |
ՀՄԴ-10 | I49.0 |
Բուժում | Դեֆիբրիլյացիա, Սիրտ-թոքային վերակենդանացում և implantable cardioverter-defibrillator? |
Ventricular fibrillation Վիքիպահեստում |
ՓՖ-ն կարող է առաջանալ հետևյալ պատճառներից՝ սրտի իշեմիկ հիվանդության, սրտի փականային հիվանդություններ, կարդիոմիոպաթիա, Բրուգադա համախտանիշ, երկար QT համախտանիշ, էլեկտրահարություն կամ ներգանգային արնահոսություն[1][2][3]։ Ախտորոշումը կատարվում է էլեկտրասրտագրության (ԷՍԳ) միջոցով, որը ցույց է տալիս անկանոն չձևավորված QRS կոմպլեքսներ՝ առանց որևէ հստակ P ատամիկների[2]։ Կարևոր է տարբերակիչ ախտորոշում անցկացնել torsades de pointes-ի հետ[2]։
Բուժումն իրականացվում է սիրտ-թոքային վերակենդանացման (CPR) և դեֆիբրիլյացիայի միջոցով[4]։ Երկֆազ դեֆիբրիլյացիան կարող է լինել ավելի արդյունավետ քան մոնոֆազը[4]։ Ադրենալին կամ ամիոդարոն կարող է տրվել, եթե նախնական բուժումը արդյունավետ չէ[2]։ Գոյատևման տոկոսը այն անձանց մոտ, ովքեր չեն գտնվել հիվանդանոցում, երբ սկսվել է ՓՖ, կազմում է մոտ 17 %, իսկ հիվանդանոցում գտնվելու դեպքում՝ 46 %[2][5]։