Փիփ
From Wikipedia, the free encyclopedia
Փիփ (նաև Փիբ, Զագլիկ, ադրբ.՝ Zəylik, Զեյլիկ)[1][2][3], հայկական նախկին բնակավայր, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում[2]։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Փիփ | ||
ադրբ.՝ Zəylik | ||
Փիփ գյուղի համայնապատկերը 1980-ական թվականներին | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ենթարկում | Ադրբեջան | |
Շրջան | Դաշկեսանի շրջանԴաշկեսանի շրջան | |
Համայնք | Դաշկեսանի շրջան | |
Բնակչություն | 357 մարդ | |
Ազգային կազմ | նախքան բռնագաղթը՝հայեր, բռնազավթումից հետո՝ադրբեջանցիներ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
|
Փակել
Ունի հնագույն պատմություն, որը սկսվում է առնվազն 8-րդ դարից։ Մինչև 1988-1989 թվականների հայերի բռնագաղթը եղել է տարածաշրջանի ամենահայաշատ գյուղը։ Հարուստ էր տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով։ Ունի գեղեցիկ բնություն, որը ներկայացված է անտառապատ լեռներով, խորը ձորերով[2]։