Փիթերը և Վենդին
From Wikipedia, the free encyclopedia
Փիթերը և Վենդին (նաև «Փիթեր Փենը և Վենդին») Ջեյմս Բարրիի հեքիաթն է, Փիթեր Փենի մասին ամենահայտնի գործերից մեկը։ Փիթերը մի տղա է, ով ծնվելուց անմիջապես հետո փախել է տնից և չի ցանկացել դառնալ չափահաս։ Պատմվածքը լույս է տեսել 1911 թվականին և այն ժամանակից ի վեր դարձել է անգլերեն, իսկ այնուհետև համաշխարհային մանկական գրականության նմուշ։ Պատմության սյուժեն վերադառնում է 1904 թվականին Լոնդոնում բեմադրված «Փիթեր Փեն, կամ տղան, ով չէր ուզում մեծանալ» պիեսին («Փիթեր Փեն»)։ Իր հերթին, պիեսի և գրքի իրադարձությունները շարունակում են ավելի վաղ պատմություն՝ «Փիթեր Փենը Քենսինգթոնի այգիներում», որը հրատարակվել է 1902 թվականին որպես Բարրիի «Սպիտակ թռչունը» վեպի մի մաս[1]։
Փիթերը և Վենդին անգլ.՝ Peter Pan; or, the Boy Who Wouldn't Grow Up | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջեյմս Բարրի |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1911 |
Առաջին ներկայացում | դեկտեմբերի 27, 1904 |
Տեսարան | Լոնդոն |
Կերպարներ | Փիթեր Պեն, Wendy Darling?, John Darling?, Michael Darling?, Crocodile?, Curly?, Tootles?, Slightly?, The Twins? և Nibs? |
Նկարազարդող | Francis Donkin Bedford? |
Հրատարակչություն | Hodder & Stoughton և Charles Scribner's Sons |
Հրատարակվել է | 1911 |
Նախորդ | Փոքր սպիտակ թռչուն և Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում |
Հաջորդ | Peter Pan in Scarlet? |
Peter Pan |
«Փիթերը և Վենդին» հեքիաթը թարգմանվել է շատ լեզուներով և բազմիցս ցուցադրվել է։ Կան մի քանի ռուսերեն թարգմանություններ, որոնցից ամենահայտնին Իրինա Տոկմակովայի համառոտ վերապատմումն է և Նինա Դեմուրովայի ամբողջական թարգմանությունը։ Պիեսը լույս է տեսել Բորիս Զախոդերի թարգմանությամբ։