Ցուգ (գերմ.՝ Zug (Stadt), ֆր.՝ Zoug, իտալ.՝ Zugo, ռոմանշ.՝ Zug, լատին․՝ Tugium), քաղաք Կենտրոնական Շվեյցարիայում, նույնանուն լճի հյուսիսային ափին, նույնանուն լեռան (Zugerberg — գերմ., 1039 մ) ստորոտին՝ ծովի մակերևույթից 425 մետր բարձրության վրա, և նույնանուն կանտոնի մայրաքաղաքն է։ Շվեյցարական մերձակա խոշոր քաղաքներից՝ Ցյուրիխից ու Լյուցեռնից գտնվում է գրեթե հավասար՝ 23 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի խորհրդանշական տեսարժան վայրը նրա հին թաղամասում՝ Կոլինպլաց հրապարակում գտնվող միջնադարյան նշանավոր, 52 մետր բարձրությամբ Zytturm աշտարակն է[2], որի վրա սովորական մեծ ժամացույցից բացի, դեռ կես հազարամյակ առաջ տեղադրվել է նաև աստղագիտական ժամացույց։ Քաղաքն զբաղեցնում է 21,61 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Ցուգում ապրում էր 30.205 մարդ, որոնց 31.7%-ը օտարերկրացիներ էին[3]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել