Ցիպրոֆլոքսացին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ցիպրոֆլոքսացին, ֆտորքվինոլոնային խմնբի հակաբիոտիկ, օգտագործվում է մի շարք բակտերիալ վարակների ժամանակ[2]։ Այն կիրառվում է ոսկրերի և հոդերի, ներորովայնային,շնչառական ուղղիների, մաշկային և միզուղիների ինֆեկցիաների,փորլուծության որոշ տեսակների, որովայնային տիֆի և այլ վարակների դեպքում[2]։ Որոշ ինֆեկցիաների դեպքում օգտագործվում է համակցված այլ հակաբիոտիկների հետ[2]։ Կիրառվում է բերանացի, աչքի և ականջի կաթիլների տեսքով և ներերակային[2][3]։
Ցիպրոֆլոքսացին | |
---|---|
Տեսակ | Ֆտորքվինոլոններ |
Հոմանիշներ | Ciloxan, Cipro, Neofloxin և այլն |
Գործածության եղանակ | Բերանացի, ներերակային, աչքի, ականջի կաթիլներ |
Զանգված | 5,5E−25 կիլոգրամ[1] |
Քիմիական բանաձև | C₁₇H₁₈FN₃O₃[1] |
Հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոցը, փսխումը և փորլուծությունը[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններից են՝ ջլի պատռման ռիսկի բարձրացումը, հալիցունացիան և նյարդային խանգարումները[2]։ Միասթենիա գրավիսով հիվանդների շրջանում մկանային թուլության հարաճում[2]։ Կողմնակի ազդեցությունների առաջացման հաճախականությունը ավելի արտահայտված է ի հայտ գալիս քան այլ խմբի հակաբիոտիկների մոտ, ինչպիսին են օրինակ՝ ցեֆալոսպորինները, բայց ավելի քիչ են արտահայտված օրինակ կլինդամիցինների դեպքում[4]։ Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները մտահոգություն են առաջացնում հղիների դեպքում կիրառման համար[5]։ Կրծքով կերակրման ժամանակ անվտանգ է[2]։ Այն երկրորդ սերնդի ֆտորքվինոլոն է, ազդեցության լայն ոլորտով, որը թողնում է բակտերիասպան ազդեցություն[2][6][7]։
Ցիպրոֆլոքսացինը պատենտավորվել է 1980 թվականին և արտադրվել 1987 թվականին[8][9]։ Այն առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում է[10]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցիպրոֆլոքսացինը դասում է մարդու համար ծայրահեղ կարևորություն ունեցող դեղերի շարքին[11]։ Այն հասանելի է նաև ջեներիկ դեղերի ձևով[2][12]։ 2019 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 113-րդ ամենահաճախ նշանակված դեղերից էր, ավելի քան 5 միլիոն դեղատոմսերով[13][14]։