Զգայապատրանք
From Wikipedia, the free encyclopedia
Զգայապատրանք (հալյուցինացիա) (զգայախաբություն, մտապատրանք, մտատեսիլք, բանդագուշանք, ցնորք), այն մտապատկերները (կեղծ ընկալումները), որոնց համապատասխանող առարկաներ շրջապատում չկան, բայց մարդուն թվում է, որ իր ընկալումներն իրական են։ Զգայապատրանք հանդիսացող մտապատկերը կարծես պրոյեկտվում է արտաքին ֆիզիկական տարածության որոշակի տեղամասի վրա։
Արագ փաստեր Զգայապատրանք, Տեսակ ...
Զգայապատրանք | |
---|---|
«Իմ աչքերը հայտնությունների պահին», գերմանացի նկարիչ Ավգուստ Նատերերի ստեղծագործությունը։ Նա ստեղծել է իր զգայապատրանքների բազմաթիվ գծանկարներ, 1911-1913 թվականներ | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն, medical psychology? և հոգեթերապիա |
ՀՄԴ-9 | 780.1 |
ՀՄԴ-10 | R44 |
Hallucination Վիքիպահեստում |
Փակել
Զգայապատրանքները (հալյուցինացիաները) առաջ են գալիս, երբ մարդն արթուն է. նրա հայացքի առջև հանդես է գալիս պատկեր, որն ունի ներքին բնույթ ու տեղորոշում, բայց մարդուն թվում է, թե դա իրական առարկայի անմիջական ընկալման արդյունքն է։ Հալյուցինացիաները ի տարբերություն պատրանքների չունեն ընկալման առարկա, դրանք թվացյալ ընկալումներ են։