Ցեցիլիենհոֆ
պալատ Պոտսդամի Նոր այգու հյուսիսային մասում / From Wikipedia, the free encyclopedia
Ցեցիլիենհոֆ (գերմ.՝ Cecilienhof), պալատ Պոտսդամի Նոր այգու հյուսիսային մասում` Յունգֆերնզե լճից ոչ հեռու։ Հոհենցոլերնների վերջին նստավայրն է, կառուցվել է Վիլհելմ II-ի կողմից որդու` կրոնպրինց Վիլհելմի և նրա կնոջ` Ցեցիլյա Մեկլենբուրգ-Շվերինսկայայի համար։ Շենքը ոճավորված է միջնադարյան անգլիական գյուղական առանձնատան ձևով։ Այն կառուցվել է 1914-1917 թվականներին ճարտարապետ Պաուլ Շուլցե-Նաումբուրգի նախագծով։ Կառույցը համաշխարհային հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ 1945 թվականին այստեղ անցկացվել է Պոտսդամի կոնֆերանսը։ 1990 թվականից ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո։