![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Portrait_of_T%25C3%25B4_Ng%25E1%25BB%258Dc_V%25C3%25A2n.png/640px-Portrait_of_T%25C3%25B4_Ng%25E1%25BB%258Dc_V%25C3%25A2n.png&w=640&q=50)
Տո Նգոք Վան
From Wikipedia, the free encyclopedia
Տո Նգոք Վան (վիետ․՝ Tô Ngọc Vân), (նաև հայտնի որպես Տո Տու, 1906[1][2], Nghĩa Trụ, Văn Giang, Hưng Yên, Վիետնամ - 1954[1][2], Դեո Լունգ Լո, Վիետնամ), վիետնամցի նկարիչ։ Նրա նկարներից մի քանիսը ցուցադրվում են Վիետնամի գեղարվեստի ազգային թանգարանում[3][4]։ Նա ֆրանսիացիների հետ պատերազմի ընթացքում հյուսիսային գոտում դասավանդել է դիմադրության արվեստի դասընթաց։ Նա մահացել է Դենբենֆու ճակատամարտի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով[5]։ Նա առաջիններից էր, որ ստացել է Հո Շի Մին մրցանակը 1996 թվականին։
Տո Նգոք Վան | |
---|---|
![]() | |
Կեղծանուն | Ái Mỹ, TNV և Tô Tử |
Ծնվել է | 1906[1][2] |
Ծննդավայր | Nghĩa Trụ, Văn Giang, Hưng Yên, Վիետնամ |
Վախճանվել է | 1954[1][2] |
Մահվան վայր | Դեո Լունգ Լո, Վիետնամ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Hanoi College of Fine Arts? (1931) |
Մասնագիտություն | նկարիչ և արվեստի քննադատ |
Թեմաներ | յուղաներկ և Փոստային նամականիշ |
Ուշագրավ աշխատանքներ | Young Woman with Lilly? |
Պարգևներ | |
![]() |
Նա Bưởi դպրոցում աշխատել է որպես նկարչության ուսուցիչ, Հնդկաչինի գեղարվեստի դպրոցում՝ որպե պրոֆեսոր և Việt Bắc արվեստի դպրոցում՝ որպես տնօրեն։ Նա նշանակալի ազդեցություն է ունեցել Վիետնամի արվեստագետների բոլոր սերունդների վրա[6]։
Վանը թղթակցել է Tự Lực văn đoàn (Ինքնազարգացման գրական խումբ) կոչվող ամսագրերին՝ նկարելով ծաղրանկարներ ներկա իրադարձությունների, սոցիալական խնդիրների և առօրյա կյանքի մասին[7]։
Տո Նգոք Վան խառնարանը Մերկուրի մոլորակի վրա անվանվել է նրա պատվին[8]։