Տեղ (գյուղ)
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Տեղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծին[3][4]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Տեղ | |||
Տեղ գյուղի համայնապատկերը, 2019թ․ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Տեղ (համայնք) | Տեղ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 10-րդ դար թ. | ||
Մակերես | 38,79 կմ² | ||
ԲԾՄ | 1350 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲2443 մարդ (2011)[2] | ||
Խտություն | 65 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | տղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Տեղ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Ստեփանակերտ նախկին մայրուղու վրա, ծովի մակարդակից մոտ 1350-1400 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 101 կմ։
Ըստ պատմական վկայության, Տեղ գյուղը հիմնել է Սյունիքի թագուհի Շահանդուխտ II-ը՝ 10-րդ դարում[5]։ Մինչ այդ, Տեղի տարածքում եղել է քարանձավային բնակատեղի, որի մոտակայքում 4-ից 5-րդ դարերում կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ուշ միջնադարում Տեղը եղել է մելիքանիստ գյուղ։
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում Տեղ գյուղն ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[6]։ Խորհրդային Միության տարիներին այն մասն է կազմել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Հայաստանի անկախության հռչակումից հետո՝ վարչատարածքային նոր բաժանմամբ 1995 թվականից մտնում է Սյունիքի մարզի մեջ։ 2016 թվականից խոշորացված Տեղ համայնքի կենտրոնն է։
Տեղ գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ 2002 թվականին Հայաստանի կառավարության հաշվառվել են դրանցից 72-ը՝ ընդհանուր 18 միավոր։ Այդ հուշարձաններից են մ.թ.ա. 2-1 հազարամյակով թվագրվող Քարակալ ամրոցն ու դամբարանադաշտը, 4-ից 5-րդ դարերով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, 5-ից 6-րդ դարերով թվագրվող Սռեղցի եկեղեցին, 14-ից 15-րդ դարերով թվագրվող Կոտրաց եղցի անունով եկեղեցին, 10-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցներ, 10-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքարեր, 17-ից 19-րդ դարերով թվագրվող մելիքական ապարանքներ, 14-ից 18-րդ դարերով թվագրվող բնակելի տներ, տարբեր դարերով թվագրվող կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ, ձիթհաններ և այլն[5][7]։
Համաձայն պատմական աղբյուրների՝ Տեղ գյուղում բնակվել են բացառապես հայեր[8]։
Ստորև ներկայացված են Տեղ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[9]․
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային շրջանում լայն տարածում են ունեցել նաև ծխախոտագործությունը և ճակնդեղի մշակումը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.