From Wikipedia, the free encyclopedia
Տեթիս (հին հունարեն՝ Τηθύς), հունական դիցաբանության հնագույն, արխայիկ աստվածություններից, տիտանուհի, Ուրանոսի և Գեայի դուստրը[1], Օվկիանոսի քույրը և կինը, 3 000 որդի հեղեղների և 3 000 դուստր օվկիանոսների մայրը։ Տեթիսը համարվում է համընդհանուր մայր, գոյություն ունեցող ամեն ինչին կյանք տվող աստվածուհի։
Տեթիսը և Օվկիանոսը ապաստան են տվել Հերային, երբ վերջինս փախել էր Զևսից։ Հերան հետագայում ևս այցելել է Տեթիսին։ Օվկիանոսը և Տեթիսը անձնավորում էին ջրային տարերքը, սովորաբար նրանց համար կառուցում էին համատեղ զոհասեղաններ։ Հետագայում Տեթիսին նույնացնում էին Իսիսի հետ։
Ուշ շրջանի պոեզիայում Տեթիսը առավելապես ծովի անձնավորումն է[2]։ Երկրաբանության մեջ Տեթիս անունը տրված է հին օվկիանոսին, որի մնացորդներն են Միջերկրական, Սև և Կասպից ծովերը[3]։ (Տե՛ս Տեթիս (օվկիանոս))։
Ուրանոս | Գեա | Պոնտոս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հիպերիոն | Թեյա | Կրիոս | Էվրիբե | Օվկիանոս | Տեթիս | Կեոս | Փեբե | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հելիոս | Սելենե | Էոս | Աստրեոս | Պալանտոս | Ստիքս | Պերսես | Աստերիա | Լետո | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Նիկե | Բիա | Կրոտս | Զելոս | Հեկատա (աստվածուհի) | Արտեմիս | Ապոլլոն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.