![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Falco_naumanni%252C_Israel_11.jpg/640px-Falco_naumanni%252C_Israel_11.jpg&w=640&q=50)
Տափաստանային հողմավոր բազե
From Wikipedia, the free encyclopedia
Տափաստանային հողմավոր բազե (լատին․՝ Falco naumanni), բազեների ընտանիքին պատկանող բնադրող-չվող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Տարածված է Բալկաններում, Հարավային Եվրոպայում, Ասիայում, Մոնղոլիայում և Չինաստանում։
Տափաստանային հողմավոր բազե | |
![]() Տափաստանային հողմավոր բազե (արու) | |
![]() Տափաստանային հողմավոր բազե (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Բազեանմաններ (Falconiformes) |
Ընտանիք | Բազեներ (Falconidae) |
Ցեղ | Բազե (Falco) |
Տեսակ | Տափաստանային հողմավոր բազե (F. naumanni) |
Միջազգային անվանում | |
Falco naumanni Fleischer, 1818 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Չափազանց նման է սովորական հողմավոր բազեին։ Արուի մեջքի մասը կարմրագորշավուն է, առանց բծերի, գլուխը` մոխրակապտավուն, կուրծքը և որովայնը դրոշմված են նոսր ու մանր բծերով, պոչի ծայրը երիզված է սև շերտով, մագիլները սպիտակ են, իսկ քաշը 185-238 գրամ է։
Բնադրվում է ժայռերի քիվերին, ժայռախորշերում, տների տանիքներին և պատերի ճեղքերում։ Դնում է 4-6 դեղնակարմրավուն մուգ պուտերով ձու։ Որպես հազվագյուտ տեսակ պահպանվում է օրենքով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Falco_naumanni_MHNT.ZOO.2010.11.104.2.jpg/640px-Falco_naumanni_MHNT.ZOO.2010.11.104.2.jpg)