Տարգովիշտե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տարգովիշտե (բուլղար․՝ Търговище; նաև՝ Tǎrgovište), քաղաք Բուլղարիայում, նույնանուն մարզի ու համայնքի կենտրոնը։ Տարածվում է Պրեսլավ սարի հյուսիսային ստորոտին, Վռանա գետի երկու ափերին, երկրի մայրաքաղաք Սոֆիայից 335 կիլոմետր և Վառնայից ու Սև ծովի բուլղարական ափից 125 կիլոմետր հեռավորության վրա։ Տարգովիշտեն հնուց ի վեր հայտնի է որպես առևտրական քաղաք։
Տարգովիշտե | |
---|---|
Տեսակ | քաղաքապետարանի տեղակայման վայր, oblast seat? և Բուլղարիայի քաղաք |
Երկիր | Բուլղարիա |
Վարչատարածք | Targovishte?[1] |
ԲԾՄ | 170 ± 1 մետր |
Մակերես | 87,427 կմ² |
Քաղաքի անունն առաջացել է սլավոնական տարգ (առևտուր) արմատի և տեղ, վայր նշանակող, նույնպես սլավոնական -իշտե վերջածանցի միացումով։ Օսմանյան տիրապետության ժամանակներում անվանվել է Eski Cuma (հին շուկա), որը, հավանաբար, հին բուլղարական Սբորիշտե (հավաքավայր, ժողովատեղի) անվանման պատճենումն է եղել։
Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօրվա Տարգովիշտեի տեղում ու նրա շրջակայքում առաջին բնակավայրերը հիմնվել են դեռևս քարե դարի վերջին-պղնձի դարի սկզբներին՝ մեր թվականությունից առաջ 5-րդ ու 4-րդ հազարամյակների միջև։ Քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են մ. թ. ա. 5-3-րդ դարերի թրակիական, մեր թվականության 2-4-րդ դարերի հին հռոմեական և 5-6-րդ դարերի բյուզանդական բնակավայրերի հետքեր։ Գտնվել են նաև 10-րդ դարի բուլղարական բնակավայրի ավերակները, որը, սակայն, մինչև 12-րդ դարը աճ ու զարգացում չի ունեցել՝ թերևս միջնադարյան մայրաքաղաք Պրեսլավի մոտիկության պատճառով։ 12-րդ դարում՝ մայրաքաղաքը Վելիկո Տռնովո տեղափոխվելուց հետո, բնակավայրը հայտնվել է առևտրական ճանապարհի վրա, այստեղ կառուցվել է "Сборище" (Սբորիշտե) անվանումով մի բերդ։
18-րդ և 19-րդ դարերում բնակավայրը դարձել է անասունների ու արհեստագործական ապրանքների վաճառքի հայտնի շուկա՝ Eski Cuma (Հին շուկա) անվանումով[2][3][4][5][6][7]։ 18-րդ դարում այստեղ բացվել է նախ՝ վանական, ապա, որոշ ժամանակ անց, քաղաքի Վարոշա հին թաղամասում՝ աշխարհիկ դպրոց, որն իր հիմնադիր ուսուցչի՝ Պետկո Սլավեյկովի անունով կոչվել է Սլավեյկովի դպրոց։ Կառուցվել է նաև գրադարան՝ chitalishte:
Քաղաքի արդյունաբերական զարգացումն սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սկզբում բացվել են սննդի արդյունաբերության մեքենաներ և ավտոմեքենաների մարտկոցներ արտադրող գործարանները, այնուհետև՝ կահույքի ու տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկաները։ Ներկայումս Տարգովիշտեում է գործում Բուլղարիայի խոշորագույն գինու գործարաններից մեկը, ինչպես նաև Եվրոպայի ամենամեծ ապակեգործական ֆաբրիկաներից մեկը, որի շահագործման նպատակով ներդրվել է 380 միլիոն եվրո, և որտեղ ներկայումս աշխատում է շուրջ 1.500 մարդ[8]։
Հնագիտական պեղումների արդյունքում 2000 թվականին Տարգովիշտեի մերձակայքում հայտնաբերվել են հին հռոմեական Միսսիոնի քաղաքի ավերակները։
Քաղաքը, լինելով նույնանուն համայնքի ու մարզի կենտրոնը, ունի բազմաթիվ բարձրագույն ու միջին մասնագիտական կրթօջախներ, մշակութային հաստատություններ, այդ թվում՝ դրամատիկական ու տիկնիկային թատրոններ, հարուստ պատկերասրահ, որը կրում է նրա ճանաչված քանքարավոր զավակի՝ նկարիչ Նիկոլա Մարինովի անունը։
2012 թվականի հունվարի տվյալների համաձայն՝ Տարգովիշտեն ունեցել է 37,341, իսկ նունանուն համայնքը, այսինքն՝ քաղաքն ու շրջակա գյուղերը միասին՝ 56,868 բնակիչ[9]։ Քաղաքի բնակչության թվաքանակը իր գագաթնակետին է հասել 1980-1990 թվականներին, երբ հատել է 45,000-ի սահմանագիծը՝ 1989 թվականին արձանագրելով 47,798 ցուցանիշը[10] [10][11] [12] [13] [14]:
2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի էթնիկ կազմն ունի հետևյալ պատկերը[15][16]
Ընդամենը- 37,611
Տարգովիշտե համայնքի էթնիկ կազմը հետևյալ տեսքն ունի. 33,229 բուլղարներ, 14,883 թուրքեր և 3,902 գնչուներ ու այլ ազգությունների ներկայացուցիչներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.