From Wikipedia, the free encyclopedia
Վուլֆիլա, Ուլֆիլա (գոթերեն՝ 𐌿𐌻𐍆𐌹𐌻𐌰𐍃) (մոտ 311-մոտ 383 թվականներ), վեստգոթերի եկեղեցական գործիչ։ Սերում է Կապադովկիացի քրիստոնյա ընտանիքից, որ գերեվարվել է 267 թվականին, դանուբյան գոթերի արշավանքներից մեկի ժամանակ։ Մոտ 341 թվականին Կոստանդնուպոլսում եպիսկոպոս-արիոսականի (արիոսականություն՝ քրիստոնեության մեջ առանձին ուղղություն, որ հիմնադրել է հույն քահանա Արիոսը) կողմից Վուլֆիլան ստացել է «գոթերի եպիսկոպոսի» աստիճան։ Հետագայում քրիստոնեություն (արիոսականության ձևով) է քարոզել գերմանացի ցեղերի մեջ։ Վուլֆիլան համարվում է գոթական այբուբենի ստեղծող և Աստվածաշնչի մեծ մասի գոթերեն թարգմանության հեղինակ (որ որոշ հետազոտողներ դնում են կասկածի տակ), այդ թարգմանության պահպանված պատառիկները մեռած գոթերենի հնագույն հուշարձաններ են։
Վուլֆիլա գոթ.՝ 𐍅𐌿𐌻𐍆𐌹𐌻𐌰 | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 306 և ոչ ուշ քան 311 |
Մահացել է | 383[1] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Հին Հռոմ |
Քաղաքացիություն | անհայտ |
Մայրենի լեզու | կերոն և գոթերեն |
Կրոն | Վաղ քրիստոնեություն[2] |
Մասնագիտություն | միսիոներ, քահանա, թարգմանիչ, աստվածաշնչի թարգմանիչ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Ulfilas Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.