Վուլկանյան ողջույն
From Wikipedia, the free encyclopedia
Վուլկանյան ողջույն, ձեռքով կատարվող ողջույնի ժեստ, երբ ափը, որի միջնամատն ու մատնեմատը բաժանված և ձգված են իրարից, առաջ է բարձրացվում։ Սովորաբար հասկացվում է որպես «Ապրի՛ր երկար և բարգավաճի՛ր», այս խոսքերը, ըստ էության, զուգակցում են այդ ողջույնի ժեստը, որը նույնպես համարում են համաձայնության ժեստ, ավելի պարզ ասած՝ «Օքեյ»։ Ողջույնը հորինել և հայտնի է դարձրել Լեոնարդ Նիմոյը, որը 1960-ական թվականների վերջին «Աստղային ճանապարհ։ Բնօրինակ սերիալ» հեռուստասերիալի բնօրինակ տարբերակում կատարում էր կիսավուլկան Սփոքի դերը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/Leonard_Nimoy_by_Gage_Skidmore_2.jpg/640px-Leonard_Nimoy_by_Gage_Skidmore_2.jpg)
Առաջին անգամ ժեստը կատարվել է 1967 թվականին՝ երկրորդ եթերաշրջանը մեկնարկող «Կատաղության ժամանակը» սերիայի ժամանակ։ Ժեստը մտացածին է. ենթադրվում է, որ դերասաններն այն ոչ թե ծալել են տեսախցիկի առջև, այլ բարձրացրել են իրենց ձեռքը ողջույնի ժամանակ, երբ զգացել են, որ ժեստը հաջողվել է ընդօրինակել։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ee/Synagoge%2C_Enschede%2C_Mozaiek.jpg/640px-Synagoge%2C_Enschede%2C_Mozaiek.jpg)
«I Am Not Spock» ինքնակենսագրականում Նիմոյը գրել է, որ նա հիմնվել է Կղերական օրհնության վրա, երբ երկու ձեռքերը վերարտադրում են շին (ש) խորհրդանիշը, որն առաջացել է «շադդայ» բառից ((Ամենակարող) Աստված)։ Նիմոյը գրել է, որ մանուկ հասակում պապը նրան տարել է սինագոգ, որտեղ տեսել է այդ օրհնությունը և տպավորվել դրանով[1]։
«Ապրիր երկար և բարգավաճիր» արտահայտության և Թեոդոր Սթարջոնի հորինած[2] «Խաղաղություն և երկար կյանք» պատասխան արտահայտության համադրությունը նման է մերձավորարևելյան ողջույնների («աս սալամ ալեյքում/շալոմ ալեյխեմ» («խաղաղություն Ձեզ»), որին հաջորդում է «ուա ալեյքում աս սալամ/ալեյհեմ շալոմ» («Ձեզ էլ խաղաղություն») պատասխանը) ձևաչափին։