Վոլտարին դե Քլեր
ամերիկացի անարխիստ գրող և ֆեմինիստ / From Wikipedia, the free encyclopedia
Վոլտարին դե Քլեր (անգլ.՝ Voltairine de Cleyre, նոյեմբերի 17, 1866(1866-11-17)[1], Լեսլի, Ինգամ շրջան, Միչիգան, ԱՄՆ[2] - հունիսի 20, 1912(1912-06-20)[3] կամ հունիսի 19, 1912(1912-06-19)[4], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի անարխիստ և ֆեմինիստ, ԱՄՆ-ում անարխիզմի պատմության առանցքային դեմքերից մեկը։ Հայտնի է հակապետականության, ընտանիքի ինստիտուտի և կրոնի, սեռականության և կանանց իրավունքների փոխհարաբերությունների վերաբերյալ իր հրապարակումներով ու ելույթներով։ Որպես ազատ մտածող՝ դե Քլերը սկզբում իրեն դրսևորել է որպես անհատապաշտ անարխիստ, սակայն հետագայում սկսել է իրեն անվանել անարխիստ՝ առանց ածականների՝ ձգտելով խուսափել գաղափարական վեճերից[6]։ Ընկերական հարաբերությունների մեջ է եղել Էմմա Գոլդմանի հետ՝ չնայած բազմաթիվ հարցերում առկա տարաձայնություններին։
Վոլտարին դե Քլեր անգլ.՝ Voltairine de Cleyre | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1866(1866-11-17)[1] |
Ծննդավայր | Լեսլի, Ինգամ շրջան, Միչիգան, ԱՄՆ[2] |
Մահացել է | հունիսի 20, 1912(1912-06-20)[3] (45 տարեկան) կամ հունիսի 19, 1912(1912-06-19)[4] (45 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Գերեզման | Հայմարկետի նահատակների հուշարձան[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, ակնարկագիր, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, անարխիստ, հակապատերազմային ակտիվիստ, փիլիսոփա և ֆեմինիստ |
Voltairine de Cleyre Վիքիպահեստում |