Վիքիպեդիա:Մոլորակի շուրջը/Ֆրանսիա
From Wikipedia, the free encyclopedia
← Իտալական ամիս | Ֆրանսիական ամիս | → Արգենտինական ամիս |
Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française, հայտնի նաև որպես Ֆրանսիա), ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։ Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում գերիշխող դիրք է ունեցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Կանոնները
|