Վիքիպեդիա:Մոլորակի շուրջը/Արգենտինա
From Wikipedia, the free encyclopedia
← Ֆրանսիական ամիս | Արգենտինական ամիս | → Հունական ամիս |
Արգենտինայի Հանրապետությունը պետություն է Հարավային Ամերիկայում։ Տարածքով աշխարհում գրավում է ութերորդ տեղը։ Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Սահմանակից է արևմուտքից Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մ, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Բնակչությունը կազմում է 43 417 000 մարդ: Կանոնները
|