Վիրուսային մենինգիտ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Վիրուսային մենինգիտ (հայտնի նաև որպես ասեպտիկ մենինգիտ) մենինգիտի տարատեսակ է, որը առաջանում է վիրուսային վարակի հետևանքով։ Այն հանդիսանում է ուղեղային պատյանների բորբոքման արդյունք (այդ պատյանները պատում են գլխուղեղն և ողնուղեղը)։ Ախտանշաններն ընդգրկում են գլխացավ, տենդ, լուսավախություն և պարանոցի կարկամություն[1]։
Վիրուսային մենինգիտ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
Վիրուսները ասեպտիկ մենինգիտնի ամենատարացված պատճառներից մեկն են[2]։ Վիրուսային մենինգիտների առաջացման մեծ մասն են կազմում Էնտերովիրուսները[1][3][4]։ Սակայն այլ վիրուսները նույնպես կարող են վիրուսային մենինգիտ առաջացնել։ Օրինակ՝ Արևմտյան Նիլի վիրուսը, խոզուկի, կարմրուկի, հերպես Սիմպլեքս 1, 2, գոտևորող հերպեսի, ավշային հորեոմենինգիտի վիրուսները[5]։ Կլինիկական ախտանիշների հիման վրա հնարավոր չէ լիարժեք տարբերակել բակտերիալ մենինգիտից, չնայած վիրուսային մենինգիտի դասական կլինիկայի ընթացքը ավելի թեթև է։ Վիրուսային մենինգիտի դեպքում ուղեղ-ողնուղեղային հեղուկում բակտերիաները բացակայում են։ Հետևաբար հիվանդությունը հաստատելու համար հաճախ անհրաժեշտ է կատարել գոտկային պունկցիան ուղեղ-ողնուղեղային հեղուկի անալիզով[6]։
Դեպքերի մեծ մասը հատուկ բուժում չի պահանջում և բոլոր ջանքերն ուղղված են սիմպտոմատիկ բուժման (գլխացավի, տենդի, սրտխառնոցի վերացմանը)[7]։ Որոշ վիրուսների դեպքում պահանջ կա հատուկ բուժման, օրինակ՝ Հերպես սիմպլեքս վիրուսի դեպքում։
ԱՄՆ-ում մենինգիտների կեսից ավել դեպքերի պատճառ է վիրուսային մենինգիտը[8]։ 1988-1999 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարի 36000 դեպք է գրանցվել[9]։ Հիվանդանում են մեծահասակները և երեխաները, բայց ավելի շատ հիվանդությունը տարածված է երեխաների մոտ[1]։