Վիտորե Կրիվելի
իտալացի գեղանկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Վիտորե Կրիվելի (իտալ.՝ Vittore Crivelli) կամ Վիտորիո Կրիվելի (իտալ.՝ Vittorio Crivelli, 1440[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1501, Ֆերմո, Իտալիա), իտալացի՝ վենետիկցի նկարիչ Կառլո Կրիվելիի կրտսեր եղբայրը։ Աշխատել էր Դալմաթիայում և Պապական պետության ձևական մաս կազմող Կենտրոնական Իտալիայի այլ գավառական քաղաքներում[3]։
Վիտորե Կրիվելի իտալ.՝ Vittore Crivelli | |
---|---|
Ծնվել է | 1440[1][2] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | 1501 |
Մահվան վայր | Ֆերմո, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | հոգևոր արվեստ |
Ուշագրավ աշխատանքներ | St. Louis of France, pendant to St. Bonaventure?, St. Bonaventure, pendant to St. Louis? և Madonna with child and four saints? |
Ուսուցիչ | Կառլո Կրիվելի |
![]() |
Երկար տարիներ արվեստաբանները Վիտորե Կրիվելիին համարել են 15-րդ դարի երկրորդ կեսի Վենետիկյան նկարչական դպրոցի աննշան ներկայացուցիչ, և միայն նրա ավագ եղբոր կենսագրության և ստեղծագործության հետ կապված են նրան հիշատակել։ Միայն 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին է նկարչի կերպարը գրավել իտալական արվեստի պատմաբանների ուշադրությունը։ Նրա աշխատանքները վերլուծության առարկա են դարձել մենագրություններում և բազմաթիվ գիտական հոդվածներում։ Ժամանակակից արվեստի քննադատները նշում են նրա ներդրումը Մարիամ Աստվածածնի անարատ հղիության, Ողորմած Տիրամոր, սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու և սուրբ Բոնավենտուրայի պատկերագրության ձևավորման գործում, Ինչպես նաև նրա աշխատանքի նրբագեղությունն ու արհեստավարժությունը։
Վիտորե Կրիվելիի աշխատանքին նվիրված ցուցահանդեսներ տեղի են ունեցել Կենտրոնական Իտալիայի և Խորվաթիայի քաղաքներում։ Նրա աշխատանքները ներկայացված են այնպիսի խոշոր թանգարանների մշտական ցուցադրություններում, ինչպիսիք են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, Պուշկինի պետական կերպարվեստի թանգարանը և այլն։
Վիտորե Կրիվելիի արհեստանոցի հետ կապված պահպանված մի շարք փաստաթղթեր են պահպանվել Դալմաթիայի Զադար և Կենտրոնական Իտալիայի արևելքում գտնվող Ֆերմո քաղաքներում։ Դրանք՝ կրոնական կազմակերպությունների և անհատների համար ստեղծված պոլիպտիխների (բազմածալ պատկեր) գներն են, իր արվեստանոց աշակերտներ ընդունելու պայմանները, նկարչի հաճախորդների տարածքային և սոցիալական շրջանակը, որոնք էլ արվեստի պատմաբաններին թույլ են տալիս վերլուծել նրա գործունեության ասպեկտները։