From Wikipedia, the free encyclopedia
Վիսոկե Միտո (չեխ․՝ Vysoké Mýto), քաղաք Չեխիայի հյուսիսարևելյան մասում՝ Պարդուբիցե երկրամասի Ուստի նադ Օռլիցի շրջանում[5], Էլբայի վտակ Լուչնա գետի ափին, Լեհաստանի հետ Չեխիայի ունեցած պետական սահմանի մերձակայքում[6]։ Զբաղեցնում է 42,07 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 12 669: Քաղաքի պատմական կենտրոնում պահպանվել են միջնադարյան ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, որոնք գտնվում են պետության պահպանության ներքո։ Կենտրոնական հրապարակը, որն ունի 150 մետր երկարություն և 130 մետր լայնություն, համարվում է ամենաընդարձակ հրապարակներից մեկը Չեխիայում[7]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վիսոկե Միտո | |||||
ֆր.՝ Hohenmaut չեխ․՝ Vysoké Mýto[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Ուստի նադ Օրլիցիի շրջան և Q89751685?[2] | ||||
Ներքին բաժանում | Brteč?[3], Domoradice?[3], Choceňské Předměstí?[3], Knířov?[3], Lhůta?[3], Litomyšlské Předměstí?[3], Pražské Předměstí?[3], Svařeň?[3], Vanice?[3] և Vysoké Mýto-Město?[3] | ||||
Առաջին հիշատակում | 1264 | ||||
Մակերես | 42,026497 կմ² | ||||
ԲԾՄ | 284 մետր | ||||
Բնակչություն | ▲12 412 մարդ (հունվարի 1, 2024)[4] | ||||
Փոստային դասիչ | 566 01[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | UO | ||||
Պաշտոնական կայք | vysoke-myto.cz | ||||
| |||||
Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են քարեդարյան բնակավայրերի հետքեր։ Մեր թվականությունից առաջ IV դարից այստեղ բնակություն են հաստատել կելտեր, այնուհետև գերմանացիներ։ ІХ դարում տարածքում հայտնվել են սլավոնները։ XI դարում չեխերի Վրատիսլավ II իշխանը կառուցել է Վրացլավ ամրոցը։
1262 թվականին Օտակար II թագավորը հիմնադրել է Վիսոկե Միտոն՝ որպես առևտրային կենտրոններից մեկը Բոհեմիայից Մորավիա տանող ճանապարհին։ 1265 թվականին քաղաքի շուրջը պարիսպ է կառուցվել։ XIV դարում Վիսոկե Միտոն տնտեսական բուռն ծաղկում է ապրել, սակայն հետագայում՝ Երեսնամյա պատերազմի ժամանակներում բազմիցս հարձակման է ենթարկվել, ավերվել։ Տնտեսական նոր վերելքն սկսվել է XVIII դարում։
XVI դարից մինչև 1918 թվականը քաղաքը կրել է Հոհենմաուտ (Hohenmauth) անունը[8], բնակչության գերակշիռ մասը կազմել են գերմանացիները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերջիններիս արտաքսել են Գերմանիա։
1968—1991 թվականներին Վիսոկե Միտոյում է գտնվել խորհրդային զորքերի կենտրոնական խմբավորումը (Центральная группа войск):
Բնակչության 1869-2024 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Վիսոկե Միտոն բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[20].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.