![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Wilson%2527s_Plover_male_RWD2.jpg/640px-Wilson%2527s_Plover_male_RWD2.jpg&w=640&q=50)
Վիլսոնի քարադր
թռչունների տեսակներ / From Wikipedia, the free encyclopedia
Վիլսոնի քարադր[1] (լատին․՝ Charadrius wilsonia) ոչ մեծ թռչուն, որի անվանակոչվել է ամերիկացի թռչնաբան Ալեքսանդր Վիլսոնի պատվին։ Ընդհանուր առմամբ այս թռչուններից տարեցների գույնը մուգ մոխրագույն է, բայց արուները և էգերը փոքր-ինչ տարբերվում են, հատկապես ձվադրման շրջանում։ Նրանք տարածված են Ամերիկայում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում։ Այս թռչունների մի մասը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բացառությամբ Ֆլորիդայում բնակվողների, ցուրտ սեզոններին չվում են Հարավային Ամերիկա։ Նրանք սնվում են ծովախեցգետիններով, միջատներով և ծովային որդերով։ Այս թռչունների մարմնի երկարությունը կազմում է 17-20 սմ։
Վիլսոնի քարադր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Charadrius wilsonia
Ord, 1814
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
1814 թվականին Ջորջ Օրդը այս թռչուններին անվանեց իր ընկերոջ պատվին՝ Վիլսոնի քարադր։
Գիտական փաստացի քննարկումներ կա այս տեսակի լատինական անվանման հետ կապված, ինչպես նաև Բրազիլիայի և Պերուի հարավամերիկյան ենթատեսակների առկայության վերաբերյալ։ Համարվում է, որ տեսակի սկզբնական անվանումը պետք է լինի crassirostris[2], և մեկ այլ թռչնի ենթատեսակներից մեկը, որը հայտնի է որպես հաստակտուց քարադր, այս դեպքում վերանվանվում է նույն անվանմամբ[3]։