From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ Կառլոս Վիլյամս (անգլ.՝ William Carlos Williams, սեպտեմբերի 17, 1883[1][2][3][…], Rutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - մարտի 4, 1963[1][2][3][…], Rutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի խոշորագույն բանաստեղծներից մեկը, բժիշկ-մանկաբույժ։ 1924 թվականից մինչև իր մահը զբաղեցրել է Passaic General Hospital-ի մանկաբուժության բաժնի տնօրենի պաշտոնը։ Հիվանդանոցը, որն այժմ հայտնի է՝ որպես Սուրբ Մարիամի հիվանդանոց, Վիլյամսի հիշատակը հարգել է հուշատախտակով, որի վրա գրված է. «մենք քայլում ենք այն հիվանդասենյակներով, որոնցով քայլել է Վիլյամսը»[11]։
Վիլյամ Կառլոս Վիլյամս անգլ.՝ William Carlos Williams | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Rutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մարտի 4, 1963[1][2][3][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Rutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Cemetery[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, բժիշկ, ինքնակենսագիր, բժիշկ-գրող, գրական քննադատ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ, Հորաս Մաննի դպրոց և Փենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց[6][7] |
Գրական ուղղություններ | modernist poetry?, Իմաժիզմ, Բիթ սերունդ և Objectivist poets? |
Ուշագրավ աշխատանքներ | Paterson? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
William Carlos Williams Վիքիպահեստում |
Վիլյամսը ծնվել է 1883 թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Ջերսի նահանգի Ռեզերֆորդ քաղաքում։ Նրա հայրը ներգաղթյալ էր Անգլիայից, իսկ մայրը Պուերտո Ռիկոյի բնիկ[12]։ Նրա աշխատանքները մեծ նմանություն ունեն գեղանկարչության հետ, ինչով նա հետաքրքրվել է ամբողջ կյանքի ընթացքում։
Վիլյամսը նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Ռեզերֆորդում մինչև 1897 թվականը, երբ նրան երկու տարով ուղարկել են Փարիզի Կոնդորսի վարժարանում սովորելու։ Նյու Յորք վերադառնալուց հետո նա սովորել է Հորացիա Մաննի դպրոցում, և հատուկ քննություն հանձնելով, 1902 թվականին ընդունվել Է Փենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցը, որն ավարտել է 1906 թվականին[13][14]։ Համալսարանն ավարտելուց հետո Վիլյամսը վերապատրաստվել է Նյու Յորքի ֆրանսիական և մանկական հիվանդանոցներում, այնուհետև մեկնել Լայպցիգ՝ մանկաբուժության խորը ուսումնասիրության համար[13]։ 1909 թվականին հրատարակել է իր առաջին «Բանաստեղծություններ» գիրքը[15]։
1912 թվականին, երբ Վիլյամսը վերադարձել է Գերմանիայից, ամուսնացել է Ֆլորենս Հերմանի հետ (1891-1976)[13]։ Նրանք տեղափոխվել են Ռեզերֆորդի (Նյու Ջերսի նահանգ) տուն, որը տարիներ շարունակ իրենց է եղել։ Դրանից կարճ ժամանակ անց լոնդոնյան մամուլը, իր ընկեր Էզրա Փաունդի օգնությամբ, որի հետ նա ծանոթացել էր Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ժամանակ, հրապարակել է իր «Բնավորություններ» բանաստեղծությունների երկրորդ գիրքը։ 1914 թվականին ծնվել է Վիլյամսի և նրա կնոջ առաջին որդին՝ Վիլյամ Վիլյամսը, որը հետևել է հոր օրինակին և դարձել բժիշկ[16], իսկ 1917 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Փոլ Վիլյամսը[17]։
Վիլյամսը ներառվել է իմաժիստների խմբակում, մտերիմ է եղել Նյու Յորքի գրական և գեղարվեստական խմբակների առաջավոր անդամների հետ (Մարսել Դյուշան, Ֆրանսիս Պիկաբիա, Ուոլես Սթիվենս, Մարիաննա մուր, Մինա Լոյ և այլն)[18]։ 1924 թվականին Եվրոպա կատարած այցի ժամանակ ծանոթացել է Ջոյսի հետ։ 1929 թվականին թարգմանել է Փիլիպ Սուպոյին։ Մեծ ազդեցություն է ունեցել բազմաթիվ երիտասարդ բանաստեղծների վրա՝ բիթնիկների սերնդի, Սև լեռան դպրոցի, Նյու Յորքի դպրոցի սաների վրա, նրանցից շատերին անձամբ է օգնել։
Վիլյամսը մի քանի պիեսների, երեք վեպերի, գրական-քննադատական էսեիստիկայի երկու հատորների հեղինակ է։
1948 թվականին ինֆարկտ է ստացել, իսկ 1949 թվականից հետո մի քանի անգամ՝ սրտի կաթված։ Հոգեբուժարանում բուժվել է դեպրեսիայից։
Պոեզիայում նա հեռացել է Պաունդի և Էլիոտի գրականությունից։ Շարժվելով ավանգարդի հունով՝ նա դիմել է իր ժամանակակիցների զուտ տեղական թեմաներին և անձնական առօրյային (Վիլյամսի էպիկական պոեմը դարձել է ամերիկացի շարքային քաղաքի՝ Պատերսոնի մասին, 1946-1958)։
Բոլլինգենի մրցանակ (1953) և այլ մրցանակներ։ Վիլյամսի մահից հետո ամերիկյան բանաստեղծական ընկերությունը հիմնադրել է նրա անվան ամենամյա մրցանակը։ Ռեզերֆորդում ստեղծվել է Վիլյամսի կենտրոնը[19], հրատարակվում է նրան նվիրված հանդեսը[20]։
2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշը նկարահանել է Փաթերսոն ֆիլմը, դրա ոգեշնչման աղբյուրներից մեկը Վիլյամ Կառլոս Վիլյամսի ստեղծագործությունն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.