From Wikipedia, the free encyclopedia
Բիթ սերունդ (անգլ.՝ The Beat Generation, երբեմն թարգմանվում է «Կոտրված սերունդ»), ամերիկացի բանաստեղծների և արձակագիրների[1][2] խմբի անվանում։ Բիթ սերունդը 1940-ական թվականներից մեծ ազդեցություն է թողել ժամանակակիցների ենթագիտակցության վրա և, ի վերջո, ճանաչում է ձեռք բերել 1950-ական թվականների վերջում։ Ժամանակակից գրաքննադատները բիթ սերնդի ներկայացուցիչներին դիտարկում են իբրև գրող-էքզիստենցիալիստների, ռոմանտիկների, ապոլիտիկ մարդկանց և բոհեմի ներկայացուցիչների։ Առավել ճշգրիտ համարվում է նրանից մեկի կարծիքը այն մասին, որ բիթնիկները ամերիկյան արժեքների հեղափոխության սիմվոլը կամ կարգախոսն էին[3]։
«Բիթ սերունդ» տերմինը ծագել է 1948 թվականին և պատկանում է Ջեք Քերուակին, որը այդպիսով բնութագրել է Նոնկոմֆորտիզմ անունը կրող երիտասարդական շարժումը և Նյու Յորքի ընդհատակը, որոնք ձևավորվել էին այդ ժամանակ գործնականում արդեն անհետացող կորսյալ սերնդից։ Բիթ սերունդը սկսել է կազմավորվել է 1940-ական թվականների սկզբում Կոլումբիայի համալսարանի ուսանողական շրջանակներում, որտեղ Լյուսեն Կարրը ծանոթացնում է Ջեք Քերուակին, Ալեն Գինզբերգին և Ուիլիամ Բերրոուզին։ Նրանց էլ վիճակված էր դառնալ «կոտրվածների» գլխավոր ներկայացուցիչները։
Հոսանքի գլխավոր հեղինակներից են՝ Ջեք Քերուակը, Ալեն Գինզբերգը և Ուիլիամ Բերրոուզը, Լոուրենս Ֆերլինգեթթին, Գերի Սնայդերը, Մայքլ Մաքքլուրը, Դիանա դի Պրիման, Ֆիլիպ Ուեյլեն, Ֆիլիպ Լամանտիան, Լերոյ Ջոնսը, Բոբ Քաուֆմանը, Ռոբերտ Կրիլին, Ռոբերտ Դանքեն։ Բիթ սերնդից մնացած լավագույն ստեղծագործություններն են համարվում Ալեն Գինզբերգի «Ճիչ» պոեմը, Ջեք Քերուակի «Ճանապարհին» և Ուիլիամ Բերրոուզի «Մերկ նախաճաշ» վեպերը։ 1960-ականների վերջին՝ բիթ սերնդի մայրամուտին, ներկայացուցիչներից շատերը դարձան հիպիների շարժման ակտիվ անդամներ, իսկ մյուսները միացան տարբեր քաղաքական հոսանքներին[4][5]։
Իր հրապարակախոսական հոդվածներից մեկում Քերուակը հիշում է, որ «կոտրված սերունդը» առաջին անգամ հիշատակվել է իր կողմից 1948 թվականին Ջոն Հոլմսի հետ ունեցած խոսակցության ժամանակ։ Գրողը այդպիսով բնութագրել էր սոցիալական մի շերտ, որը ձևավորվել էր «կորսված սերնդի» անհետացումից անմիջապես հետո[6][7]։ Մամուլում այս բառակապակցությունը առաջին անգամ հայտնվեց Հոլմսի «Քայլերթ» վեպում[8]։ Կա նաև կարծիք, որ տեմինի հեղինակը համարվում է Բոբ Քաուֆմանը[9]։
Ու. Լավլորը նշում է, որ ի տարբերություն «սերունդ» տերմինի, «բիթնիկ» տերմինը հայտնվեց միայն 1958 թվականին, երբ «San Francisco Chronicle» ամսագրի լրագրող Գերբ Կաենը ապրիլի երկուսի համարում «beat» բառին, որը ջազային երաժիշտների սլենգում նշանակում էր թշվառություն և հուսահատություն[10], ավելացրեց ռուսական «-նիկ» վերջավորությունը «Սպուտնիկ 1»-ի անվանումից։ Լևիսոնը այս փաստը կապում է այն բանի հետ, որ հրռիթի և բիթնիկների մեջ անալոգներ կարելի է տանել. երկուսն էլ փնտրում են ինչ-որ այլ բան այս աշխարհից դուրս[11]։ Գրող Փոլ Դիքսոնը մեջբերում է լրագրողին.
«Նոր բառ «բիթնիկ»-ը հորինվել է իմ կողմից այն պատճառով, որ այդ ժամանակ վերևում թռչում էր ռուսական սպուտնիկը։ Հենց այդպես էլ հայտվեց։»[12].
Բնօրինակ տեքստ (անգլ.)
I coined the word "beatnik" simply because Russia's Sputnik was aloft at the time and the word popped out. |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.