From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ ֆոն Գլյոդեն, բարոն (գերմ.՝ Wilhelm Baron von Gloeden, սեպտեմբերի 16, 1856[1][2][3][…] կամ սեպտեմբերի 18, 1856[4], Ֆոլկսհագեն, Marlow, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա - փետրվարի 16, 1931[1][2][3][…], Տաորմինա, Մեսսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), գերմանացի լուսանկարիչ, տղամարդու մերկ լուսանկարի մեծ վարպետ, աշխատել է Իտալիայում։
Վիլհելմ ֆոն Գլյոդեն գերմ.՝ Wilhelm Baron von Gloeden | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1856[1][2][3][…] կամ սեպտեմբերի 18, 1856[4] |
Ծննդավայր | Ֆոլկսհագեն, Marlow, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա |
Մահացել է | փետրվարի 16, 1931[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Տաորմինա, Մեսսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Գերեզման | Taormina Cemetery |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Wilhelm von Gloeden Վիքիպահեստում |
Ռոստոկում և Վիսմարում ուսումնասիրել է արվեստի պատմություն։ Պատրաստվել է նկարիչ դառնալ։ Փորձելով հաղթել իր մոտ հայտնաբերված տուբերկուլյոզը, բժիշկների խորհրդով տեղափոխվում է Սիցիլիա։ 1893 թվականին մասնակցել է Լոնդոնի թագավորական լուսանկարչական ընկերության ամենամյա ցուցահանդեսին։
Թաղված է Տաորմինայի բողոքականների գերեզմանոցում։ Ֆոն Գլյոդեն ընտանիքի ժառանգները մերժում են իրենց ընտանեկան ծառում այսպիսի բարոնի գոյությունը։ 1978 թվականին Սպոլետոյում բացված անհատական ցուցահանդեսը հասարակական մեծ սկանդալի տեղիք տվեց։
Վիլհելմ ֆոն Գլյոդենը ստեղծել է դիմապատկերներ, բնապատկերներ, ճարտարապետական կառույցների լուսանկարներ, հուշարձանների ավերակներ, բայց առավելապես հայտնի է մերկ տղամարդկանց լուսանկարներով։ Որպես բնորդ նրան ծառայել են սիցիլիացի երիտասարդներ, հաճախ նրա սիրեկանները, բայց որպես կանոն լուսանկարների կոմպոզիցիաները հենված էին անտիկ և էֆեբյան արվեստի ուշ նմուշների վրա։ Հաճախ նկարներում օգտագործում էր հարավային Իտալիայի բնապատկերները։
Նրա աշխատանքները բարձր են գնահատել Անատոլ Ֆրանսը, Գաբրիելե դ՝Անուցիոն, Օսկար Ուայլդը, Ռիխարդ Շտրաուսը և ուրիշները։
Լուսանկարչական ժառանգությունը՝ մի քանի հազար լուսանկարի կլիշե, ըստ կտակի անցավ բնորդ Մավր մականունով Պանկրացիո Բուչունիին (իտալ.՝ Il Moro)։ 1936 թվականին Իտալիայի ֆաշիստական ոստիկանությունը 2,5 հազար լուսանկարի կլիշե ոչնչացրեց, որակելով դրանք պոռնոգրաֆիա, Մավրը կարճ ժամանակով հայտնվեց ճաղերի ետևում։ Բնորդի մահվանից հետո՝ 1963 թվականին, նրա որդին մնացած լուսանկարների կլիշեները վաճառեց։ 2000 թվականին Ֆլորենցիայի Ալինարի թանգարանում բացվեց Վիլհելմ ֆոն Գլյոդենի հիմնադրամը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.