Վիետ Տան Նգուեն
From Wikipedia, the free encyclopedia
Վիետ Տան Նգուեն (անգլ.՝ Viet Thanh Nguyen, մարտի 13, 1971(1971-03-13)[1], Buôn Ma Thuột, Հարավային Վիետնամ), վիետնամական ծագումով ամերիկացի ժամանակակից գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[7][8][9][10], Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր[11], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (2018 թվականից)[12], Մըք-Արթուր կրթաթոշակի շահառու (2017 թ,)[13][14]։ Նրա առաջին իսկ վեպը՝ «Համակրողը» (The Sympathizer), 2016 թվականին շահել է ոչ միայն Պուլիտցերյան մրցանակ, այլ նաև մի ամբողջ շարք այլ մրցանակներ, այդ թվում՝ Էդգար Ալան Պոյի անվան մրցանակ, Խաղաղության դեյտոնյան գրկան մրցանակ[15], Գեղարվեստական գրականության կենտրոնի մրցանակ «Առաջին վեպ» անվանակարգում, Ամերիկյան գրադարանների ընկերակցության կողմից՝ Քարնեգի մեդալ՝ գեղարվեստական գրականության ասպարեզում գերազանցության համար, Edgar մրցանակ՝ «Ամերիկացի հեղինակի լավագույն առաջին վեպ» անվանակարգում՝ Mystery Writers of America-ի կողմից, Ասիա-ամերիկյան խաղաղօվկիանոսյան գրադարանների ընկերակցության մրցանակ՝ «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում։ Բացի այդ, «Համակրողը» վեպը տարվա գիրք է ճանաչվել «Նյու Յորք թայմս»-ի, «Ուոլ սթրիթ ջորնալ»-ի, «Գարդիան»-ի, Slate.com-ի, Amazon.com-ի և «Վաշինգտոն փոսթ»-ի տարբերակներով[16][17][18]։
Վիետ Տան Նգուեն | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1971(1971-03-13)[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Buôn Ma Thuột, Հարավային Վիետնամ |
Մասնագիտություն | վիպասան, գրականագետ, գրող, Americanist, ազգագրագետ և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Bellarmine College Preparatory? և Saint Patrick School? |
Ուշագրավ աշխատանքներ | Կարեկցողը |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | vietnguyen.info |
Viet Thanh Nguyen Վիքիպահեստում |
Վիետ Տան Նգուենը հեղինակել է վիետնամական պատերազմի իրադարձությունների մասին պատմող «Nothing Ever Dies: Vietnam and the Memory of War» փաստավավերագրական վեպը[19][20], ինչպես նաև բազմաթիվ պատմվածքներ, էսսեներ։
Գրական և դասախոսական աշխատանքներից զատ՝ նա զբաղվում է ժուռնալիստիկայով. «Լոս Անջելես թայմս»-ի մշակութային քննադատն է։