![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/be/Emblem_of_Vietnam_Communist_Party.svg/langhy-640px-Emblem_of_Vietnam_Communist_Party.svg.png&w=640&q=50)
Վիետնամի կոմունիստական կուսակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Վիետնամի կոմունիստական կուսակցություն (ՎԿԿ), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր և իշխողող քաղաքական կուսակցություն։
Վիետնամի կոմունիստական կուսակցություն վիետ․՝ Đảng Cộng sản Việt Nam | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կոմունիստական կուսակցություն |
Երկիր | ![]() ![]() |
Հիմնադիր | Հո Շի Մին |
Հիմնադրված | փետրվարի 3, 1930 |
Գաղափարախոսություն | հոշիմինիզմ, սոցիալիստական պատրիոտիզմ, վիետնամական ազգայնականություն, մարքսիզմ-լենինիզմ[1] և Socialist-oriented market economy? |
Քաղաքական հայացք | ձախ ուժեր |
Շտաբ | 381 Doi Can Street, Ba Dinh District, Խանոյ, Վիետնամ |
Թերթ | Báo Nhân dân |
Կայք | dangcongsan.vn |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Ho_Chi_Minh_1946.jpg/220px-Ho_Chi_Minh_1946.jpg)
Ստեղծվել է 1930 թվականի փետրվարի 3-ին, Հոնկոնգի (Սյանգան) միավորիչ կոնֆերանսում՝ Հնդկաչինում առաջացած կոմունիստական կազմակերպությունների հիման վրա։
Կոնֆերանսի նախապատրաստման և անցկացման գործում խոշոր դեր է խաղացել Հո Շի Մինը։ 1930 թ. հոկտեմբերին Կենտկոմի առաջին պլենումում կուսակցությունը վերանվանվում է Հնդկաչինի կոմունիստական կուսակցություն (ՀՉԿԿ)։ Պլենումում ընդունվում է կուսակցության քաղաքական ծրագիրը, որոշվում «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» խնդիրներն ու այն սոցիալիստական դարձնելու ուղիները։ 1930 թ-ին ՀՉԿԿ ղեկավարությամբ Վիետնամում ծավալվում են բանվորական և գյուղացիական ելույթներ։ Նգեան և Հաթին գավառներում ստեղծվում են սովետներ։ Ելույթները շուտով ճնշվում են ֆրանսիական ուժերի կողմից։