From Wikipedia, the free encyclopedia
Ժամանակակից պատերազմի պատմության մեջ վեցերորդ «սերնդի» պատերազմներ հասկացությունը մտցրել են ռուս և հայ ռազմական վերլուծաբանները և տեսաբանները։ Հայ իրականության մեջ այն առաջին անգամ շրջանառության մեջ է մտցրել և զարգացրել ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան, «Մեծ Հայք» հաղորդաշարի հիմնադիր, «Հայաստանի Ազատագրութեան Համաշխարհային Կազմակերպութիւն» Շարժման հիմնադիր և համանախագահ, պատմաբան և գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանը, նոյն ինքը՝ Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունին[1]։ Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ «Կոմանդոսը», զարգացնելով այդ տեսությունը, առաջ է քաշել նաև «յոթերորդ սերնդի պատերազմներ» հասկացությունը[2]։ Ռուսաստանում վեցերորդ սերնդի պատերազմներ հասկացությունը առաջ են քաշել մի շարք ռազմական տեսաբաններ, այդ թվում՝ գեներալ Սլիպչենկոն, Վլադիմիր Վանտրոբան, ծովակալ Կապիտանեցը[3]։ Իսկ մինչ այդ պատերազմների չորս «սերունդ» հասկացությունը ստեղծվել է Միացյալ Նահանգների վերլուծաբանների թիմի կողմից, ներառյալ Ուիլյամ Ս. Լինդը[4]։ Ամերիկյան վերլուծաբանները դրանով իսկ հիմնավորել են «պատերազմի փոփոխվող դեմքը» և ցույց տվել, որ ներկայումս վարվում են նորագույն՝ չորրորդ սերնդի պատերազմներ։ Ռուս և հայ վերլուծաբանների մոտեցումը տարբերվում է ամերիկյաններից պատերազմների դասակարգման սկզբունքներով։ Ըստ ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան գնդապետ Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունու՝ վեցերորդ սերնդի պատերազմները կոչված են լինելու 21-րդ դարի պատերազմների հիմնական տեսակը։ Մինչև վեցերորդ սերնդի պատերազմներ հասկացությունը ներկայացնելը անհրաժեշտ է ներկայացնել նախորդ սերունդների պատերազմները և դրանց պատմական էվոլյուցիան։
Հասկանալու համար, թե ի՞նչ է 6-րդ սերնդի պատերազմը, պետք է կատարել ռազմա–պատմական էքսկուրս։ Ըստ այդմ՝ Երկիր մոլորակի վրա երբեւէ տեղի ունեցած բոլոր պատերազմները կարելի է բաժանել երկու խմբի.[5]
- միջուկային ժամանակաշրջանի պատերազմներ[5],
- մինչմիջուկային ժամանակաշրջանի պատերազմներ[5]։
Մինմիջուկային պատերազմները կարելի է պայմանականորեն բաժանել չորս սերունդների՝ առաջինից մինչեւ չորրորդ․
– Առաջին սերնդի պատերազմներ,
– երկրորդ սերնդի պատերազմներ,
– երրորդ սերնդի պատերազմներ,
– չորրորդ սերնդի պատերազմներ։
Պատերազմների և խաղաղության միմյանց հաջորդումը Երկրագնդի վրա եղել է բնական և, նոյնիսկ, շատ սովորական երևույթ[5]։ Պատերազմը պատմական երևույթ է[5]։ Կարող ենք ասել, որ պատերազմը պատմաստեղծ երևույթ է[5]։ Այսինքն՝ հենց պատերազմի միջոցով և պատերազմների օգնությամբ են ստեղծվել, զարգացել և վերացել զանազան ժողովուրդների պետականությունները[5]։ Հենց նշանավոր, բեկումնային, շրջադարձային բնույթի պատերազմներն են սկիզբ դրել մարդկության պատմության հաջորդական փուլերին, դարաշրջաններին, պատմաշրջաններին և իրարահաջորդ աշխարհակարգերին՝ դառնալով նաև նրանց եզրագիծ-սահմանները[5]։ Օրինակ՝ 1618-1648 թթ. 30-ամյա պատերազմով հիմք դրվեց այսպես կոչված Վեստֆալյան աշխարհակարգին, 1798-1815 թթ. ֆրանսիական հեղափոխական և նապոլեոնյան պատերազմներին հաջորդեց Վիեննայի կոնգրեսով սահմանված նոր աշխարհակարգը։ 1914-1918 թթ. 1-ին Համաշխարհային պատերազմը սկիզբ դրեց մարդկության պատմության մեջ այսպես կոչված Նորագույն դարաշրջանին, որին համընկնում է սկզբում Վերսալյան աշխարհակարգը՝ 1920-1939 թթ.։
Ըստ որոշ տեսակետների, պատերազմը բխում է մարդ արարածի մեջ առկա և անշրջանցելի բնազդից։ Ըստ որոշ այլ տեսակետների՝ պատերազմը մարդու ուղեղի կենսաբանական կառուցվածքի հետևանքը չէ։ օԱյսինքն՝ մարդու ուղեղի կենսաբանական կառուցվածքը պատերազմի առաջացման պատճառը չէ։ Պատերազմի ծագման պատճառը քաղաքականությունն է։ Ընդ որում կարևոր չէ, թե ի՞նչ շրջանակներում և ի՞նչ ծավալներում է վարվում քաղաքականությունը՝ ցեղային միությա՞ն, թե՞ արդյունաբերական պետություններից բաղկացած միջազգային հանրության[5]։
Քաղաքական գործիչները, պետությունների կառավարողները պատերազմին դիմել են թե՛ անցյալում, թե՛ արդի ժամանակաշրջանում։ Երբեմն նրանք նույնիսկ չեն էլ փորձում հիմնախնդիրների լուծման ոչ ռազմական ձևերն ու եղանակները, այլ միանգամից գործի են դնում զինված բռնությունը[5]։
Պատերազմների և ռազմական կոնֆլիկտների պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչմիջուկային ժամանակաշրջանում պատերազմի և խաղաղության հերթագայությունը Երկիր մոլորակում բնական և, ինչ-որ չափով էլ սովորական վիճակ էր[5]։
Պատերազմները երբեք չէին դադարում, ունեին իրենց զարգացումը. Վաղնջական ժամանակներից մինչև 20-րդ դարը միմյանց հաջորդել են պատերազմների առնվազն 4 «սերունդ»[5]։
Ընդ որում պատերազմների այդ «սերունդների» միմյանց հաջորդման սահմանագծերը հիմնականում համընկնում են մարդկային հասարակության զարգացման որակական, պատմական նշանակություն ունեցող ցատկերի հետ, որոնք էլ պայմանավորում են խոցման սկզբունքորեն նոր միջոցների ի հայտ գալը, որն էլ իր հերթին հանգեցնում էր պատերազմի վարման նոր ձևերի ու եղանակների ծնունդ առնելուն[5]։
Պատմությունը վկայում է, որ պատերազմների առաջին 4 սերունդները, որոնք կոչվում են նաև մինչմիջուկային ժամանակաշրջանի պատերազմներ, հանդես են եկել որպես հիմնականում քաղաքականության գործիքներ, եղել են քաղաքականության ընդունելի կամ թույլատրելի շարունակությունը։ Այնինչ միջուլային ժամանակաշրջանի պատերազմը, այսինքն՝ 5-րդ սերնդի պատերազմը, իսկ դա արդեն միջուկային զենքով վարվող պատերազմն է, կարող էր լինել միակն ու վերջինը այդ էվոլյուցիոն շղթայում, եթե այն բռնկվեր[5]։ Միջուկային պատերազմ վարվել է միայն մեկ անգամ՝ այն էլ միակողմանի, ԱՄՆ–ի կողմից Ճապոնիայի դեմ՝ Բ Աշխարհամարտի վերջին փուլի շրջանակներում։
Միջուկային ժամանակաշրջանի եւ ետմիջուկային ժամանակաշրջանի պատերազմները կարելի է բաժանել երկու, իսկ ոմանք բաժանում են երեք սերունդների՝
– հինգերորդ սերնդի պատերազմ, որը հենց միջուկային պատերազմն է եւ մարդկության կյանքում վարվել է մեկ անգամ, ԱՄՆ–ի կողմից ընդդեմ Ճապոնիայի, եւ որի վարումը կարող է հանգեցնել համաշխարհային աղետի եւ մարդկության կործանման,
– վեցերորդ սերնդի պատերազմներ, որոնք գալիս են քսաներորդ դարի ութսունականների վերջից,
– յոթերորդ սերնդի պատերազմ, որի տեսական մշակումներն արդեն ի հայտ են գալիս, սակայն գործնական կիրառում կարող է ի հայտ գալ մոտակա ժամանակներում։
1939-1945 թթ. 2-րդ Համաշխարհայինից հետո սկսվեց այսպես կոչված Սառը պատերազմի ժամանակաշրջանը, որին համընկնում է Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգը։ 1991թ. ԽՍՀՄ-ի փլուզմամբ, որն ուղեկցվում էր նրա ներսում և հարակից տարածաշրջաններում բոցկլտացող պատերազմներով՝ սկիզբ առավ նոր՝ միաբևեռ աշխարհակարգը, որին էլ 2008 թ. պաշտոնապես մարտահրավեր նետվեց՝ նոր երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհի կողմնակիցների կողմից, բռնկելով պատերազմների մի ամբողջ շարք, որտեղ առանցքային դեր էր խաղում 08.08.2008 թ. ռուս-վրացական պատերազմը... Դրան էլ հաջորդեցին «արաբական գարնան» պատերազմների շարքը, որոնցից ամենաարյունալին դարձավ դեռ շարունակվող Սիրիական պատերազմը՝ 2011-2020 թթ. և 2014-2020 թթ. նույնպես շարունակական, դաժան ու արյունահեղ Նովոռոսիայի կամ Արևելաուկրաինական պատերազմը, Ռուս ուկրաինական պատերազմ, 2022։
Ըստ ռազմական պատմաբան, գնդապետ Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունու՝ Պատերազմների նոր սերունդը չի գալիս վայրկենապես։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակաշրջան, որը կախված է հասարակության տնտեսական զարգացման մակարդակից[5]։
Գնդապետ Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունի տեսակետի համաձայն՝
Բոլոր ժամանակներում պատերազմը իր մեջ համադրել է քաղաքականության և ռազմական բռնության հակասական միասնությունը և հիմնվել այն բանի վրա, որ յուրաքանչյուր պատերազմող կողմի համար զինված պայքարի բանաձևը կարելի է ներկայացնել որպես երկու փոխկապված, բայց ուղղությամբ հակադիր գործողությունների վեկտորների գումար.[5]
ա. հակառակորդի նկատմամբ գործողությունը մեր խոցման միջոցներով (հարձակողական հարվածային վեկտոր),
բ. մեր զորքերի և օբյեկտների պաշտպանությունը հակառակորդի գործողության (խոցման) միջոցներից (պաշտպանական վեկտոր)։
Զինված պայքարի բանաձևը սովորական պատերազմում կարելի է պատկերացնել հետևյալ 5 փոխկապված բաղադրիչների ձևով.
- հակառակորդի զորքերի և ռազմական օբյեկտների խոցում,
- մեր զորքերի և օբյեկտների պաշտպանություն խոցումից,
- մեր զորքերի գործողությունների համակողմանի ապահովում,
- զինված պայքարի ուժերի և միջոցների կառավարում,
- տեղեկատվական պայքար։
Ըստ ամերիկյան ռազմական տեսաբանների՝ Առաջին սերնդի պատերազմը վերաբերում է հին և հետդասական՝ պոստ–կլասիկ ժամանակների ճակատամարտերին, որոնք մղվել են զանգվածային կենդանի ուժով, որն իրենից ներկայացրել էլ պետության կողմից ղեկավարվող համազգեստավոր զինվորականների զորամասեր, որոնք կիրառվել են փաղանգի՝ ֆալանգայի, գծի և շարասյան մարտավարությամբ։
1648-ին՝ երեսնամյա պատերազմի ավարտին, Վեստֆալյան պայմանագիրը գործնական ինքնիշխանություն տվեց գերմանական պետություններին, որոնք մինչ այդ հանդիսանում էին Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության կիսանկախ բաղադրիչներ։ Սա ավելի հաստատուն կերպով հաստատեց ազգային պետության ինքնիշխանությունը, ինչը նշանակում էր, ի միջի այլոց, որ փաստորեն անկախացած պետությունների կառավարությունները բացառիկ իրավունքներ կունենային կազմակերպելու և պահպելու իրենց սեփական զինված ուժերը։ Մինչեւ այդ ժամանակները շատ բանակներ և ազգեր վերահսկվում էին կրոնական հրամաններով և շատ պատերազմներ էին մղվում արքունական դավադրություններով կամ դիվերսիոն կերպով կաշառակերության և սպանությունների միջոցով։ Ժամանակակից պատերազմի առաջին սերունդը նպատակ ուներ ստեղծելու պատերազմ վարելու ուղիղ և կարգին միջոց[6]։
Այլընտրանքորեն, պնդվում է, որ Վեստֆալյան հաշտությունը չի ամրապնդել ազգային պետության իշխանությունը, բայց որ երեսնամյա պատերազմն ինքնին սկիզբ է դրել լայնամասշտաբ ճակատամարտերի դարաշրջանի, որն իրականացնելը այլևս վարձկանների փոքր զորախմբերի ուժերից դուրս է։ Նրանք չեն կարող նման պատերազմներ վարել ինքնուրույն։ Ըստ այս տեսության, փոքր խմբերը հարկարդրված էին հեռանալ զանգվածային և մեծ ծախսերի հետ կապված պատերազմական գործողություններից և ռազմական տիրույթն անցնում է ֆինանսապես շատ ավելի կարողունակ ազգ-պետությանը[7]։
Ահա այդ պայմանները սկիզբ դրեցին Առաջին սերնդի պատերազմներին։
Իսկ Առաջին սերնդի պատերազմների ժամանակաշրջանի վերջ եկավ հետեւյալ պատճառներով։ Թե՛ մուշկետների, թե՛ հետեւից լիցքավորվող հրազենների առավել մեծ ճշգրտությունը և կրակի արագությունը վերջ տվեցին առաջին սերնդի պատերազմին։ Այժմ արդեն թշնամու դեմ պատի պես շարված եւ իրար վրա ընթացող թշնամական բանակների զինվորների հսկայական շարքերի գաղափարը անիրագործելի դարձավ՝ հնարավոր մեծ կորուստների պատճառով։ Քանի որ առաջավոր ռազմական տեխնոլոգիաները աստիճանաբար ընդունվեցին ամբողջ Ամերիկայում և Եվրոպայում, ժամանակակից պատերազմների առաջին սերնդի ճշգրիտ ավարտը գուցե տարբեր է ըստ տարածաշրջանների, բայց բոլոր համաշխարհային տերությունները արդեն հրաժեշտ էին տվել առաջին սերնդի պատերազմներին 19-րդ դարի երկրորդ կեսին[6]։
Պատերազմի համար ավելի վերահսկելի միջավայր ստեղծելու համար մշակվել է ռազմական մշակույթ, որը, շատ առումներով, ներկայումս տեսանելի է նաև արդի զինված ուժերում։ Հատուկ մշակված համազգեստը զինվորներին առանձնացնում էր ընդհանուր ժողովրդից։
Մշակվել է աստիճանի բարդ կառուցվածք՝ զինվորների ստորաբաժանումների ավելի լավ կազմակերպման համար։ Զինվորական վարժանքների կանոնները կատարելագործվել են՝ թույլ տալով զորագծի և զորասյունի մանևրները կատարել ավելի ճշգրիտ, ինչպես նաև կատարել մարտերում կրակի տեմպի բարձրացում։
Պատերազմի ընթացքում լրատվամիջոցների տեղեկատվության թողարկման վերահսկումը և կեղծ փողերի արտադրությունը՝ թշնամու տնտեսությունն արժեզրկելու համար, առաջին անգամ օգտագործվել են Նապոլեոնյան պատերազմների ժամանակ։
Առաջին սերնդի պատերազմների օրինակներ են.
Առաջին սերնդի պատերազմը՝
ա․ օգտագործում է զորատեսակներ՝ հետևակ և հեծելազոր,
բ․ կիրառում է հակառակորդի ոչնչացման բանաձևը,
գ․ նպատակ ունի խլել հակառակորդի տարածքները։
19-րդ դարում գոգավորությամբ ատրճանակով մուշկետի գյուտը նշանակում էր ավելի մեծ հեռահարություն, ավելի մեծ ճշգրտություն և կրակի ավելի արագ տեմպ։ Տղամարդկանց մարտական շարքերը ուղիղ դեպի այդպիսի զենքի կրակի տեղատարափը զոհերի ահռելի ցուցանիշներ կհանգեցներ, ուստի մշակվեց նոր ռազմավարություն։
Երկրորդ սերնդի պատերազմը դեռ պահպանում էր մարտական գծերը, բայց ավելի շատ կենտրոնանում էր տեխնոլոգիայի օգտագործման վրա, որպեսզի տղամարդկանց ավելի փոքր ստորաբաժանումները մանևրեին առանձին։ Այս փոքր ստորաբաժանումները թույլ տվեցին ավելի արագ առաջխաղացում, ավելի քիչ կենտրոնացված զոհեր և առավելություն ստանալու համար ծածկոցն ու թաքցնելը[6]։ Ինչ-որ չափով այդ հասկացությունները մնացել են օգտագործման մեջ, նույնիսկ հաջորդ սերունդների ծագման հետևանքով, այնպես որ երկրորդ սերնդի վերջն այնքան հստակ չի սահմանվել, որքան առաջինը։ Բլիցկրիգի զարգացումն ընդգծեց ստատիկ կրակակետերի և դանդաղ շարժվող հետևակի որոշ թերություններ, այնպես որ սա երկրորդ սերնդի համար կարող է համարվել վերջի սկիզբը, գոնե որպես ռազմական ռազմավարության գերիշխող ուժ։
Երկրորդ սերնդի ներդրումները պատասխաններ էին տեխնոլոգիական զարգացմանը։ Երկրորդ սերունդը տեսավ խրամատային պատերազմի, հրետանային օժանդակության, հետախուզության ավելի առաջադեմ տեխնիկայի, կամուֆլյաժային համազգեստի, ռադիոկապի և հրակայուն մանեւրների լայն կիրառում։
Օրինակներ.
Երկրորդ սերնդի պատերազմը վարվել է կիառելով՝
ա․ վառոդ, ողորկափող զենքեր, պաշտպանական դիրքեր,
բ․ այն իրենից ներկացրել է կոնտակտային՝ շփումային պատերազմ,
գ․ Նպատակը դարձյալ եղել է Հակառակորդի ոչնչացում բռնագրաված տարածքներից և դրանց խլում։
Գերմանիայի՝ Ֆրանսիա ներխուժելու ժամանակ կայծակնային պատերազմի՝ «բլից կրիգ»-ի օգտագործումը նախ ցույց տվեց արագության և մանևրելու վիթխարի առավելությունը անշարժ հրետանու դիրքային պայքարի և խրամատային պաշտպանության նկատմամբ։ Տանկերի, մեքենայացված հետևակի և ցամաքային զորքերին՝ օդուժի ցուցաբերած սերտ օդային աջակցության միջոցով գերմանացիները կարողացան արագորեն ճեղքել գծային պաշտպանությունը և դոյւրս գալ թշնամու թիկունքը։
Թշնամու հզոր պաշտպանական գծերը շրջանցելու համար մանևրելու և արագության վրա շեշտադրումը շարունակում է մնալ ընդհանուր ռազմավարություն ամբողջ աշխարհում, և թշնամու պաշտպանական ուժերի փլուզումը` ավելի խորը թիրախներին հարվածելով, իհարկե՝ մի փոքր այլ կերպ՝ արդեն իսկ հաջորդ՝ չորրորդ սերնդի պատերազմի հիմնական ռազմավարությունն է[8]։
Երրորդ սերնդի պատերազմների ներդրումը հիմնված էր խելացի ռազմավարության միջոցով տեխնոլոգիական անբավարարությունը հաղթահարելու հայեցակարգի վրա։ Գծային մարտերի ավարտին զուգընթաց սկսեցին ի հայտ գալ ավելի արագ շարժվելու նոր եղանակներ։
Շարժման վրա շեշտը ծանր սպառազինությունից տեղափոխվեց ավելի մեծ արագություն, ուղղաթիռի ստեղծումը թույլ տվեց ներխուժել թշնամական տարածք, իսկ առաջատար հրթիռային տեխնոլոգիան թույլ տվեց դաշտային զորքերին շրջանցել հակառակորդի պաշտպանությունը և հարվածել թիրախներին մեծ հեռավորություններից։ Այս մեթոդներին բնորոշ արագությունը պահանջում էր, որ առաջնագծում գտնվող ստորաբաժանումներին թույլատրվի անկախության ավելի մեծ աստիճան։
Անհրաժեշտ էր ավելի մեծ վստահություն ցուցաբերել ավելի բարձր դասի սպաների կողմից՝ հրամանատարական շղթայի ավելի ցածր օղակի՝ կրտսեր սպայական կազմի նկատմամբ՝ համոզմունք, որ նրանք կարող են համարժեքորեն հասնել իրենց նպատակներին` առանց հրամանատարական շտաբների բարձրակարգ հրամանատարների մանրախնդիր վերահսկողության։
Փոքր ստորաբաժանումներին թույլատրվում էր որոշումների ավելի մեծ ճկունությամբ գործել՝ լուծելու իրավիճակը տեղում, այլ ոչ թե նրանց համար որոշումներ կայացներ վերադաս բարձր հրամանատարների կողմից, որոնք համեմատաբար հեռու էին ռազմաճակատից։ Սա սկսեց կոտրել զորհրամանատարության կարգի այն նախորդ մշակույթը, որն այդքան կարևոր էր ռազմական հրամանատարության և վերահսկողության նախորդ տեսական դարաշրջաններում։
Օրինակներ.
Երրորդ սերնդի պատերազմները վարվում են՝
ա․ ակոսավոր, բազմակի լիցքավորվող զենքով,
բ․ կիրառվում է խրամատային, շփումնային՝ կոնտակտային պատերազմ,
գ․ դարձյալ պատերազմի նպատակը Հակառակորդի ոչնչացումն է նրա տարածքների բռնագրավումը։
Չորրորդ սերնդի պատերազմը բնութագրվում է պատերազմի և քաղաքականության, մարտիկների և քաղաքացիական անձանց միջև սահմանների բախմամբ։ Տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1989 թ. Մի թիմի Միացյալ Նահանգների վերլուծաբանների, այդ թվում, William S. Lind, նկարագրելու համար պատերազմ ի վերադարձը ապակենտրոնացված ձևով. Սերունդների ժամանակակից պատերազմի տեսանկյունից, չորրորդ սերունդը նշանակում է, որ ազգային պետությունները կորցնում են մարտական ուժերի նկատմամբ իրենց գրեթե մենաշնորհը՝ վերադառնալով նախաարդիական ժամանակներում տարածված հակամարտության ռեժիմներին։
Ամենապարզ սահմանումը ներառում է ցանկացած պատերազմ, որի հիմնական մասնակիցներից մեկը ոչ թե պետություն է, այլ ավելի շուտ բռնի ոչ պետական դերակատար; Դասական օրինակները, ինչպիսիք են Սպարտակի օրոք ստրկության ապստամբությունը կամ վարձկան ապստամբությունը, որը տեղի է ունեցել Կարթագենում առաջին փյունիկ պատերազմից հետո, նախորդում են պատերազմի ժամանակակից հայեցակարգին և այս տեսակի բախումների օրինակներ են։
Չորրորդ սերնդի պատերազմը սահմանվում է որպես բախումներ, որոնք ներառում են հետևյալ տարրերը.
Չորրորդ սերնդի պատերազմի տեսությունը քննադատության է ենթարկվել այն հիմնավորմամբ, որ դա ոչ այլ ինչ է, քան ոչ պետական խռովարարի և ազգային պետության զինվորների միջև ավանդական բախման վերափաթեթավորում»[9]։
Չորրորդ սերնդի պատերազմներ բնորոշվում են՝
ա․ հրթիռների, հրասայլերի՝ տանկերի, օդուժի՝ ավիացիայի, ռազմածովային հզոր ուժերի կիրառմամբ,
բ․ խրամատային կոնտակտային պատերազմի վարմամբ,
գ․ Պատերազմի նպատակն է դարձյալ Հակառակորդի ոչնչացումը և բռնագրաված տարածքների խլումը։
Հայ և ռուս ռազմական տեսաբանների մոտեցմամբ կան նաև Հինգերորդ, վեցերորդ, իսկ ըստ գեներալ Արկադի Տէր Թադևոսյանի՝ նաև յոթերորդ սերնդի պատերազմներ։
5-րդ սերնդի պատերազմը, ըստ Հայ և ռուս ռազմական տեսաբանների, իրենից ներկայացնում է՝
ա․ միջուկային զենք կիրառող պատերազմ,
բ․ առանց շփման, այսինքն՝ ոչ կոնտակտային պատերազմ,
գ․ Պատերազմող երկու կողմը՝ պետությունները որևէ նպատակի չեն հասնում և երկուսն էլ ոչնչանում են։
Որպես կարևորագույն ռազմական և քաղաքական եզրակացություն՝ այդ պատերազմը արդյունավետ չէ քաղաքական տեսակետից։ Այն կորցնում է պատերազմի գլխավոր իմաստը։ Չկան հաղթողներ և պարտվողներ։
Ուստի, պետություններն աշխատում են խուսափել հինգերորդ սերնդի պատերազմներ վարելուց։
Երբեմն ռազմական մասնագետները, վերլուծաբանները, քաղաքական գործիչները շփոթում են հինգերորդ և վեցերորդ սերնդի պատերազմները, տեղյակ չլինելով, որ հինգերորդ սերնդի պատերազմ հասկացությունը վերաբերում է միջուկային զենքի կիրառմամբ պատերազմին։
Օրինակ՝ ՀՀ ՊՆ խոսնակ, փոխգնդապետ Արծրուն Հովհաննիսյանը կատարել է հետևյալ գրառումը․
Ըստ հայ և ռուս ռազմական տեսաբանների մոտեցման՝
Վեցերորդ սերնդի պատերազմը պատերազմի մի տեսակ է, որը հաջորդում է հինգերորդ սերնդի պատերազմներին։
Ըստ ռազմական մասնագետների՝ ապագայում պատերազմները կդառնան առանց շփվելու, առանց առաջնագծի, որտեղ տեղակայված է հակառակորդի ողջ ուժը։
Ըստ գեներալ Արկադի Տեր Թադևոսյանի՝
Վեցերորդ սերնդի պատերազմը մղվում է՝
ա․ ոչ միջուկային, այլ գերճշգրիտ զենքերով, բարձրտեխնոլոգիական զինատեսակներով,
բ․ ոչ շփումային պատերազմ է,
գ․ նպատակը կարող է լինել թե՛ հակառակորդին իր տարածքներից դուրս մղել՝ ոչնչացման միջոցով, թե՛ նրան հաշտություն պարտադրելը՝ հաղթող կողմի առաադրած պայմաններով։
«Վեցերորդ սերնդի պատերազմ» հասկացությանը անդրադարձել են նաեւ արեւմտյան, մասնավորապես անգլիական եւ ամերիկյան ռազմական տեսաբանները եւ վերլուծաբանները։ Օրինակ, Չարլզ Բարթլզը՝ 2021 թվականին Մեծ Բրիտանիայի Մանեսթըր քաղաքի Համալսարանում լույս տեսած «Ռուսական Գրանդ Ստրատեգիան գլոբալ իշխանության մրցակցության դարաշրջանում» գրքի «Վեցերորդ սերնդի պատերազմը եւ Ռուսաստանի ռազմական գործողությունների գլոբալ ռազմաբեմերը» հատվածում գրում է հետեւյալ միտքը։
Խորհրդային ռազմական պլանավորողները աշխարհը բաժանում էին մայրցամաքային օվկիանոսային ռազմաբեմերի։ Այժմ ռուսական զինվորականները մտածում եւ պլանավորում են գլոբալ կերպով ինտեգրացված օպերացիաների պայմաններով եւ օգտագործում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են օդատիեզերական ռազմաբեմ եւ տեղեկատվական ռազմաբեմ։ Սա չի հակասում ռազմաբեմերի նախկին տեսությանը, այլ լրացնում է այն։ Սա արդիական ռուսական ռազմական հայեցակարգի զարգացումն է[11]։
Ամերիկյան հետազոտող Ռոջեր Մաք Դերմոթը՝ Ջէյմսթաուն Ֆաւնդէյշըն Ամերիկյան հետազոտական կենտրոնից[12] անդրադարձել է Վեցերորդ սերնդի պատերազմներին՝ իր "Ռուսաստանի մուտքը վեցերորդ սերնդի պատերազմ" ուսումնասիրությունում[13]։ Փաստորեն, ըստ Ռոջեր Մաք Դերմոթի՝ Ռուսաստանը Սիրիայում մղված պատերազմի ընթացքում կիրառել է վեցերորդ սերնդի պատերազմի տարրերը, ներառյալ բալիստիկ և թևավոր հրթիռները, որոնք հնարավորություն են տալիս ո կոնտակտային, այսինքն՝ ո շփումային պատերազմ վարել, ինչը բնորոշ է վեցերորդ սերնդի պատերազմներին[14]։
Բնականաբար, Արևմտյան գիտնականների հետեւից նաև այլ երկրների գիտնականները սկսկեցին անդրադառնալ վեցերերոդ սերնդի պատերազմներ հասկացությանը։ Մասնավորապես Հնդկաստանի ներկայացուցիչները բազմաթիվ անդրադարձներ են կատարել այդ հարցին, որոնցից մեկն է 30 հուլիս, 2021 թ. թողարկված տեսանյութը, որը վերնագրված է "Ի՞նչ է վեցերորդ սերնդի պատերազմը։ Արդյո՞ք Հնդկաստանը պատրաստ է դրա համար"[15]։
Հնդկաստանի ռազմագետները եւ ռազմական տեսաբանները անդրադարձել են վեցերորդ սերնդի պատերազմներին նաև Պակիստանի եւ այլ երկրների կողմից Հնդկաստանի անվտանգության դեմ սպառնալիքի կապակցությամբ։ Մասնավորապես, Հնդկաստանի ռազմագետներից գեներալ–մայոր Ամարջիթ Սինգհը գտնում է, որ Հնդկաստանի դեմ հարձակումն արդեն պատրաստվում է եւ կարող է ամեն պահ սկսվել՝ վեցերորդ սերնդի պատերազմի տեսքով։ Այդ մասին է նրա մասնակցությամբ հարցազրույցներից մեկը, որը հրապարակվել է 05 նոյեմբերի, 2020 թվականին[16]։
Այնուամենայնիվ, Արևմտյան եւ հնդկական տեակետից պատկերացվող վեցերորդ պատերազմը որոշակիորեն տարբերվում է Հայկական եւ ռուսական տեսակետից պատկերացվող վեցերորդ պատերազմից։
Ըստ էության Արցախի Ապրիլյան Քառօրյա պատերազմը առաջին 6-րդ սերնդի պատերազմն է, որը մղվել է Հայկական կողմի դեմ։ Դրա 6-րդ սերնդի պատերազմ լինելու տեսակետն առաջ են քաշել մի շարք ռազմաքաղաքական վերլուծաբաններ։ Դրա համար հիմք են հանդիսացել նոր տեսակի բարձրտեխնոլոգիական զինատեսակներով ռազմագործողությունների վարումը, որն իրականացվել է ագրեսիվ ադրբեջանական կողմից[17][18]։
2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմը ըստ Ռազմական պատմաբան, գնդապետ Մնացական Խաչատրյանի հիմնականում 6-րդ սերնդի պատերազմի օրինակ է ուկրաինական կողմից և հիմնականում 4-րդ սերնդի պատերազմի օրինակ՝ ռուսական կողմից, բայց 6-րդ սերնդի պատերազմի մարտավարության և ռազմավարության տարրերի կիրառմամբ։
Յոթերորդ սերնդի պատերազմները, ըստ գեներալ Արկադի Տեր Թադևոսյանի՝ փաստորեն տեղեկատվական–տեխնոլոգիական բնույթի պատերազմներ են, որոնք առանց շփումնային ռազմական գործողությունների՝ պարտության են մատնում հակառակորդին և ոչնչացնում են նրա տնտեսական ու ռազմական ներուժը[19]։
Ըստ գեներալ Արկադի Տեր Թադևոսյանի՝
Ո՛րն է յոթերորդ սերնդի պատերազմի առավելությունը վեցերորդր սերնդի պատերազմի համեմատ։ Այդ մասին գեներալ Տեր–Թադևոսյանը առաջ է քաշել հետևյալ տեսակետը՝
Ըստ ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան գնդապետ Մնացական Ռ․ Խաչաատրեանի՝ վեցերորդ սերնդի պատերազմները կոչված են լինելու 21-րդ դարի պատերազմների հիմնական տեսակը։ Youtube
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.