![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Vejer_de_la_Frontera_Sept2004.jpg/640px-Vejer_de_la_Frontera_Sept2004.jpg&w=640&q=50)
Վեխեր դե լա Ֆրոնտերա
From Wikipedia, the free encyclopedia
Վեխեր դե լա Ֆրոնտերա (իսպ.՝ Vejer de la Frontera), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 264 կմ² տարածք։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 788[3]։ Հեռավորությունը պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից 54 կիլոմետր է։ Մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռ պալեոլիթի ժամանակներում։ Բրոնզեդարյան շրջանում կառուցվել են առաջին ամրությունները։ Ռազմավարական նպատավոր դիրքի շնորհիվ բնակավայրը կարևոր դեր է խաղացել փյունիկցիների ու հին հռոմեացիների օրոք։ Մավրերի տիրապետության շրջանում (711-1248 թթ.), ռազմավարականից զատ, ձեռք է բերել գյուղատնտեսական կարևոր նշանակություն։
Վեխեր դե լա Ֆրոնտերա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 168 մետր և 201 ± 1 մետր |
Մակերես | 58 կմ² |
Մասն է | Q100593624?[1] և La Janda?[2] |
Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս |
![]() | |
![]() | |
![]() |
Քաղաքի պատմական կենտրոնը, որտեղ մինչև օրս պահպանվել են միջնադարյան ամրոցն ու մի շարք նշանավոր եկեղեցիներ, 1976 թվականին հայտարարվել է պատմամշակութային հուշարձան[4] և պահպանվում է պետության կողմից։ Վեխեր դե լա Ֆրոնտերան ընդգրկված է «Իսպանիայի ամենագեղեցիկ բնակավայրերի ընկերակցության» մեջ[5]։ Քաղաքի տեսարժան վայրերից են Դիվինո Սալվադոր եկեղեցին[6][7][8] (14-րդ դար), Լաս մոնխաս Կոնսեպսիոնիստաս վանքը, Սատուարիո դե Նուեստրա Սենյորա դե լա Օլիվա մատուռը[9], մարկիզ Տամերոնի պալատը, որտեղ ներկայումս գործում է պատմահնագիտական թանգարանը[10]...
Վեխեր դե լա Ֆրոնտերան շրջապատված է այգիներով, և գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ պտղաբուծությունը նրա տնտեսության կարևորագույն ճյուղն է։ Մերձակա ագարակներում զբաղվում են նաև ցլաբուծությամբ (ցլամարտերի համար)[11], տարեկան մեկ անգամ քաղաքի փողոցներով կազմակերպվում է նաև ցլավազք։