Վեդդոիդյան ռասա
From Wikipedia, the free encyclopedia
Վեդդոիդյան ռասա[1] (նաև՝ ցեյլոնա-զոնդյան ռասա, վեդդոիդներ), մարդկային ռասաներից մեկը։ Ոչ մեծ կղզային արեալներով տարածված է ՀնդկաստանումՇրի Լանկայում, Մալայզիայում և Ինդոնեզիայում։ Պատկանում է այսպես կոչված փոքր ռասաների թվին։ Փոքր ավստրալոիդ ռասայի հետ միասին ներառվում է վեդդո-ավստրալոիդ մեծ ռասայի կազմում[2]։ Պոպուլյացիոն-գենետիկական դասակարգման ժամանակ ավստրալոիդ ռասայական ճյուղի շրջանակներում մոտ է նաև մելանեզիական, կուրիլյան (այնսկյան) և այլ տեղական ռասաների հետ[3]։ Վեդդոիդյան ռասայի կազմում առանձնացվում են վեդդոիդյան (զոնդյան) և բադարիական (դեկանյան) մարդաբանական տիպերը։ Նրանցիցի առաջինը տարածված է կղզիներում, երկրորդը՝ Հարավային Ասիայի մայրցամաքային շրջաններում[4][5][6]։ Վեդդոիդների ու ավստրալոիդների նախնիների պոպուլյացիան ձևավորվել է հավանաբար Հին աշխարհի արևադարձային գոտու արևելյան մասում՝ Հինդուստանից Հնդկաչին և Մալայան կղզեխումբ[7]։ Վեդդոիդները հարավային եվրոպեոիդների հետ միասին հանդես են եկել որպես հիմք հարավհնդկական (դրավիդյան) անցումային ռասայի ձևավորման ժամանակ[4]։