![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/LA2-NSRW-1-0178_-_03.png/640px-LA2-NSRW-1-0178_-_03.png&w=640&q=50)
Ավստրալոիդ ռասա
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալոիդ ռասա (նաև՝ փոքր ավստրալոիդ ռասա, ավստրալիական ռասա, ավստրալոիդներ), մարդկային ռասաներից մեկը։ Տարածված է Ավստրալիա մայրցամաքում։ Վեդդոիդյան[1] ռասայի հետ մտնում է մեծ ավստրալոիդ կամ վեդդո-ավստրալոիդ ռասայի կազմի մեջ[2][3]։ Պոպուլյացիոն-գենետիկական դասակարգման մեջ ներառվում է ավստրալոիդ ռասայական ճյուղի մեջ վեդդոիդյան, մելանեզիկական և արևելահասարակածային տեղական այլ ռասաների հետ[4]։ Ավստրալոիդ ռասայի դասական ներկայացուցիչներն Ավստրալիայի աբորիգեններն են։ Ավստրալոիդների սուբստրադը ներկայացված է նաև Հարավային և Հարավարևելյան Ասիայի, ինչպես նաև Արևմտյան Օվկիանիայի որոշ պոպուլյացիաներում։ Ամենայն հավանականությամբ ավստրալոիդների և վեդդոիդների ձևավորման շրջանը եղել է հին աշխարհի արևադարձային գոտու արևելյան մասը՝ Հինդուստանից մինչև Հնդկաչին և Մալայան կղզեխումբ։ Նշված տարածքից Ավստրալիայի բնակեցումը տեղի է ունեցել պալեոլիթում[2][5]։ Համաձայն Ժոզեֆ Բերդսելի և Նորման Թինդեյլի՝ Ավստրալիայում առաջինը հաստատվել են մելանեզոիդները, նրանց հետևից երկու ալիքով մայրցամաք են տեղափոխվել ավստրալոիդները, ինչը դարձել է աբորիգենների շրջանում մի քանի մարդաբանական տեսակների ձևավորման պատճառներից մեկը[6][7][8]։
![]() |
![]() | |
Աբորիգեններ Հարավային Ավստրալիայից |