Վարս (գիսաստղ)
From Wikipedia, the free encyclopedia
Վարս կամ կոմա (ծագումը՝ լատին․՝ coma, հին հունարեն՝ χομη/κομη - մազեր), փոշուց և գազից կազմված ամպ, որը շրջապատում է գիսաստղի միջուկը։ «Վարսը» և «միջուկը» միասին կազմում են գիսաստղի «գլուխը»։ Գիսաստղի Արեգակին մոտենալու հետ համընթաց «գլուխը» մեծանում է, իսկ երբեմն հայտնվում է գիսաստղի «պոչ»։
Գիսաստղի վարսը ունի համարյա գնդաձև ձև և սովորաբար ունենում է 100 հազարից մինչև 1,4 միլիոն կմ չափեր միջուկից։
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |