From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Պավլովիչ Սոլովտով-Սեդոյ (ռուս.՝ Василий Павлович Соловьёв-Седой, իսկական ազգանունը՝ Սոլովյով, ապրիլի 12 (25), 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 2, 1979, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), Խորհրդային կոմպոզիտոր և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967), «Սոցիալիստական աշխատանքի հերոս» (1975)։
Վասիլի Սոլովյով-Սեդոյ | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Василий Соловьёв-Седой |
Ծնվել է | ապրիլի 12 (25), 1907 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1979 (72 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Ժանրեր | երգ, օպերետ և բալետ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, քաղաքական գործիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Մ. Մուսորգսկու անվան երաժշտական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Vasily Solovyov-Sedoi Վիքիպահեստում |
1936 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Պ․ Ռյազանովի կոմպոզիցիայի դասարան)։ Սոլովտով-Սեդոյ սովետական երգի ականավոր վարպետներից է։ Նրա երգերն առանձնանում են ջերմ քնարականությամբ, որոնք գովերգում են սովետական մարդու հայրենասիրությունը, ռազմիկների մարտական բարեկամությունը, խաղաղության համար պայքարում ժողովուրդների համերաշխությունը։ Լայն ժողովրդականություն են վայելում Սոլովտով-Սսեդոյի «Մերձմոսկովյան երեկոներ», «Սոխակներ», «Նախիմովականների քայլերգը», «Եթե ողջ աշխարհի տղաները» և այլ երգեր։ Սոլովտով-Սսեդոյի բալետների («Տարաս Բուլբա», 1940 թվականին), օպերետների («Հավատարիմ բարեկամ», 1945 թվականին, «Ամենանվիրականը», 1952 թվականին, «Օլիմպիական աստղեր», 1962 թվականին), վոկալ շարքերի, դրամատիկ ներկայացումների և կինոնկարների երաժշտության հեղինակ է։ 1948-1964 թվականներին՝ ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության Լենինգրադի բաժանմունքի նախագահ, 1957-1974 թվականներին՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ 1960 թվականից՝ ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության քարտուղար։ ԽՍՀՄ 3-5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Լենինյան մրցանակ (1959 թվականին), ՄՍՀՄ պետական մրցանակ (1943 թվականին, 1947 թվականին)։ Պարգևատրվել է Լենինի 3 և Կարմիր աստղի շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.