From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Կոնստանտինովիչ Բլյուխեր (նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1890[1], Barschinka, Rybinsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 9, 1938[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական և կուսակցական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1935 թվականից)։ ԽՄԿԿ անդամ 1916 թվականից։
Վասիլի Բլյուխեր ռուս.՝ Васи́лий Константи́нович Блю́хер | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1890[1] |
Ծննդավայր | Barschinka, Rybinsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 9, 1938[2][3][1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | church school? |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Presidium of the Supreme Soviet of the USSR? և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե |
Ստորագրություն | |
Vasily Konstantinovich Blyukher Վիքիպահեստում |
1910–1913 թվականներին բանտարկվել է գործադուլային կոչի համար։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո հեղափոխական գործունեություն է ծավալել Սամարայում։ 1917 թվականի նոյեմբերից Սամարայի ռազմա–հեղափոխական կոմիտեի անդամ էր։ Եղել է Կարմիր գվարդիայի ջոկատի հրամանատար։ Չեխոսլովակյան կորպուսի խռովությունից հետո գլխավորել է Օրենբուրգի շրջանում շրջապատված խորհրդային զորքերի 1500 կմ-անոց մարտարշավն Ուրալի շրջանում և, միանալով Արևելյան ռազմաճակատի զորքերին, մասնակցել է Կոլչակի զորքերի ջախջախմանը, ապա՝ Կախովկայի մարտերին և Պերեկոպի գրոհին։ Աշխատել է որպես Հեռավորարևելյան ժողովրդական հանրապետության ռազմական մինիստր (1921–1922)։ 1924–1927 թվականներին եղել է Կանտոնի չինական հեղափոխական կառավարության գլխավոր ռազմական խորհրդատուն։ 1929–1938 թվականներին Հեռավորարևելյան Հատուկ Կարմրադրոշ բանակի հրամանատարն էր, կազմակերպել ու գլխավորել է Հեռավոր Արևելքի պաշտպանությունը։ Այդ բանակում Բլյուխերի հետ ծառայել են Գրիգոր Խախանյան (ռազմա-հեղափոխական խորհրդի անդամ՝ 1927–1933) և Վ․ Թաիրովը (ռազմա-հեղափոխական խորհրդի անդամ՝ 1933–1935)։ Բլյուխերը տաղանդավոր զորահրամանատար էր՝ օժտված բացառիկ աշխատասիրությամբ և անձնական հմայքով։ Եղել է Համառուսաստանյան Կենտգործկոմի (1921–1924), ԽՍՀՄ Կենտգործկոմի (1930–1938) անդամ, ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու (1934), ԽՍՀՄ I գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի՝ 5 (առաջին շքանշանակիրը), Կարմիր աստղի (առաջին շքանշանակիրը) շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.